Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Եթե 300.1-ը նոր հանցակազմ չէ, «7-ի գործը» պետք է բացվի․ Խուդոյան

Tert.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որի վերաբերյալ դատարանի որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի մարտի 3-ին:

Այս միջնորդության, դատախազության դիրքորոշման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի հետ:

Պաշտպանի խոսքով՝ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը բազմաթիվ են, դրանցից մեկն էլ այն է, որ ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածը նոր հանցակազմ է, հետևաբար, հետադարձ ուժ չունի, որովհետև 2008թ. այդ հանցակազմը չի եղել:

Ըստ Խուդոյանի՝ մեղադրող կողմը փորձ է անում, շատ ակնհայտ հանգամանքներ լղոզելով, հիմք դարձնել իրենց այն պնդումները, որ ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածը նոր հանցակազմ չէ. «Խնդիրն այն է, որ շատ պարզ իրավական լուծումները չպետք է պարունակեն բարդ ձևակերպումներ»:

Դիտարկմանը, թե պաշտպանական կողմը վկայակոչում է «Յոթի գործը» (2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը), որի մեղադրանքից դատախազները 2009թ. հրաժարվեցին, սակայն կա՞ պատճառաբանություն, թե ինչի՞ց ելնելով են հրաժարվել այդ մեղադրանքից, Հովհաննես Խուդոյանն ասաց. «Չպետք է երեք էջ հիմնավորում դնել դրա մեջ, ներկայացնել Վճռաբեկ դատարանի, ՄԻԵԴ-ի նախադեպեր, տարբեր տեսաբանների կարծիքներ, եթե լուծումը շատ պարզ է ու այդ լուծումը ընդամենը մեկ տողով դատախազությունն այն ժամանակ արձանագրել է: Կա նոր հանցագործություն՝ հին արարքների նկատմամբ չի կարող այդ հոդվածը կիրառվել, սա շատ պարզ է»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ «Յոթի գործով» դատախազները բացատրե՞լ են՝ ինչու են իրենք հրաժարվում այդ մեղադրանքից, Խուդոյանը պատասխանեց. «Իրենց կողմից բանավոր բացատրություններ ինչ-որ տեսած գրություններ առկա չեն, բացի դատական նիստի ձայնագրությունը, իրենց կողմից կայացված որոշման մեջ ուղղակի արձանագրված է, քանի որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքում ավելացվել են նոր հանցակազմեր, մենք հրաժարվում ենք մեղադրանքից, որովհետև օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ: Բառացի դա արձանագրված է»:

Ինչ վերաբերում է հարցին՝ ինչու պետք է այս գործով մեղադրողները առաջնորդվեն նրանով, թե ինչ է տեղի ունեցել 11 տարի առաջ նույն գործով մեկ այլ դատախազի կողմից, ինչո՞ւ պետք է դատախազը առաջնորդվի հենց այն դատախազի ասածով, չէ որ Քրեական դատավարության օրենսգրքով առաջնորդվելու է ներքին համոզմամբ, բացի այդ, այն դատախազները չեն պատճառաբանել մեղադրանքից հրաժարվելը՝ Խուդոյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ այն արարքը, որում անձը մեղադրվում է, պետք է շատ ունիվերսալ լինի բոլորի համար:

Դիտարկմանը, թե նույն Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ օրինակ՝ դատարաններն անդրադառնում են նման իրավական փաստարկներին, սակայն պարտավոր չեն նույն որոշումը կայացնել, օրինակ` բոլոր սպանության գործերով, Խուդոյանն ասաց. «Այո, եթե դատարանը որոշեց, որ անձը կատարել է սպանություն, պետք է որոշի՝ այդ անձին պետք է ռեալ պատժել 5 տարի՞, 10 տարի՞, թե՞ ցմահ, բայց ինքը պետք է հստակ հաստատի, որ տեղի է ունեցել սպանություն յուրաքանչյուրի դեպքում: Նույնը այս գործով պետք է լինի. պետք է հստակ սահմանվի, որ իրավաբանորեն ճիշտ է այս հոդվածով անձին մեղադրելը, թե հետո կապացուցվի այդ մեղքը, թե հետո ապացուցվելուց հետո ինչ պատիժ կորոշվի, դա լրիվ արդեն հեռավոր ապագայի հարցեր են և չեն կարող այդպիսի հարցեր քննարկվեն, քանի դեռ առաջին հարցին լուծում չի տրվել՝ արդյո՞ք այս հոդվածով հնարավոր է անձին մեղադրանք առաջադրել»,- ընդգծեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է դատախազներին, նա նշեց, որ նրանք այս մեղադրանքն իրենց տնից չեն բերել, դատախազները ներկայացնում են դատախազությունը և, ըստ էության, ՀՀ-ն:

Դիտարկմանը՝ դատախազներն էլ են առաջնորդվում ներքին համոզմունքով, նա ասաց, որ դատախազներն առաջնորդվում են ներքին համոզմունքով, բայց եթե ընդունենք մի դատախազ կարող է սա համարել հանցագործություն, մեկ այլ դատախազ չհամարել հանցագործություն, ապա խնդրում է իրենց գործով ներգարվվել մյուս դատախազին. «Որովհետև պետությունը, եթե անձի հետ հարաբերվում է իրավական դաշտում, պետք է առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծի անձի համար»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ եթե «Յոթի գործով» օրինակ դատավճիռ լիներ, այդ անձինք արդարացվելու էին, Խուդոյանը նշեց, որ «Յոթի գործով» ամբաստանյալները, եթե դատապարտված լինեին և գործը կարճված չլիներ, նրանք այսօր արդարացվելու էին. «Նրանք արդեն իսկ արդարացված կլինեին, որովհետև իրենք դատապարտվելու էին Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով, որը այն ժամանակ արդեն եվրոպացի մասնագետների կարծիքով գնահատվում էր ոչ հստակ, ոչ որոշակի նորմ, և այո՛, այդ հոդվածով անձանց դատելու պարագայում, նույնիսկ եթե փոփոխություն չլիներ օրենքում, նույնիսկ եթե նոր հանցակազմեր չնախատեսվեին, այդ հոդվածը թերի հոդված էր և այդ հոդվածով մարդիկ պետք է լինեին ենթակա»,- նկատեց նա:

Հարցին, թե ցանկանո՞ւմ է, որ վերաբացվի «Յոթի գործը», Հովհաննես Խուդոյանն ասաց. «Եթե պարոն Քոչարյանի գործով դատախազները պնդում են, որ իրենք ճիշտ են, ապա իրենց գործընկերները 2008թ. սխալվել են, իրենք դրա համար պատասխանատու են այնքանով, որ եթե իրենց գործընկերները սխալվել են, իրենք էլ դատախազներն են, պարտավոր են քրեական գործ հարուցել այն դատախազների նկատմամբ, ովքեր այդպիսի սխալ են թույլ տվել: Եթե այդպես է, ապա ես ուզում եմ, որ վաղը ևեթ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Թադևոսյանի նկատմամբ սկսվի քրեական հետապնդում, որովհետև  ինքն այն դատախազներից մեկն էր, ով ասել էր, որ այս հոդվածը չի կարող կիրառվել: Դա ենթադրում է, որ պետք է վերաբացվի «Յոթի գործը», և արդեն, ոչ թե իրավական հիմքով, այլ փաստական հիմքով: Դա էլ նշանակում է, որ հաջորդ քայլով մեղադրանք պետք է առաջադրվի Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan