Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան
23
«Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) Պատերազմ Արցախում
«Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ)

Ճգնաժամի այս փուլում ողջ աշխարհը հրատապ միջոցներ է ձեռնարկում, իսկ մեր վարչապետը, նախարարները գնում են արձակուրդ՝ հավեսով միտինգ անելու

Նավթի գնի անկման, ռուբլու արժեզրկման, պղնձի գնի նվազման և դրանց հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և այլ թեմաների շուրջ Tert.am-ը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ: Նրա կարծիքով ամբողջ աշխարհում այս օրերին կառավարություններն անցնում են օպերատիվ կառավարման, հրատապ միջոցներ են ձեռնարկում, աշխատում են թույլ չտալ խոշոր փլուզումներ, սցենարներ են մշակում՝ տարբեր զարգացումների դեպքում, Հայաստանում կատարվում է լրիվ հակառակը. վարչապետը, նախարարները, մարզպետները գնում են արձակուրդ՝ հավեսով միտինգ անելու համար։ Կառավարությունն ինքն իր աշխատանքները կազմալուծում է այս պայմաններում, այս ճգնաժամի փուլում:


- Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա նավթի և պղնձի գների անկումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ամենաշատը պղնձի հումք է արտահանում, և 2019թ. պղնձի հումքի արտահանման ծավալները 30 տոկոսով աճել էին։ Վերջապես, ի՞նչ հետևանք կարող է ունենալ ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա:

- Ընդհանրապես՝ աշխարհը մտել է անկայունության և դժվար կանխատեսելիության փուլ։ Ֆոնդային բորսաների անկումը, շուկաների փլուզումը, առանձին ճյուղերի կոլապսը, օրինակ՝ զբոսաշրջություն, ավիափոխադրումներ և այլն, լուրջ ռիսկեր են պարունակում տնտեսության համար։ Հիմա խոսվում է ընդհանուր ռեցեսիայի մասին։ Ակնհայտ է, որ այս գործոնները չեն կարող չազդել Հայաստանի վրա։ Դա, մեծ հաշվով, մեր կամքից անկախ է, այլ հարց է՝ մեր պատրաստվածությունը նման շոկերին, ի՞նչ է ձեռնարկում իշխանությունը, վատագույն սցենարներից խուսափելու համար և արդյո՞ք ամբողջությամբ պատկերացնում է ռիսկերը։


- Կարծիք կա՝ 2016թ.՝ նավթի գների անկման ֆոնին Ադրբեջանը ժողովրդի ուշադրությունը բարեկեցության անկումից շեղելու համար գնաց Ապրիլյան պատերազմի, հնարավո՞ր է հիմա էլ կրկնվի նույն սցենարը, երեկ սահմանին էլ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել:

- Պատերազմական գործողություններ սկսելը երբեք չի պայմանավորվում մեկ հանգամանքով։ Ադրբեջանն ինքը կանգնած է լուրջ խնդիրների առաջ՝ սկսած վիրուսի դեմ պայքարից մինչև տնտեսության համար ուղղակի հարվածներ։ Ռազմական գործողություններ սկսելու որոշումները երբեք հեշտ չեն տրվում։ Սխալ է կարծել, թե պատերազմով հնարավոր կլինի մեղմել դժգոհությունները։ Դա ամենևին այդպես չէ։ Իմ ասածը չի ենթադրում, որ հարյուր տոկոսով բացառված են ռազմական գործողությունները, այդպիսի վտանգ միշտ էլ կա, բայց դրանք պայմանավորել տնտեսական անկայունությունով կամ ներքին լարվածությամբ, կարծում եմ՝ ճիշտ չէ։

- Պարոն Հովհաննիսյան, Իրանի հետ սահմանը փակ է, Վրաստանում կորոնավիրուսը տարածվում է, նավթի գնի շուրջ ՕՊԵԿ-ն ու ՌԴ-ն համաձայնության չեն գալիս, այս ամենի ֆոնին վարչապետը արձակուրդ է վերցրել, առհասարակ իշխանությունը զբաղված է քարոզարշավով, արդյո՞ք, իսկապես որևէ մտահոգվելու բան չկա: Տնտեսական ճգնաժամ չի՞ սպասվում մեզ մոտ: Արդյո՞ք կառավարությունը կատարում է առկա մարտահրավերներին հակազդելու քայլեր։

-Ես առաջարկում եմ նայել համաշխարհային լրահոսին, և ձեր հարցի պատասխանը կդառնա հստակ։ Ամբողջ աշխարհում այս օրերին կառավարություններն անցնում են օպերատիվ կառավարման, հրատապ միջոցներ են ձեռնարկում, աշխատում են թույլ չտալ խոշոր փլուզումներ, սցենարներ են մշակում՝ տարբեր զարգացումների դեպքում, քանի որ հստակ չեն տենդենցները և, վերջապես, իշխանությունները փորձում են համախմբել հասարակությունները՝ առաջիկա դժվարություններին ու մարտահրավերներին ընդառաջ։ Մենք պետք է ընդունենք, որ աշխարհը մտել է շատ անկայուն ու շատ ռիսկային փուլ։ Հայաստանում կատարվում է լրիվ հակառակը. վարչապետը, նախարարները, մարզպետները գնում են արձակուրդ՝ հավեսով միտինգ անելու համար։ Կառավարությունն ինքն իր աշխատանքները կազմալուծում է այս պայմաններում, այս ճգնաժամի փուլում։ Սա բացարձակ անպատասխանատու, իրավիճակին բացարձակ անհամարժեք պահվածք է։ Իմ տպավորությամբ՝ իշխանությունները ամբողջությամբ չեն գիտակցում իրավիճակի լրջությունը, հետևաբար՝ չեն պատկերացնում իրենց անելիքի ծավալներն ու հրատապությունը։ Իշխանությունից դուրս գտնվող, լծակներ չունեցող մարդիկ ավելի շատ են խոսում, գրում, հուշում անելիքների մասին, քան՝ կառավարության անդամները։ Ամբողջ աշխարհում իշխանություններն արգելում են հավաքները՝ կասեցնելու համար համաճարակի ծավալները, իսկ մեզ մոտ ինքը՝ իշխանությունն է հավաքներ կազմակերպում։ Ես չգիտեմ՝ դրան ինչ բացատրություն կամ ինչ ձևակերպում տալ։ Սա պետական դժբախտություն է։ Նույնիսկ այս պահին, կոպիտ ասած՝ աղետից 5 րոպե պակաս, իշխանությունը պառակտման քարոզ է տանում, ճամբարների բաժանում հասարակությանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan