Գևորգ Վարդանյանի մասին գիրքը կբացի ռուսական արտաքին հետախուզության 100-ամյակին նվիրված շարքը
Դիտել նաև
Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ
Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Ընդհատակյա հետախույզ Գեւորգ Վարդանյանի մասին գիրքը, որը խափանեց Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ մահափորձի՝ աբվերի դիվերսանտների պլանները 1943 թվականի Թեհրանի խորհրդաժողովի ժամանակ, գիրք, որը ներկայացվել Է ՏԱՍՍ-ի մամուլի ասուլիսում, կբացի ռուսական արտաքին հետախուզության 100-ամյակի առթիվ գրքերի շարքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գործակալը, որը հաղթեց աբվերին» գրքի հեղինակը՝ Դոնի Ռոստովի բնակիչ Խաչիկ Խութլուբյանը, պատմել Է, որ գիրքն իրեն առաջարկել Է գրել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի ղեկավար Սերգեյ Իվանովը: «Զանգահարեց եւ առաջարկեց վեպ գրել հերոս-հետախույզ Գեւորգ Վարդանյանի մասին: Նրա պապը Ռոստովում բնակվելու Է տեղափոխվել Իրանից: Գեւորգ Անդրեեւիչն ինքը ծնվել Է Ռոստովում եւ իր կյանքի վերջին տարիներին հաճախ Էր ժամանում Ռոստով,- պատմել Է գրքի հեղինակը:- Ես նրան ճանաչում Էի դեռ թերթում աշխատելիս: Ինձ միշտ ապշեցնում Էր նրա բացառիկ բարեկրթությունը, մատչելիությունը, շփման մեջ պարզությունը, խելքը, ինտելեկտը, եւ ես հաճույքով համաձայնեցի»: