Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեությունը ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, նախարարներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին:

Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանի, Ալեքսանդր Թալալյանի, Կարեն Պողոսյանի, Էվրիկ Աֆրիկյանի, Յուրի Չիլինգարյանի, Հարություն Թերզյանի, Աշոտ Կարապետյանի, Սերգեյ Գրիգորյանի, թղթակից անդամներ՝ Հրաչիկ Թամրազյանի, Գագիկ Կրյուչկյանի հիշատակը:

Ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց ժողովի մասնակիցների հարցերին: Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց, որ համամիտ չէ այն դիտողության հետ, թե ԳԱԱ-ն Հայաստանին պետք չէ և սպառել է իրեն. «Ես չեմ կիսում այդ մոտեցումը, եթե այդ տեսակետը կիսեի, ապա քայլեր կձեռնարկվեին։ Ուղղակի պետք է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա: Մեր կողմից նման մոտեցում չի եղել և չի լինելու»:


Ն.Ս.ՕՏ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունունները փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Ներկաները շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին 95-ամյա հոբելյանի կապակցությամբ:

ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

«Հաշվետու տարին՝ 2016 թվականը, համազգային նշանակության խոշոր իրադարձություններով հագեցած առանձնահատուկ տարի էր: 2016 թվականին լրացավ Հայաս­տանի Հանրապետության հիմնադրման 25-ամյակը: Այս կարևորագույն տարեդարձի շրջանակներում ԳԱԱ գիտական կազմակերպություններում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ, գիտաժողովներ:

2016 թվականին տեղի ունեցան ԳԱԱ-ի ղեկավար կազմի, նախագահության անդամների, բաժան­մունք­ների ակադեմիկոս-քարտուղարների և բաժանմունքների բյուրոների ընտրութ­յուն­ներ: Նախագահության կազմը 40 տոկոսով փոփոխ­վեց: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը ակադեմիայի համակարգի բոլոր գիտական կառույցների և նախագահության ղեկավար կազմի հետ: Վարչապետը նշեց, որ կառավարության գերատեսչութ­յունների ղեկա­վար­ներին կտրվեն ստույգ հանձնարարականներ, որպեսզի հանդիպեն գիտա­հե­տա­զոտական կառույցների ղեկավարների հետ և բարձրացված կարևոր հարցերի համար գտնեն լուծումներ:

2016 թվականին ԳԱԱ-ի գիտահետազոտական ինստիտուտներում և կենտրոններում շարունակվել են հիմնարար և կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդ­յունքների ստացման ավանդույթը: Արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում տպագրվել են 831 գիտական հոդված: Համաշխարհային հանրահայտ հրատարակիչների կողմից տպագրվել է 22 մենագրություն: 2015 թվականի համեմատ ստացված արդյունքները պահպանել են հիմնարար բնույթի արդյունքների քանակը և նրանց գիտական մակարդակը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպությությունների գիտական կարևորագույն արդյունքները և կիրառական մշակումները:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա ասաց. «Միջազգային համագործակցության կարևոր ուղղություններից է արտասահ­ման­յան գիտական կենտրոնների կառույցների ստեղծումը Հայաստանում: Այս ուղղութ­յամբ արդյունավետ գիտական աշխատանքներ են իրականացվել ԳԱԱ-ի, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջև: Կնքված եռակողմ համագործակցության պայմանագրի հիման վրա ստեղծված լաբորատորիաները ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտու­տի և Բուրգունդիայի ու Լիոնի Կլոդ Բերնար համալսարանի համատեղ լաբորատո­րիա­յում կատարել են աշխատանքներ «Ճառագայթման փոխազդեցությունը նյութի հետ. ատոմներից դեպի պինդ մարմին» թեմայով:

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտների և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Լիոնի, Ռենի և Մոնպելեյի համալսարաններ) հետ ստեղծված համատեղ լաբորատորիայում կատարվել են աշխատանքներ «Շրջակա միջավայրը և հասարակությունները հոլոցենի ընթացքում» թեմայի շրջանակներում:

