Կորոնավիրուսով պայմանավորված Ryanair-ը կրճատում է թռիչքները
Դիտել նաև
«Կոֆե, կենտրոն, Միլան» պրոյեկտի անփառունակ վախճանը
Ինչու՞ Ryanair ՀՀ քաղաքացի հաճախորդների անվտանգությունը չի պահպանվում
«Ձեզ մոլորեցնում են՝ ասելով, իբր ավիացիայի ոլորտում հաջողություններ կան»․ Նավիկ Խաչատրյան
«Օդանավի սրահում իսկապես ամեն ինչ վճարովի է». նախկին փոխնախարարը կիսվել է Ryanair-ով առաջին թռիչքի տպավորություններով
Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 2-ին ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, թռիչքներից հիմնականում կրճատվում են դեպի Իտալիա ուղևորվող և Իտալիայից մեկնողները: Ընկերությունը հաղորդում է, որ նախնական սահմանափակումը կտևի երեք շաբաթ՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման կրճատում: Դրանից բացի մեծ է եղել ուղևորների՝ թռիչքի չներկայանալու թիվը, հատկապես Իտալիայից և երկրի ներսում:
«Ryanair –ը շարունակում է ուշադիր հետևել ամրագրումների գործընթացին և շարունակում է ճկուն գրաֆիկ սահմանել՝ կապված իրավիճակի զարգացման հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: