Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է եկել գծերից, կա 21 տուժած
Ստրասբուրգ-Փարիզ գնացքի` գծերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Գրանդ-Էսթ նահանգի պրեֆեկտուրային:
«TGV Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է եկել գծերից այսօր` 07:45-ին, Ինգենհայմ և Զեսսոլսհայմ գյուղերի միջև ընկած հատվածում, սրահում եղել է 348 ուղևոր»,-ասված է պրեֆեկտուրայի հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով` տուժել է 21 մարդ, նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել:
Zham.am