Էս ո՞ւր ենք հասել. ոչ թե իշխող ուժը, այլ ինչ-որ գործակալություն պնդում է՝ թքած ամեն ինչի վրա, դուք իմ լոգոն եք օգտագործելու
Էս ուր ենք հասել... ....
Ուրեմն այդ «Գարուն» գործակալությունը, որը պարզապես գողացել է 91-ի «Այո»-ի լոգոն, հայտարարություն է տարածել, որտեղ ասված է՝ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը».... Պատկերացնո՞ւմ եք..... Ոչ թե իշխող ուժն է ասում, որ ինքը շարունակելու է օգտագործել վիճահարույց լոգոն, այլ ինչ-որ գործակալություն պնդում է՝ թքած ամեն ինչի վրա, դուք իմ լոգոն եք օգտագործելու.... Ու իշխող ուժը ձեն ծպտուն չի հանում.... Լավ, կներեք, բայց էս ուր ենք հասել... Երեւի սա վերջն է...
Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից