Ընդդիմադիր կուսակցապետն Էրդողանից «5 կոպեկ» փոխհատուցում է պահանջել
Դիտել նաև
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար կլինեն վերջին ընտրությունները
Կա երկու ընտրություն՝ Թուրքիա և Ռուսաստան. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
Ռուսին հանեք, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, ի՞նչ եք անելու, թուրքին Երևանից ո՞վ ա հանելու. Մակրոնը հայերին միայն լավ թաղում ու վերաթաղում է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի «ո՛չ, ո՛չ»-ը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ «հինգ ղուրուշանոց» դատական հայց է ներկայացրել։
Մարտի 6-ին հայցը ներկայացնելուց հետո Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը «Twitter»-ում այդ առթիվ հրապարակում է արել` տեղեկացնելով, որ դատական հայցի հիմքում նախագահ Էրդողանի այն արտահայտություններն են, որոնք ուղղված են ընդդիմադիր առաջնորդի վարկաբեկմանը: Էրդողանը Քըլըչդարօղլուին մասնավորապես անվանել էր «Անամոթ, անպատիվ, ստոր, դավաճան»։ Այդ արտահայտության դիմաց Էրդողանից պահանջվել է ընդամենը խորհրդանշական «5 կոպեկ» փոխհատուցում։
Էրդողանի վիրավորական խոսքերին արձագանքել է ԺՀԿ-ական պատգամավոր Էնգին Օզքոչը, որը խորհրդարանի ամբիոնից նույն այդ բառերով բնութագրել էր Էրդողանին։ Դրանից հետո երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուք էր սկսվել։ ԺԴԿ-ում համոզված են, որ Օզքոչի դեմ հարձակումը պայմանավորված էր նախագահական պալատից ստացված հստակ հրահանգով։