Ստացվել են «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները
Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ Աստղիկ բկ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. Աստղիկ բկ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել:
Խնդրում ենք լրատվամիջոցներին, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ցանկացած ինֆորմացիա հրապարակելուց առաջ կատարել ճշտում Աստղիկ բկ-ի Հանրային կապերի բաժանմունքից:
Աստղիկ բկ-ի հետ կապված ցանկացած ինֆորմացիա ստանալու համար, խնդրում ենք, հետևել մեր էջին:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանը հայտնել է, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից չի մահացել. թեստի պատասխանը հայտնի է։
ԲԿ-ի տնօրենը հայտնել է, որ 50 անց տղամարդու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։ Նա 1 օր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց։ (խմբ.)