Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 19-ի
Դիտել նաև
«Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ)
Հարևան Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների քանակը այսօր հասել է 19 մարդու։ Երեկվա դրությամբ մահացածների թիվը 15 էր։ Նոր տվյալները հաղորդել է երկրի առողջապահության նախարարության խոսնակը։
Վարակակիրների թիվը աճել է 44-ով, և հիմա վարակակիրների ընդհանուր թիվը 139 է։
Իրանում վարակը տարածված է մի քանի կենտրոնական նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։
Իրանն իր հերթին արդեն օջախ է դարձել դեպի այլ երկրներ վիրուսի տարածման համար։ Փետրվարի 25-ի դրությամբ իրանցի վարակակիրները նոր կորոնավիրուսն իրենց հետ տարել էին 7 երկիր։