ՔՊ համագումարի ժամանակ Էդուարդ Աղաջանյանն ասում էր, որ Արայիկ Հարությունյանը կուսակցության հաշվին աշխատավարձ է ստացել և տապալել է իր աշխատանքը Հայաստանում մեկին մեկ կրկնվում է այն, ինչ կատարվում էր գունավոր հեղափոխություններով անցած երկրներում. Տիգրան Քոչարյան Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է
12
Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ Եթե Մամեդյարովը պաշտոնանկ արվի, ապա կնշանակի, որ պատերազմական գործողությունները կդառնան անխուսափելի Երեք կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է Տնտեսության իրական հատվածը․ հետաքրքիր ու հակասական տվյալներ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչի հանդիպումը ՄԻԵԴ նախագահի հետ պարզաբանման կարիք ունի. Սիրանուշ Սահակյան. Տեսանյութ Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին՝ քննարկելու աշխատելու այլ վայրեր. տեսանյութ Հեռավար հանդիպմանը Ռոբերտ Քոչարյան հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել. Տեսանյութ Մոսկվայում հայտարարել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանը «արտաքին վերահսկողության տակ վերցնելու» մասին. ВЗГЛЯД Գլխավորը Կորոնավիրուսի մասին
ՔՊ համագումարի ժամանակ Էդուարդ Աղաջանյանն ասում էր, որ Արայիկ Հարությունյանը կուսակցության հաշվին աշխատավարձ է ստացել և տապալել է իր աշխատանքը Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ Այս կյանքում 2 անսահման բան կա՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը Հայաստանում մեկին մեկ կրկնվում է այն, ինչ կատարվում էր գունավոր հեղափոխություններով անցած երկրներում. Տիգրան Քոչարյան ԱԱԾ-ն 10-ից ավելի ԲՀԿ-ական ակտիվիստների է բերման ենթարկել Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար. Նաիրա Զոհրաբյան Հայի տականքը հենց այպսին է լինում Նիկոլը փորձում է ժողովրդին դարձնել հնազանդ զանգված, որպեսզի հեշտ իշխի Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել. Վահագն Հարությունյան Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ 30-ամյա Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած Ալիևի վերջին հայտարարությունն ի՞նչ առնչություն կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների հետ. Տեսանյութ Վիրուսն ի՞նչ անի, ախր, մարդը մարդ չի, զզվում եմ…Սոնա Շահգելդյանը սարսափելի տեսանյութ է տարածել. Տեսանյութ «Մենք պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է». «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը` պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձ ստանալու մասին Արտագաղթելու եք, որ ի՞նչ, էն Գլենդելից լայվ մտնողների պես լայվ մտնեք ու մեզ պաշտպանե՞ք կամ էլ հայհոյեք Եթե Մամեդյարովը պաշտոնանկ արվի, ապա կնշանակի, որ պատերազմական գործողությունները կդառնան անխուսափելի Ո՞ւր է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտե Հուլիսի 5-ից 11-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Երեք կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ Մոմավառություն Կասկադում՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի Մենք պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է. «Իմ քայլի» պատգամավորը` պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձ ստանալու մասին Վաղն էլ կասեն՝ Հայոց պատմությունը պետք չի առանձին դասավանդել Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կան վիրավորներ Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր են հրապարակում Արցախում զինծառայողների մահվան մասին. ԱՀ ՊՆ արձագանքը Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում Երբ տեղի կունենա Ակտաու-Երևան չարտերային չվերթը Մայիսյան հուլիս 2020. Գագիկ Սուրենյանի Պարգևավճարի համար գումար կա,իսկ ժողովրդի օգնության համար`չկա Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր բրենդի գովազդում. Լուսանկարներ Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը Մենք մեզ չպետք է հիմարի պես պահենք միջազգային հարթակում․ Պուտին Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 8-ով Մխիթարյանը շնորհավորել է Շախտյորին. Տեսանյութ Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ Պարզվում է պատգամավորները մարտին «մարդասիրական քայլ» չեն կատարել ու այդ ամսին կրկնակի պարգևատրումներ են ստացել Որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ՝ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրեական գործը կարճվելու է Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս Պարոն Սերժ Թանկյան, Դուք պետք է ուտեք այն բորշը, որ ինքներդ եք եփել Արցախ մուտք գործելու պայմանները խստացվել են. Տեսանյութ Մեր եկեղեցին տեսել է, թե ինչպես է պատմության գետը տանում բոլշևիզմի դին, կտեսնի նաև նիկոլականության դին նույն գետի ալիքներում Խաբա՞ր եք ավետարանական սատանիստների կենտրոնը որտեղ է գտնվում. Բա, որ իմանաք Մարտի 1-ում ինչ առանցքային դեր են խաղացել դրանք Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձև՝ կունենայինք սպորտային Ուշունցի օլիմպիական հավաքական․ Մկրտիչ Արզումանյան Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց

Կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերը հատվածային բնույթ ունեն և կա մտավախություն, որ արդյունավետ չեն լինի․ Արմեն Գևորգյան

ert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը` կորոնավիրուսի տարածման դեմ իշխանության կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Մեկ անգամ ևս իմ պարտքն եմ համարում ընդգծել. ձեռնարկվող քայլերը և մոտեցումներն առայժմ կրում են հատվածային բնույթ, և կա մեծ մտավախություն, որ չեն տալու ակնկալվող արդյունքը։

Գովելի է ՊՆ հրամանը բանակում անհրաժեշտ սահմանափակումների և միջոցառումների մասին։ Ես իմ նախորդ հրապարակման մեջ այդ հարցը կարևորել էի։ Մյուս կողմից, դա ամբողջական չէ, որոշակի զարգացումների դեպքում կարող է բավարար չլինել. միայն արձակուրդների և հարազատների հետ շփումների սահմանափակումներով ռիսկերը չեն վերանում։ Մի քանի կետ, որի շուրջ ուշադրություն եմ ուզում հրավիրել.

Ա/ սպայական կազմը շարունակում է իր բնականոն կյանքը, շփումներն արտաքին աշխարհի հետ, և հետո վերադառնում է զորամաս, հետևաբար՝ վիրուսի ներթափացման մեծ ռիսկ է մնում։

Բ/ Հենց այսօրվանից անհրաժեշտ է սկսել զորանոցների ամենօրյա տոտալ պրոֆիլատիկ ախտահանումներ և շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ վտանգը չի վերացել։

Գ/ Հենց այսօրվանից կտրուկ պետք է մեծացնել ճաշարաններում մաքրության, ախտահանման պայմանները, սպասարկող անձնակազմի հանդերձանքի խստացումը։ Վերջին ուսումնասիրությունները պնդում են, որ էֆեկտիվ պրոֆիլատիկ նշանակություն ունի տաք թեյը, հետևաբար՝ զորքն այս փուլում պետք է ունենա դրա հնարավորությունը ողջ օրվա ընթացքում։

Դ/ Ապահովել զինծառայողների ամենօրյա պարտադիր տաք ցնցուղը՝ հնարավորինս հիգիենիկ պայմաններում, և ընդհանրապես սկսել լուծել զինվորների առանձնացված հիգիենայի հարցերը

Ե/ վերանայել զինծառայողների ամենօրյա ուսումնամարզական գրաֆիկը՝ հնարավորինս ապահովագրելով նրանց մրսածությունից, իմունիտետը ճնշող այլ հանգամանքներից

Ի դեպ, նույնատիպ պրոֆիլակտիկ միջոցառումներ իշխանությունը պետք է ձեռնարկի նաև ազատազրկման վայրերում և ծերանոցներում։ Վերջիններս պետք է լինեն առանձնակի ուշադրության կենտրոնում։

Հաջորդը. այդպես էլ անհասկանալի է Իրանի հետ ուղևորափոխադրման սահմանափակումների հարցը։ Կարծես, թե ուղևորափոխադրումները շարունակվում են և, որքան հասկանում եմ, սահմանափակումից ընդհուպ մինչև 1-2 օր առաջ Իրանից մարդիկ, խմբեր են ժամանել Հայաստան, որոնք մոնիտորինգից դուրս են։ Այդ մարդիկ կարող են լինել բուհերում, սրճարաններում, ամենուր. ո՞րն է երաշխիքը, որ նրանք վիրուսակիր չեն՝ հաշվի առնելով ինկուբացիոն շրջանը։

Շատ երկրներ սահմանափակումներ են մտցրել դեպի Իտալիա ուղևորափոխադրումների հարցում։ Մենք առայժ հպարտանում են 50 եվրոյով Իտալիա մենելու հնարավորությամբ։ Շարունակվում են թռիչքները Միլան և Հռոմ։ Ի դեպ, Միլանն ինքը գտնվում է գրեթե կարանտինային վիճակում, փակ են զգալի թվով վայրեր։

Արդյո՞ք պատշաճ վերահսկողության տակ են վերցված մեր այն կազմակերպությունները, որտեղ շատ են լինում Չինաստանից և Իրանից հյուրեր, օրինակ՝ բուհերը։

Շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, էապես խստացրել են հանրային սննդի օբյեկտներին ներկայացվող պահանջները։ Պարտադրված են հագուստի, հանդերձանքի, սպասքի լվացման, ընդհանուր ախտահանման բավական խիստ նորմեր։ Արդյո՞ք մեր իշխանությունները քայլեր ձեռնարկել են այդ ուղղությամբ։ Նույնը պետք է վերաբերի դպրոցներում, բուհերում, մանկապարտեզներում գործող բուֆետներին և ճաշարաններին։

Կարծում եմ՝ կա անհրաժեշտություն պետբյուջեի հաշվին ձեռք բերել մեծ թվով դիմակներ և դրանք բաժանել մանկապարտեզներում և դպրոցներում։ Նորից ուշադրություն հրավիրեմ հետևյալ հարցի վրա. ունե՞նք արդյոք բավարար պաշար՝ անհրաժեշտ դեղորայքի և այլ պարագաների։ Պատրա՞ստ է արդյոք մեր բուժհամակարգը բոլոր, այդ թվում՝ վատագույն սցենարներին։ Հարցը տալիս եմ հատկապես այն դեպքի համար, եթե անհրաժեշտ լինի սահմանափակել մարդկանց և ապրանքների տեղաշարժը՝ Իրանից բացի մեր մյուս սահմանակից երկրների հետ։

Ես արտահայտում եմ իմ գործնական մտահոգությունները՝ հաշվի առնելով աշխարհում և հատկապես հարևան երկրներում իրավիճակի անցանկալի զարգացման փաստը։ Սա հենց այն դեպքն է, երբ քաղաքացիները պետք է զգան պետության ներկայությունն իրենց կյանքում՝ այն, որ պետությունն իրենց մասին հոգ է տանում։ Հիմա է պետք լրջագույն քայլեր անել՝ վատագույնից խուսափելու համար, անգամ՝ եթե ոմանց այդ քայլերը չափազանցված թվան։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan