ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 9-ի
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
ԱՄՆ Վաշինգտոն նահանգից հայտնել են Սիեթլի շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի եւս 3 զոհի մասին, հայտնում է Reuters-ը:
Ըստ առողջապահության դեպարտամենտի տեղեկությունների՝ Սիեթլի շրջանում անձանց ընդհանուր թիվը, ում մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, երեքշաբթի հասել է 27-ի:
27 դեպքից 9-ը Քիրքլանդ արվարձանի LifeCare բուժհաստատության պացիենտներն են, կորոնավիրուսի հետեւանքով մահացածներից 5-ը այդ հիվանդանոցից էին:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների վերջին տվյալներով՝ երկրում ընդհանուր պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 դեպք: 60 վարակակիրներ հայտնաբերվել են 12 նահանգում, ավելացրած 48 մարդ, որոնց հիմնական մասը վարակվել է Ճապոնիայի ափին գտնվող Diamond Princess նավում:
Zham.am