Սիրիայում օպերացիայի համար երկու ռուս գեներալի շնորհվել է ՌԴ Ազգային հերոսի կոչում
ՌԴ Գլխավոր շտաբի Օպերատիվ գլխավոր վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյին և օդադեսանտային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովին Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու համար շնորհվել է Ռուսաստանի Ազգային հերոսի կոչում:
«Ռուդսկոյը և Սերդյուկով փետրվարի 23-ին ստացել են ՌԴ հերոսների ոսկե աստղեր», - «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում նշել է ՌԴ ՊՆ աշխատակիցը:
Հենց Ռուդսկոյն է ղեկավարել Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները, իսկ Սերդյուկովը զորքերին ղեկավարել է տեղում: