Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

Կորոնովիրուսի դեմ պայքար թե՞ հանրաքվե. Փաշինյանի համար կարևորն երկրորդն է

Երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհում նոր կորոնավիրուսի համաճարակի մասին է հայտարարել։

Համաճարակի մասին հայտարարել է այդ  գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Սակայն առանց այդ հայտարարությանն էլ պարզ էր, որ ողջ աշխարհով սկսում է իսկական պանդեմիա:

Հարյուր տարի առաջ աշխարհով նույնպես սկսվեց պանդեմիա, որը կոչվում էր «Իսպանկա»: Հիշեցնենք, որ այն ժամանակ աշխարով մեկ մահացան այդ հիվանդությունից ավելի քան 50 մլն մարդ: Բայց նաև հիշեցնենք, որ այն ժամանակ աշխարհում ապրում էր մեկ միլիարդից էլ պակաս մարդ: Այսօր աշխարհում 7 մլրդ-ից ավելի մարդ է ապրում: Ցավոք այդ վարակը այն ժամանակ,  չշրջանցեց նաև մեզ, երբ նույն այդ հիվանդությունից մահացավ այն ժամանակվա նորանկախ Հայաստանի հանրահայտ ՆԳ նախարար, մեծ պետական գործիչ Արամ Մանուկյանը:

Իհարկե այսօր աշխարում բժշկությունը անհամեմատ ավելի շատ է զարգացած: Իսկ այս չարաբաստիկ կորոնավիրուսը չի կարելի համեմատել այն ժամանակվա «իսպանկայի» հետ:

Սակայն այսօր` ժամանակակից աշխարհում, մարդկային կյանքի արժեքը անհամեմատ ավելի բարձր է գնահատվում, քան 100 տարի առաջ էր: Հենց այդ իսկ պատճառով է, որ այսօր աշխարհի բոլոր երկրները գործուն պայքար են տանում այս վարակի դեմ: Հավելենք, որ, օրինակ, երեկվանից Իտալիայում փակ են լինելու գրեթե բոլոր դպրոցները, սրճարաններն ու ռեստորանները: Նույն ռեժիմին են անցնում նաև եվրապական մյուս երկրները:

Չի բացառվում, որ մոտակա ժամանակահատվածում աշխարհով մեկ այդ վարակով հիվանդանան արդեն միլիոնավոր քաղաքացիներ:  Ներկա պահին դեռ այս վարակի դեմ հակադեղ չի գտնվել: Այս խնդիրը նաև իր տեխնիկական կողմն ունի: Բնականաբար ամեն մի երկիր պետք է հոգ տանի իր քաղաքացիների համար:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է դա իրականացվում մեր երկրում:

Այնպիսի տպավորություն է, թե այս վարակը անցնելու է Հայաստանի կողքով: Տասը տարի առաջ, երբ աշխարհում սկսվեց ֆինանսական ճգնաժամ, մեր այն ժամանակվա հայտնի գործիչներից մեկը նույնպես հայտարարեց, որ «այդ ճգնաժամաը չի վնասելու Հայաստանին»: իսկ հետո, թե ինչ եղավ բոլորս ենք հիշում: Մեզ մոտ տնտեսական անկումն աշխարհով ամենաշատն էր Ուկրայինայից հետո:

Այսօր նույնը կատարվում է կորոնավիրուսի հարցով: Սակայն, եթե նախկինում հնչած գնահատականը պարզ տգիտության արդյունք էր, ապա այսօրվա իշխանությունների պահվածքը հրեշավոր հաշվարկի արդյունք է:

Բանն այն, որ, եթե ներկայիս իշխանությունները ակտիվ սկսեն պայքարել այս աղետի դեմ, ապա պիտի խոստովանեն, որ սպասվելիք հանրաքվեի անցկացումը պետք է չեղարկել: Սակայն այդ հանրաքվեն անհրաժեշտ է կոնկրետ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի դրա միջոցով նա կարողանա երկրում հաստատել իր բացարձակ անձիշխանությունը, որը կոչվում է բռնապետություն: Նախկինում էլ Հայաստանը առանձնապես չէր փայլում դեմոկրատական ազատություններով, իսկ այսօր Փաշինյանն ուզում է ժողովրդի ցանկությամբ հաստատել իր բռնատիրական համակարգը ինչպես դա արեցին Ստալինը անցած դարի 30-ական թվականներին ԽՍՀՄ-ում և Հիտլերը այն ժամանակվա Գերմանիայում:

Ռուս և գերմանացի ժողովուրդները լավ են հասկացել, թե դա գործնականում ինչ է նշանակում: Հայ ժողովուրդը միջնորդավորված է դա իր վրա զգացել, և այդ իսկ պատճառով էլ Փաշինյանը ուզում է օգտվել մեր հանրության դեմոկրատիայի գիտակցության պակասի մակարդակից:

Սակայն բանից պարզվում է, որ այս պայմաններում նույնիսկ բնությունը սկսեց ընդդիմանալ Փաշինյանին` առաջ բերելով այս վիրուսը աշխարհով մեկ: Եվ այս պայմաններում Փաշինյանը պիտի ընտրություն կատարի  վիրուսը թե հանրաքվեն: Եվ նա այդ ընտրությունն փաստացի իր համար կատարել է: Նա ընտրել է հանրաքվեն: Քանզի վիրուսը սպառնում է ողջ ժողովրդին, իսկ հանրաքվեի չեղարկումն` իր ամբիցիաներին:

Փաշինյանի ներկայիրս պահվածքից երևում է, որ նա կհրաժարվի հանրաքվեի անցկացումից միայն այն դեպքում, երբ պարզ դառնա, որ ժողովուրդը մերժում է այս հանրաքվեն և առաջանա վտանգ, որ հանրաքվեի «Այո»-ի համար անհրաժեշտ 650 հազար ձայնի հավաքագրումը հայտնվի վտանգի տակ:

Այդ իսկ պատճառով էլ, պետական բոլոր ատյաններին հրահանգ է իջեցված «խուճապի չառաջացնել» և ավելորդ ակտիվություն ցույց չտալ, ինչպես որ դա անում են հարևան Վրաստանն ու  Ադրբեջանը նաև  եվրոպական երկրները:

Իշխանության կողմից այս պահվածքն իր էությամբ հրեշավոր է : Այս ամենը ցույց է տալիս, թե Հայաստանում իշխանությունը ինչ աստիճանի է առհամարում հանրությանը:

Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այս ամենի մեջ իր ամենամեծ մեղքն ունի այս նույն հանրությունը: Քանզի, եթե հանրության զգալի մասն իրեն պահում է «հոտային» գիտակցությամբ, ապա իշխանությունն էլ համապատասխան ձևով է վերաբերվում այս հանրությանը:

Կասկած չկա, որ որոշ ժամանակ անց բոլորը սկսելու են մեղադրել ամեն ինչի մեջ իշխանությանը:

Նախապես ենք զգուշացնում,  հարգելի հանրություն, ձեր թերզարգացությունը մի քողարկեք ուրիշներով. դուք եք թույլ  տվել այդ հնարավորությունը, որպեսզի իշխանությունը ձեզ հետ հենց այդպես վարվի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan