Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ
Դիտել նաև
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններն իր համար կլինեն վերջին ընտրությունները
Կա երկու ընտրություն՝ Թուրքիա և Ռուսաստան. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
Ռուսին հանեք, Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվեն, ի՞նչ եք անելու, թուրքին Երևանից ո՞վ ա հանելու. Մակրոնը հայերին միայն լավ թաղում ու վերաթաղում է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Թուրքիայի «Turkish Airlines» ազգային ավիափոխադրողը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Նախիջևանի հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնել է ավիաընկերության գործադիր խորհրդի ղեկավար Իլքեր Այջըն: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Այջըն նշել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով հարևան երկրներից` Իրանից բացի, օդային հաղորդակցությունը դադարեցրել է նաև Նախիջևանի հետ:
Նրա փոխանցմամբ` ավիափոխադրողը կրկին կորոնավիրուսի պատճառաբանությամբ նվազեցրել է թռիչքները դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ:
Այջըն նշել է, որ կորոնավիրուսի պատճառով մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում. ավիաընկերությանը պատկանող 250-ից ավելի ինքնաթիռներում վարակազերծման աշխատանքներ են իրականացվում: