Վարչապետ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Բրյուսել այցի շրջանակում վարչապետը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ։