Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում
Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Վիճակագրական տվյալներից հետևում է, որ վիրուսից երկրում մահանում է յուրանքանչյուր քսաներորդ վարակակիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Կիրակի Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կտրուկ ավելացել է և հասել 366-ի (7,3 հազար վարակակիրների 4,96%-ը):
Երկրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ-ն` 472 վարակման դեպքով, որից մահացել է 19 մարդ (4,03%): Մահացության թվով երրորդ տեղում է գտնվում Չինաստանը (3,83%), չորրորդ տեղում` Իրանը (2,96%):
Վարակվածների բաժնային ցուցանիշով առաջին տեղում է Հարավային Կորեան, որտեղ յուրաքանչյուր 1 միլիոն բնակչի շրջանում հաստատվել է վարակման 142,1 դեպք: Երկրորդ տեղում է հայտնվել Իտալիան (121,9 մարդ), երրորդում` Իրանը (80,9), որին հաջորդում է Չինաստանը (58,3):
Zham.am