Իրանում նախարար է վարակվել նոր կորոնավիրուսով

Դիտել նաև
Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստվել է 2 միլիոն 210 հազար 776 քաղաքացի
Նախորդ շաբաթ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, առողջացել է 47 քաղաքացի
Պատվաստումային գործընթացը շարունակվում է. վերջին տվյալները
Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 43 նոր դեպք, մահեր չեն արձանագրվել
Պատվաստումային գործընթացը շարունակվում է. վերջին տվյալները
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիր է դարձել նաև արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Ռեզա Ռահմանին։ Իրանական մամուլի հաղորդմամբ՝ նա այժմ բուժում է անցնում Թեհրանում։
Բայց նույնիսկ նախարար Ռահմանին ամենաբարձր պաշտոնյան չէ Իրանում, որ վարակվել է նոր կորոնավիրուսով։ Մինչ այդ վարակակիր է դարձել նաև երկրի նախագահի տեղակալը, որ համակարգում է կանանց հարցերով։
Ավելի վաղ նոր կորոնավիրուսով վարակվել են նաև երկրի առողջապահության փոխնախարարը, ավելի քան 20 պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Առհասարակ, Իրանում վարակակիրների թիվն անցել է 2 հազարը։ Պաշտոնական ամենաթարմ տվյալներով՝ վարակի հարուցած հիվանդությունից մահացել է 77 մարդ։