Շարունակվել են աշխատանքները ԳԱԱ-ի կազմում ստեղծված միջազգային «Իկրանետ» ցանցի հետ:

ԳԱԱ-ն անդամակցում և համագործակցում է տարբեր միջազգային գիտական կառույցների և ակադեմիաների հետ՝ «Գիտական միջազգային խորհուրդ» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (МААН), «Գիտութ­յուն­ների ակադեմիաների համաշխարհային ցանց» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիա» (ALLEA) և այլն:

2016թ. Ռումինիայի ակադե­միայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը տարբեր գիտական ուղղություններով:

ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Չինաստանում ներկայացրել է ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի և կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները: Ընդունվել է «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկինի «հռչակագիրը»: Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիաների նախագահության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները:

Մոլդովայի գիտությունների ակադեմիայի հետ վերակնքվել է երկկողմ համագործակցության պայմանագիր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել` 2017թ. համագործակցության պայմանագրեր կնքել Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպութ­յան, Ավստրիայի և Տաջիկստանի գիտությունների ակադեմիաների հետ:

Հայաստանում Վրաս­տանի դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ պայմանավորվածություն է ձեռք բեր­վել վերականգնել նախկինում իրականացված արդյունավետ համագործակցությունը:

Հայ-ռուսական կարևոր ծրագիր է Բյուրականի աստղադիտարանի և ՌԴ «Ռոսկոսմոս»-ի հետ կնքված տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործ­ման բնագավառում համագործակցությունը:

ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի և ամերիկյան «Ինտեգրա» կազմակերպության հետ կնքված եռակողմ պայմանագրով ստեղծված լաբորատորիայում շարունակվում են հզոր ԳԲՀ կիսահաղորդչային սարքերի նախագծման և հետազոտման աշխատանքները»:

Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվել է 63 ազգային և միջազգային գիտաժողով:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 52 ակադեմիկոս և 57 թղթակից անդամ: ԳԱԱ-ի աշխատողների ընդհանուր թիվը 4041 է, որոնցից 2444-ը գիտական աշխատողներ են:

«Գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտի­վացման գործում կարևորվում է ԳԱԱ և այլ գիտական կազմակերպութ­յունների, ԲՈՒՀ-երի հետ համատեղ գիտակրթական և հետազոտական լաբորատորիաների ստեղծումը»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահը:

Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ՀՀ ԳԱԱ-ն շարունակելու է իր ռազմավարության հստակեցումը մոտակա հնգամյակի կտրվածքով: Նախատեսվում է պետական պատվերի ձևավորում՝ ելնելով կառավարության ծրագրերից և որպես հիմք ընդունելով «ՀՀ ԳԱԱ 2015-2020թթ.» հիմնարար գիտական ծրագիրը:

Ինստիտուտների ամրապնդման և ռազմավարական իրատեսական պլանի մշակման նպատակով արդեն իսկ համակարգում իրագործվում է կազմակերպութ­յունների գիտական գործունեության գնահատում՝ հիմնվելով հետևողական և ժամանա­կակից գնահատման և փորձաքննության վրա: Մշակվել են համապատաս­խան մեթոդաբանություն և ուղեցույցներ:

ՀՀ ԳԱԱ-ն մասնակցելու է ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագոր­ծակ­ցության ապահովմանը ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով:

Նախատեսվում է երիտասարդ գիտնականներին խթանելու համար «Start-up» ընկերությունների ստեղծում որոշ ուղղություններով:

Նախատեսվում է Հայաստանի սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծում: Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարութ­յուն, Հորիզոն-2020 ծրագրին:

Հաշվի առնելով կիրառական հետազոտությունների կարևորությունը` ՀՀ ԳԱԱ-ում կստեղծվեն տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ:

Կխթանվի «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրի շրջանակներում եվրոպական հետազոտական ինստիտուտների հետ միջազգային բազմակողմանի համագործակցությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan