Վերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքները Սահմաններին տեղի ունեցածն Արտակ Դավթյանի թերացումն է «Ինչպե՞ս հասանք այս օրին» հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետև Նիկոլին ընտրեցիք ու մինչև հիմա պահում եք
15
Հակառակորդի կողմից Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո իրադրությունը դեռ չի փոխվել. ՊՆ 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տվել, մինչեւ Երեւան նահանջի թող գան. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ ԱԺ-ն միաձայն ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարությունը. Տեսանյութ Փաշինյանի պատկերացումներն Ադրբեջանի մասին դեռ հիմնված են Մարիա Կարապետյանի դիտարկումների վրա Փաշինյանը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով Քանի դեռ Փաշինյանը իշխանության մեջ է, Ադրբեջանը շարունակելու է Հայաստանից տարածքներ կորզել ՊՆ-ն հայտնում է՝ հայկական կողմը բանակցություններում իր դիրքորոշումը ներկայացրել է հստակ և կոշտ Փաշինյանը Սյունիքի հարցով զանգել է Պուտինին Բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել. Գորիսի փոխհամայնքապետ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Էմանուել Մակրոն Պատերազմ Արցխում
ՄԻՊ Արման Թաթոյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով ԱՄՆ պետդեպարտամենտը անպատասխանատու է համարում ռազմական շարժը «ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ» ԱՄՆ-ը պահանջել է հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանի հետ սահմանից Յուրաքանչյուր նորմալ երկրում տարածքային ամբողջականությունը խախտած թշնամու 250 զինվորը գերի է վերցվում Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա Գազ չի լինելու Հակառակորդի կողմից Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո իրադրությունը դեռ չի փոխվել. ՊՆ Փաշինյանը որոշել է իր ցուցակը համալրել իշխանամերձ բիզնեսմեններով Արզաքանցյանը մեծ հավակնություններ ունի․ սպոնսորն էլ կինն է Տեղերում չեն ուզում ասոցացվել այս իշխանությունների հետ Վերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքները Սահմաններին տեղի ունեցածն Արտակ Դավթյանի թերացումն է «Երեւի իմ ձայնը քաղցր ա հնչում, հա՞». Ռուբեն Հայրապետյան Անկախ պատգամավորների նոր նախագիծը՝ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի վերաբերյալ Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Նույն մարդն է՝ Սասուն Միքայելյան, օգտվել է նախորդ իշխանությունների ընձեռած ԲՈԼՈՐ բարիքներից, պաշտոն ստացել, հարստացել, հետո դավաճանել ու Նիկոլի նման անհայրենիքի ձեռքը բռնել Բայց սյուր է հնչում, երբ կապիտուլյանտ իշխանությունը վստահեցնում է, թե պաշտպանելու է երկրի սահմանները Շնորհիվ Նիկոլի՝ Ալիևը հաղթեց Հայաստանին և գրավեց Արցախի մեծ մասը, հիմա էլ արդեն ՀՀ տարածք է ներխուժել 3 տեղից Ալիևը արդեն որերորդ անգամ հասավ Փաշինյանին օգնության «Ամերիաբանկ»-ի առաջնային հրապարակային տեղաբաշխումը մեծ հաջողություն կունենա. Ավստրիական զարգացման բանկի պաշտոնյա. Տեսանյութ Վաղոն ասումա никакой паники нет... Տեսանյութ Մի քիչ համեստ ձևակերպումներով հանդես եկեք. Աննա Գրիգորյանը` Անդրանիկ Քոչարյանին. Տեսանյութ «Հակահարվածը կլինի կործանարար». Ազգային անվտանգության պահետազորի սպաների միություն Անդրանիկ Քոչարյանն ու Նաիրա Զոհրաբյանը բղավեցին իրար վրա. իրավիճակը մի պահ լարվեց. Տեսանյութ Մի ստեք. մարդիկ տեսնում են` ադրբեջանցիները գալիս են, պաշտոնապես հերքում են` մոլորվել են. Տեսանյութ Ադրբեջանի գործողությունները ուղիղ սպառնալիք են հանդիսանում ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությանը Ադրբեջանցիները հասել են Սյունիքի Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից երևում է Գորիս քաղաքը Այսօր բանակցությունները դադարեցվել են․ դրանք կշարունակվեն վախը, ժամը 3-ին․ Փաշինյան. Տեսանյութ 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տվել, մինչեւ Երեւան նահանջի թող գան. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ Վիտալի Բալասանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի ԼՂ առաքելության ղեկավարի հետ Թուրքը հասել ա Սյունիք, իրար ենք քննադատում, պետություն կորցնելու խնդրի առաջ ենք. Սասուն Միքայելյան. Տեսանյութ Դատապարտում ենք թշնամու վարքագիծը և այդ գործողություններին իշխանությունների ոչ համարժեք պատասխանները Փաշինյանին հսկում էին հազարավոր մարդիկ, բայց նա չի ցանկանում կանգնեցնել ադրբեջանցի զինվորներին. Արամ Գաբրելյանով ՀԱՊԿ-ին դիմելը չի տալու որևէ արդյունք: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայալեզու գրառումը չի տալու որևէ արդյունք Ինչո՞ւ գերեվարված չի թշնամին, ու՞ր էր մեր բանակը, երբ ադրբեջանցին ճեմելով մտավ մեր տարածք. Տեսանյութ Հակառուսական տրամադրություններ տարածողներն աշխատում են Թուրքիայի և Ադրբեջանի օգտին. Տեսանյութ «Ինչպե՞ս հասանք այս օրին» հարցի պատասխանը շատ պարզ է, որովհետև Նիկոլին ընտրեցիք ու մինչև հիմա պահում եք Այ սրա նմանը երեխա ա ունենում ու դաստիարակում, որովհետև իրեն էլ են ուլի նման դաստիարակել Հանրահավաքի կոչ․ Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ ԱԺ-ն միաձայն ընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը դատապարտող հայտարարությունը. Տեսանյութ Վերին Շորժայի հատվածում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել 2 կմ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանի անվտանգությանը. Պուտին Ծեծկռտուք Սյունիքում, դիրքերը պաշտպանող կամավորները փակել են միջպետական ճանապարհը և պահանջում են իրենց զինել. Տեսանյութ «Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ». Բայրամով Ո՞ւմ նկատի ուներ ՀՀ նախագահը՝ հայտարարելով, թե «երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն»․ պարզաբանում են նախագահականից Վաղարշակ Հարությունյանն ու Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են Սյունիքում ստեղծված իրավիճակը Դանակահարություն՝ Լոռու մարզում․ կալանավորվել է 19-ամյա երիտասարդ Տեսնես էն գնելսարգսյանները, սոսջանիբեկյանները, քիսոհալաջյանները, սծյոպիկսաֆարյանները իրենց պրեմիաները ստացա՞ն

«Թու-թու-թու»-ի ու իշխանության անլրջության հետևանքները

«168 ժամ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հաստատվեց պաշտոնապես։ Հասարակության շրջանում, ոչ առանց հիմքի, կասկածներ կան, որ իրականում վարակման դեպքեր եղել են ավելի վաղ, սակայն պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն մարտի 1-ին՝ այդ օրը հայտարարված երթը չեղարկելու համար։ Անկախ ամեն ինչից, արդեն երկու օր է՝ հասարակությունն ապրում է խուճապային տրամադրություններով, ինչի վկայությունն են նաև դեղատներից՝ դեղեր, սուպերմարկետներից՝ մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու դեպքերը։

Մեղադրել քաղաքացիներին այդ խուճապի համար, բնականաբար, չի կարելի, քանի որ խուճապ տարածողն առաջին հերթին՝ իշխանություններն են՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Հենց իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, կիրակի օրվանից սկսեցին իրարամերժ տեղեկություններ հաղորդել վարակվածի մասին՝ սկզբում հայտարարելով, թե փնտրում են նրան տեղափոխած տաքսիի վարորդին, հետո ասելով, թե իրականում նա տեղափոխվել է նույն ինքնաթիռով տեղափոխված անձանցից մեկի հետ՝ հարազատի ավտոմեքենայով, և այդպես շարունակ։ Խուճապի մյուս ալիքը տարածվեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ վարակվածն ու Իրանից Հայաստան տեղափոխված ևս շուրջ 30 քաղաքացիներ տեղավորվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում․ մի քանի ժամերի ընթացքում Ծաղկաձորը գրեթե դատարկվեց այնտեղ հանգստացողներից, ինչը կանխելու համար իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, նախարարներով, պատգամավորներով, մեկնեցին Ծաղկաձոր ու համացանցը ողողեցին այնտեղից արված լուսանկարներով։

Հաջորդ խուճապը պաշտոնյաների իրար հակասող հայտարարություններն էին դպրոցներն ու հարակրթական բոլոր հաստատությունները փակելու վերաբերյալ: Սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե ինքն իր երեխաներին երկուշաբթի օրը դպրոց է ուղարկելու, քանի որ որևէ վտանգ չկա: Սակայն նրա այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հայտարարեց, թե գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-8-ը, այսինքն՝ փակվում են բոլոր հանրակրթական հաստատությունները:

Այս հակասական հայտարարություններն իրականում է՛լ ավելի սրեցին խուճապային տրամադրությունները հասարակության շրջանում, որոնք չգիտեին՝ ում հավատալ, ում՝ ոչ: Ամենազավեշտալին այն է, որ այս ամենից հետո հենց նույն պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջերում մարդկանց համոզում են հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը, այսինքն՝ իրենց: Սակայն այդպես վարվելու դեպքում միանշանակ խուճապը կմեծանա:

Այսպիսով, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք, իշխանություններն անհոդաբաշխ հայտարարություններ ու ոչ համակարգված քայլեր են անում, ինչի արդյունքում՝ քաղաքացիները վստահ չեն, որ իշխանությունն իրականում անում է վարակի տարածման կանխարգելման համար բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Այսինքն՝ առկա է վստահության դեֆիցիտ իշխանության նկատմամբ, ինչի պատճառով քաղաքացիներից ամեն մեկը փորձում է ապահովագրել ինքն իրեն, այդ թվում՝ դեղորայք ու սննդամթերք պահեստավորելով։

Մնում է հույս ունենալ, որ կորոնավիրուսի արձանագրված դեպքն առաջինը լինելով՝ կդառնա նաև վերջինը, այլապես խիստ կասկածելի է, որ իշխանություններն ի զորու կլինեն համարժեք քայլեր կատարել, Աստված մի արասցե, վարակի նոր դեպքերի առկայության պարագայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan