Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու ԵՄ-ն Հայաստանին 92 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար. Լոուրենս Մերեդիթ «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար
9
Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ԱԱԾ Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին. Տեսանյութ Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը ավելացել է 40-ով եւ հասել 921-ի Կառավարության նիստի օրակարգում 47 հարց է, որից 41-ը՝ չզեկուցվող, երեքը՝ գաղտնի.Տեսանյութ Ռուսաստանում թույլատրվել է վաղաժամ ավարտել ուսումնական տարին 1-8-րդ դասարանների համար Մինչև վերջ պայքարելու եմ Քոչարյանի ազատության համար. Արմեն Թավադյան. Տեսանյութ Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրակեղծարար հռչակված Տեր-Պետրոսյանն ազատության մեջ, իսկ Ռ․ Քոչարյանը՝ կալանքի տակ․ Գագիկ Համբարյան. Տեսանյութ
Երևանում շրջող տարօրինակ տղամարդը հայտնվել է Դավթաշենում. Տեսանյութ Երևանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը Ռուսաստանից Հայաստան ժամանած տղամարդը, ով հրաժարվել է բժիշկներին կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին Դանիբեկյանը չի ներկայանում դատական նիստերին քթի պլաստիկ վիրահատության պատճառով․ Մանթաշյան. Տեսանյութ Նախագահ Քոչարյանի և մյուսների դատավորը որոշում է քթի պլաստիկ վիրահատություն անել. պլաստիկիշխանություն Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը,ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Գազի գնի հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի ավելի ուշ. Գրիգորյան ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին շինաշխատանքներ կառաջարկի Հայաստանում թեստերի արտադրությունը կսկսվի հումք ձեռք բերելուց հետո.բանակցում են արտադրողների հետ ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում դեմ քվեարկել Տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխությանը և չդառնալ գաղտագողի օրենքներ անցկացնող կառավարության կցորդը Զելենսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու «Դա կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց». Մհեր Գրիգորյանը՝ բնակիչներին կոմունալների բեռից ազատելու մասին Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել» Դեմոկրատիայի համար պետք է ունենալ արդյունավետ դատական համակարգ և որակյալ բյուրոկրատիա Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջևանի մասնաճյուղի աշխատակցի մոտ․ մասնաճյուղը փակ է Ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք». Արսեն Բաբայան ՀՀ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարնելու դեպքի առթիվ 4 քրգործ է հարուցվել Առաջիկա օրերին լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ԱԱԾ 60 շահառու ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ․ դիմակներ են բաժանվել բնակիչներին․ մարզպետ Այս գիշեր բավական լարված էինք. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ելակը մտավ զորամաս. լավ պահեք այս վիդեոն, հետո առանձին քրեական գործի նյութ է դառնալու. Տեսանյութ Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին. Տեսանյութ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 4 նոր դեպք Արարատի մարզում. 80-ամյա պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները. Էլինար Վարդանյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, նախարարներ Զարուհի Բաթոյանի և Տիգրան Խաչատրյանի ասուլիսը. ուղիղ Իվանիշվիլին 30 մլն դոլար է փոխանցել Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար Փորձարկվել է կորոնավիրուսի կուտակումը 5000 անգամ նվազեցնող դեղամիջոց Ավելի լավ է լուռ մնաս քո խոսքն առոչինչ է «Վերջին նախաձեռնությունն արվում է առաջիկա Ապրիլի 24-ի համատեքստում». Վարուժան Գեղամյան Առցանց կոնֆերանսի ժամանակ ռուս քաղաքապետն էրոտիկ մերսում է արել իր տեղակալին. Տեսանյութ Հնարավո՞ր է, որ դպրոցական ամառային արձակուրդները փոխարինվեն դասերով. մեկնաբանում է նախարարը. Տեսանյութ Վաղվանից պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն. Փաշինյան Արթիկում ու Երևանում չի կարելի նույն արշինով չափել սահմանափակումների հարցը ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել Ինչու՞ Կառավարությունը լուծարեց ՊՆ-ի «Հենակետ» ՍՊԸ-ն Գարունը բժշկականում... Օրվա կադր Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը ավելացել է 40-ով եւ հասել 921-ի Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը Կառավարության նիստի օրակարգում 47 հարց է, որից 41-ը՝ չզեկուցվող, երեքը՝ գաղտնի.Տեսանյութ Կորոնավիրուսով վարակված 4-ամյա փոքրիկ է վիրահատվել. Արմեն Մուրադյանը մանրամասնում է Ռուսաստանում թույլատրվել է վաղաժամ ավարտել ուսումնական տարին 1-8-րդ դասարանների համար

«Համայնքապետերը հանձնարարականներ են ստացել, ցուցակները ձեռքները վազվզում են՝ ապահովելու համար 650 հազար քվեն». Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերնագիրը թեև շատ գայթակղիչ, ականջ շոյող ու հեղափոխական է, սակայն այն բերելու է մեր պետության, անվտանգության և բանակի թուլացման, իսկ այդ նախագծի՝ օրենք դառնալուց հետո, տարածվելու է այն պողոսականների շրջանակի վրա, որոնք այսօր ծափահարում են այդ նույն օրենքին։

Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ նշելով, որ, եթե օրենքի սկզբնական փուլում այն կկիրառեն շատ հասցեական, ապա շատ կարճ ժամանակ անց այն կտարածվի գրեթե բոլոր քաղաքացիների վրա։

Թևանյանը համամիտ չէ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն պնդման հետ, թե այս օրենքը հանրության բարիքները գողացած անձանց գույքի դեմ հայց ներկայացնելու և բռնագանձելու ինստիտուտ է ներդնելու։

«Այդ դեպքում մի քանի հռետորական հարց տամ՝ իսկ երբ ցածր արդյունավետությամբ աչքի ընկնող պաշտոնյաներին և չինովնիկներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են տալիս, դա հանրային բարիքի յուրացո՞ւմ է, թե՞ ոչ, թե՞, եթե թալանն օրենքով է, դա նորմալ է»,-հարցրեց Թևանյանը։

Վերջինս ոչ արդար մոտեցում համարեց նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծով սահմանված ժամանակաշրջանի ընտրությունը։

«Կարծում եմ՝ պետք է գնալ մինչև 90-ական թվականներ։ Ինչ վերաբերում է նախագծով սահմանված 25 միլիոն դրամի շեմին, ապա դա նշանակում է, որ այն շատ մարդկանց վրա կտարածվի»,-նկատեց նա։

Ա. Թևանյանն արձանագրում է՝ այս օրենսդրական նախաձեռնությունն ընդամենը սեփականության վերաբաշխման մասին նախագիծ է, որն ունի մի շարք դրդապատճառներ։

«Իշխանության են եկել ագահ, կապիտալի նախնական կուտակումից դուրս մնացած շրջանակներ, իրենց հիմա պետք է կապիտալ, փող, որն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պաշտպանելու և այն հնարավորինս երկարաձգելու համար։ Այս իշխանությունը հասկանում է, որ, եթե երկրում կա փող, այն կարող է վերածվել քաղաքական կապիտալի, քաղաքական այլընտրանքի, իսկ դա մրցակցություն կպարտադրի գործող իշխանությանը, իսկ քանի որ այս իշխանությունն այլընտրանքներ չի ցանկանում, ուստի գնում է այս ճանապարհով»,-ասաց Թևանյանը։

Նա նաև վստահեցրեց՝ ՀՀ-ում չկա գրեթե մեկ մարդ, որն իր գույքի ձեռքբերման հետ կապված՝ տարբեր ժամանակներում խնդիրներ չի ունեցել. դրանք կան թե՛ կրպակի, թե ավտոտնակի ձեռքբերման հետ կապված, հետևաբար՝ այս օրենքը անդրադադառնալու է բոլորի, նաև՝ շարքային քաղաքացիների վրա։

«Եթե սեփականության վերաբաշխման գործընթացը սկսվի, ապա մենք կարող ենք ունենալ քաղաքացիական բախումներ։ Չէ՞ որ աշխարհում նման դեպքերում ոչ թե դրել են, կապիտալի ծագումն են ուսումնասիրել, այլ անցել են հանրային համերաշխության, որպեսզի կապիտալը ոչ թե փախչի երկրից, այլ նպաստի տնտեսությանը։ Այնպես որ, եթե այս գործընթացը սկսվում է, ապա սկսվում է հարևանը հարևանի, բարեկամը բարեկամի դեմ ատելության քարոզ անելու, միմյանց դեմ գործ տալու, ունեցվածք խլելու գործընթաց, ինչն այս ազգը կպառակտի»,-ասաց Թևանյանը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը պնդում է՝ եթե խոսք է գնում պետությունից գողացվածը պետությանը վերադարձնելու մասին, և եթե նախկինների ժամանակ եղել են չինովնիկներ, որոնք իրենց այդ պահվածքով թուլացրել են պետության անվտանգային համակարգ բանակը, ապա կա Քրեական օրենսգիրք, որով կարելի է այդ հարցերը կարգավորել և նախկին չինովնիկներին ենթարկել պատասխանատվության։

Թևանյանի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահից և 6 դատավորներից ազատվելու հանրաքվեն ևս պայմանավորված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով, որովհետև բարձրագույն դատարանի նկատմամբ հարձակումը պայմանավորված է նաև սեփականության տոտալ վերաբաշխման ցանկությամբ։

«Եվ սրանից ելնելով՝ հարց եմ ուզում տալ. մեր ժողովուրդը համաձա՞յն է, որ իր գլխին նստի մեկ բռնապետ, եթե համաձայն է, ապա հետո կարող է պատժվել տնտեսական և սոցիալական շատ հարցերում և թող այդ ժամանակ չբողոքի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հանրաքվեի ելքին, ապա Թևանյանը նշեց, որ, եթե այս իշխանությանը հաջողվի հավաքել 650 հազար քվե, ապա դա լինելու է միայն մեկ ճանապարհով: «650 հազար քվե կարելի է ստանալ միայն կեղծիքներով։ Բոլոր համայնքապետերը հանձնարարականներ են ստացել, ցուցակները ձեռքները՝ վազվզում են՝ ապահովելու համար 650 հազար քվեն, այնպես որ, սիրելի՛ քաղաքացիներ, եթե այս հանրաքվեին ասում եք՝ «Այո», ապա «Այո» եք ասում Ադրբեջանի ցանկությանն Արցախի հարցով, ուզում եք, որ այս թալանչիական պարգևավճարները պահպանվեն, որ այս անգրագետ և ապաշնորհ կառավարությունը պահպանվի։ Մենք ասում ենք, որ պետք է այս հանրաքվեն ուղղղակի բոյկոտել»,-ասաց Թևանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan