Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Ինչո՞ւ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը չայցելեց «Եռաբլուր»

Սովորաբար մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարներն ու իշխող վերնախավի ներկայացուցիչները միշտ այցելում էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս ավանդույթը որոշել է խախտել Փաշինյանը: Ավելին` անցած  տարի Վազգեն Սարգսյանի 60-ամյակին Փաշինյանի իշխանությունը փաստացի մոռացության մատնեց և այն չնշվեց:

Շատերը զարմացան այդ փաստից: Մի մասը կարծում էր, որ այս պահվածքը պայմանավորված էր Փաշինյանի և Վազգենի եղբոր Արամ Զավենիչի սառը հարաբերություններով: Սակայն իրականությունը այլ է: Նախ Արամ Զավենիչը իրենից ոչինչ չի ներկայացնում, որ Փաշինյանը նրանից դժգոհ լինի: Ճիշտ հակառակը`  Արամ Սարգսյանի պարբերական,  տեղի և անտեղի քծնանքը առ Փաշինյան  ոչ միայն ծիծաղելի է, այլ արդեն զզվանք է առաջացնում: Բացի այդ տեսակետ էլ կա, որ Արամ Սարգսյանն ու իր շրջապատը մտավախություն ունեն, որ Փաշինյանի այսպես կոչված  «կոռուպցիայի դեմ պայքարը», ուղղակի կամ անուղղակի կարող է ազդել  նաև  իրենց վրա:

Երբ Փաշինյանն խոսում է նախկինում թալանածը հետ բերելու մասին, ապա բոլորն են հասկանում էին, որ նա չի կարող շրջանցել  90-ականները: Հիշեցնենք, որ այն ժամանակ հանրության ուշադրության կենտրոնում էին սույն խնդրի վերաբերյալ  այն ժամանակվա մի շարք բարձրաստիճան գործիչներ, այդ թվում  Վազգեն Սարգսյանի անուն էր հոլովվում: Վերջինս շարքային պաշտպանության նախարար չէր. նա Տեր-Պետրոսյանի իշխանության հանգուցային գործիչներից էր, որից կախված էին նաև իշխանության վերարտադրության խնդիրները: Իսկ 1996 թ.-ից հետո, երբ մի կերպ նրանց հաջողվեց ընտրությունները կեղծելով պահպանել իշխանությունը, Վազգեն Սարգսյանի կշիռը էլ ավելի մեծացավ: Քանզի փաստացի չնտրված նախագահ Տեր-Պետրոսյանը այլևս հանրային լեգիտիմություն չուներ, որի արդյունքում նրա կշիռը ողջ իշխանական բուրգում էապես նվազեց: Ի դեպ հենց դրա արդյունքում էլ 1998-ին Տեր-Պետրոսյանը` հասկանալով, որ  գրեթե զրոյական հեղինակություն ունի ժողովուրդի մոտ,  առանց լուրջ դիմադրության զիջեց իր իշխանությունը:

Ի դեպ նույն Տեր-Պետրոսյանի հետ հակադրության հաշվին Ղարաբաղի հարցում, Վազգեն Սարգսյանին հաջողվեց  գոնե մասնակի  «ռեաբիլիտացվել» հանրության առջև: Քանզի 96 թվականին բոլորն էին հիշում, թե ինչպես նա Տեր-Պետրոսյանի հետ կեղծելով ընտրությունների արդյունքները փաստացի հեղաշրջում իրականացրին երկրում:

Այս ամենը շատ լավ է հասկանում նաև Նիկոլ Փաշինյանը: Դրա համար էլ Վազգեն Սարգսյանի հարցում նա փորձում է իրեն զգույշ պահել: Երբ նա այսօր թմբկահարում է 2008-ին սահմանադրական կարգի տապալման  մասին, ապա չի կարող չհասկանալ, որ, երբ 96-ի մասին  լռում է, ապա դառնում է շարքային անսկզբունքային աճպարար: Արամ Զավենիչն ու Տեր-Պետրոսյանը դա կարող են չհասկանալ, սակայն Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ եթե այսօր մեծարի Վազգեն Սարգսյանին, ապա նրան հետևյալ հարցադրումն կանեն, իսկ ի՞նչ կարծիք ունեք 96 թ.-ի դեպքերի մասին, երբ ընտրությունները կեղծվեցին, և ժողովրդական հուզմունքները ճնշելու համար, քաղաք տանկեր մցրեցին: Ինչո՞ւ այդ կապակցությամբ ՀՔԾ-ն գործ չի հարուցում: Չէ՞ որ հենց այդ ժամանակ Հայաստանում հիմնադրվեց ընտրությունների կեղծման ավանդույթը: Ընդ որում, ի տարբերություն 2008-ի, 96-ին  ավելի բացահայտ եղավ ամեն ինչ: Որտեղ մի հայտնի գործիչ հայտարարեց, որ «...եթե ընդդիմությունը  100 տոկոս ձայն  հավաքեր, միևնույն է նրանց իշխանությունը հանձնող չէր լինի...»: Իսկ մյուս հայտնի գործիչը հայտարարեց, որ «...եթե պետք լիներ, ապա կարելի էր նույնիսկ 800 մարդ էլ գնդակահարել անբոխին իշխանությունն չհանձնելու համար...»:

Փաշինյանն շատ լավ է հասկանում, որ սույն գործիչների գործելակերպն ու պատկերացումները ուղիղ հակասում են իր կողմից հռչակած հրապարակային սկզբունքներին: Եվ, եթե նա գոնե կես տոնով փորձի հրապարակավ դրական արտահայտվել նրանց մասին, ապա նրա  այսպես կոչված «հեղափոխական ստերիլությունը» նույնիսկ պողոսների մոտ կվերանա:

Ահա, թե ինչու  նա ստիպված է Վազեն Սարգսյանի ծննդյան առթիվ լռել`  փորձելով այն կոմպեսացնել ԵԿՄ այցելելով: Իսկ ինչ վերաբերվում է Արամ Զավենիչին, ապա միևնույն է նա շարունակելու է քծնել Փաշինյանին, քանզի այլընտրանք չունի: Փաշինյանին ցանկացած այլընտրանքի դեպքում  Արամ Զավենիչը պատասխանելու է իր համար շատ տհաճ հարցադրումներին, որի վերաբերյալ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների ժամանակ նա չէր լսել.  այն ժամանակ հասկանալի պատճառներով  հայտնվելով փաստացի քաղաքական տեսանկյունից չափազանց ջերմոցային պայմաններում:

Այդպիսին է ֆիզիկայի և կյանքի օրենքները: Եթե դու տեսնում ես ուրիշի թերությունները, սակայն մտածում ես, որ նույն բանի համար քեզ չեն դատի, ապա կամ ապուշ ես, կամ ցինիկ և լկտի: Փաշինյանը այս տարրական ճմարտությունն  ի տարբերություն ԼՏՊ-ի և Արամ Զավենիչի  հասկանում է: Սակայն միայն հասկանալը քիչ է, քանզի պրակտիկ քաղաքականության մեջ, երբ դու նույն երևույթի մասով տարբեր սկզբունքերով ես հանդես գալիս, ապա միևնույն է վաղ թե ուշ քեզ ցույց են տալու քո անսկզբունքայնությունը: Իսկ, երբ հանրության մոտ առաջանալու է  հիասթափություն վարվող քաղաքականության վերաբերյալ, ապա դրանից հետո նույն հանրությունը պատվեր է իջեցնելու  պատժել այդ անսկզբունքային գործիչներին, որոնք համարձակվել են խաբել իրենց: Այդպես եղավ 96-ին, այդպես եղավ նաև 2018-ին, և հավատացեք, որ այդպես կլինի նաև հետագայում, քանզի, քաղաքագիտության օրենքները կյանքի և ֆիզիկայի օրենքներից չեն տարբերվում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan