Սիրիայում շատ վատ զարգացումներ են սկսվել որոնք կարող են հանգեցնել ուղղակի ռուս- թուրքական պատերազմի
Պահոոո, կարծես թե, Սիրիայում շատ վատ զարգացումներ են սկսվել։ Գիշերը ռուսական և սիրիական ռազմական ուժերը ոնչացրել են մի քանի տասնյակ թուրք զինծառայողների, ի պատասխան Թուրքիան փաստացի սկսում է լայնածավալ ռազմական գործողություններ Սիրիայում: Բացի այդ թուրքերը հրավիրել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հրատապ խորհրդակցություններ ստեղծված իրավիճակի շուրջ։ Զուգահերռ թուրքական զինուժն արդեն ողջ ուժով սկսում է ներխուժում Սիրիայի տարածք։
Ռուսները հայտարարել են, որ շարունակելու են սիրիացիների հետ միասին պայքարել թուրքամետ գրոհայինների դեմ + երկու ռուսական նավ, զինված «Կալիբր» հրթիռներով, շտապ գնում են դեպի Սիրիա։ Նաև Էրդողանը բացեց սահմանը դեպի Եվրոպա փախստականների համար։ Սա, իրականում, չափազանց վտանգավոր է բոլոր առումներով, քանի որ կարող է հանգեցնել ուղղակի ռուս- թուրքական պատերազմի, ինչն անխուսափելի ազդեցություն կունենա նաև մեր լոկալ տարածաշրջանում։ Մի խոսքով, պետք է լինել շատ, շատ, շա՜տ ուշադիր:
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից