ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է իշխանությունների այդպիսի կեցվածքն ու վարքագիծը. հայտարարություն Առայսօր կորոնավիրուսից 6 իրանահայ է մահացել. Իրանում հիվանդացության մեղմացում է նկատվում. Արտաշես Թումանյան Ինչպե՞ս Չինաստանը հաղթահարեց կորոնավիրուսը. մեկնաբանում է ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը. Տեսանյութ
2
Ես խիստ կասկածում եմ, որ արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին. Դավիթ Հարությունյան Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Կորոնավիրուսի կասկածանքով Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ գրանցվեց 4-րդ մահը. ԱՆ խոսնակ Զուլֆիգարովը առաջարկում է Ալիևին՝ «լուծել» Ղարաբաղի հարցը, քանի կորոնավիրուս է և Փաշինյանն էլ պառակտել է Հայաստանը Ստեփանակերտում գտնվող պատգամավորի մամուլի ասուլիսը. Տեսանյութ Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի քաղաքացիների կոմունալ վճարումները Ինչո՞ւ չեք վերահսկում խանութների, դեղատների և բանկերի հակավիրուսային գործողությունների որակը Արցախում կլինի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ․ ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները. Տեսանյութ Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրության նախնական արդյունքները՝ առանց Մարտակերտի. այդ տվյալներով Արցախում ոչ մի թեկնածու չի ընտրվել նախագահ. Թարմացվող
Ես խիստ կասկածում եմ, որ արտադրամասում մարդիկ միմյանց զանգահարում էին. Դավիթ Հարությունյան Քաղաքական ենթատեքստ չկա, և ընդամենը մի քանի գինովցած երիտասարդի քաշքշուկ է. Արայիկ Հարությունյանի խոսնակ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի կողմնակիցների միջեւ ծեծկռտուքի մասնակիցներին տրվել է դատաբժշկի ուղեգրեր Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքը. ՀՀ ԱԳՆ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է իշխանությունների այդպիսի կեցվածքն ու վարքագիծը. հայտարարություն Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը Առայսօր կորոնավիրուսից 6 իրանահայ է մահացել. Իրանում հիվանդացության մեղմացում է նկատվում. Արտաշես Թումանյան Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում. մարզպետ Սերենա Ուիլյամսը կարանտինի ընթացքում հայկական կոնյակ է փորձել․ Տեսանյութ Կորոնավիրուսի դեպքերի թիվը Վրաստանում հասել է 117-ի․ վերջին պացիենտներից մեկը Հայաստանից է ժամանել Ռուսաստանում ևս անձանց տեղաշարժը վերահսկվում է սմարթֆոններով Ինչպե՞ս Չինաստանը հաղթահարեց կորոնավիրուսը. մեկնաբանում է ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը. Տեսանյութ «Ծեծուջարդ է հենց այս պահին Արցախում». Հարություն Կարապետյան. Տեսանյութ Կորոնավիրուսի կասկածանքով Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են Ջասթինի հայկական գուլպաները հետ պահանջեք․ Սուրեն Սարգսյան Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ Կանադան չի ճանաչում Արցախի ընտրությունները․ Թուրքիայում Կանադայի դեսպանություն. Լուսանկար Համացանցում շրջանառվող լուսանկարի ծանրաբեռնված ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում «Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ, ՌՈ, ԱԻՆ ուժերը». Տիգրան Ավինյան Ռուսաստանում հետաձգվել է զորակոչը «Դուխո՛վ», ընկերներ Տեղի են ունենում աննորմալ երևույթներ. «Ալավերդցի Վահագնը» ազատ արձակվեց. Վարոսյան Կորոնավիրուսային վարակի հաղթահարման գանձապետական հաշիվը կազմում է շուրջ 822 միլիոն դրամ Կադիրովը կորոնավիրուսի թեսթ է հանձնել ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․ գրանցվեց 4-րդ մահը. ԱՆ խոսնակ Բայց մեր կամքը ամուր է քարից էլ. Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների մասին տեսանյութ է հրապարակել Գազը թանկանում է 36 տոկոսով․ կատարվում է պոպուլիստական խոստումների ուղիղ հակառակը «Չգիտեմ, թե ումից եմ վարակվել». բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ. Տեսանյութ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը ներկա էր Սերժ Սարգսյանը Աննա Հակոբյանն անակնկալ է մատուցել Ոսկեվանում վիրաված տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին. Լուսանկարներ Չինաստանի իշխանությունները կասկածվում են #COVID_19-ից մահացության իրական թվերը թաքցնելու մեջ Արցախի քաղաքացիները ՀՀ-ից կարող են Արցախ վերադառնալ մինչև ապրիլի 2-ը Եթե լինի մեկ զանգի եւ տեղակայման վայրի համընկնում, արդեն ԱԻՆ-ի աշխատակիցների կողմից կկատարվի զանգ. Բադասյան. Տեսանյութ Վրաստանը չի ճանաչում Արցախում տեղի ունեցած ընտրությունները Դոլարի փոխարժեքն աճում է. եվրոն էժանացել է Թոքաբորբից մահացել է օպերայի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը Կորոնավիրուսի տարածումն ԱՄՆ֊ում ապրիլի 1-ի դրությամբ ԿԳՄՍՆ-ն ընդունում է զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների «Արսենալ»-ի և «Ռոմա»-ի բանակցությունները Մխիթարյանի տեղափոխության շուրջ փակուղի են մտել Վրաստանի կառավարության «կոմունալ» նվերը բնակչությանը Զուլֆիգարովը առաջարկում է Ալիևին՝ «լուծել» Ղարաբաղի հարցը, քանի կորոնավիրուս է և Փաշինյանն էլ պառակտել է Հայաստանը Պետությունը պետք է իր խոսքն ասի ու մերժի գազի գինը 36 տոկոսով բարձրացնելու «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկը. Մելքումյան Քաղաքացիներին գույքագրելու հրամանը Ավինյանն է տվել Ստեփանակերտում գտնվող պատգամավորի մամուլի ասուլիսը. Տեսանյութ Պատահականության սկզբունքով ամսական 88 հոգի ռոտացիոն կարգով նշանակեք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Կողքի սենյակում էլ տնական արաղն ու պինցետներն են Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հանրային հեռուստաընկերության և ԱԱԾ-ի հայցադիմումը

«Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան

Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Համառոտ ուղեցույց ոչ իրավաբանների համար

Երբ օրենսդիրն օրենքում ամրագրում է, օրինակ, «Արգելվում է երկու հոգով մի հեծանիվ վարելը», ապա գոնե միջին մակարդակի իրավաբանն այս դրույթը կհասկանա այն իմաստով, որ արգելվում է մի հեծանիվ վարել նաեւ երեք, չորս, հինգ ․․․ հոգով։ Միջինից ցածր մակարդակի իրավաբանը նշված դրույթը կհասկանա տառացի, այն է՝ արգելվում է մի հեծանիվ վարել ՄԻԱՅՆ երկու հոգով, իսկ երեք, չորս, հինգ ․․․ հոգով մի հեծանիվ վարել կարելի է, որովհետեւ օրենսդիրը դա չի արգելել, նա արգելել է միայն երկուսով մի հեծանիվ վարելը։

Ոչ իրավաբանները բնականաբար շատ կզարմանան, թե ինչպես կարող է այսքան պարզ հայերեն միտքը տարակարծությունների տեղիք տալ։ Չէ որ ամեն ինչ պարզ գրված է։ Ուրեմն ինչո՞ւ պիտի երկու տարբեր իրավաբաններ միեւնույն միտքը տարբեր կերպ ընկալեն։

Իրենց հարցի պատասխանն ստանալու համար ոչ իրավաբանները պետք է իմանան ընդամենը հետեւյալը։ Օրենսդիրը յուրաքանչյուր իրավակարգավորում նախատեսում է միշտ մի ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿՈՎ։ Իր կարգավորումների միջոցով օրենսդիրը միշտ ձգտում է ինչ-որ նպատակի։ Չկան եւ չեն կարող լինել ուղղակի հենց էնպես, աննպատակ իրավանորմեր։ Հետեւաբար, իրավանորմի իմաստը ճիշտ հասկանալու համար անխուսափելիորեն պետք է պարզել նրա նպատակը՝ ինչո՞ւ է օրենսդիրը սահմանել այդ նորմը։

Եթե իմ ոչ իրավաբան ընկերներին հարցնեմ, թե բերված նորմի նպատակը որն է, ապա նրանք հաստատ կպատասխանեն՝ անվտանգության ապահովումը։ Չէ որ երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է ոչ միայն հեծանվորդների, այլ նաեւ երթեւեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության ու ընդհանրապես երթեւեկության անվտանգության համար։ Ով երբեւէ մեկ ուրիշի հետ մի հեծանիվ վարել է, գիտի, որ այդպես հեծանիվ վարելն անշուշտ ավելի դժվար է, հեծանիվն ավելի շատ է ճոճվում, ու շուռ գալու վտանգն ավելի մեծ է։

Գոնե միջին մակարդակի իրավաբանը գիտակցում է նորմի այս նպատակը եւ նորմին նայում նրա նպատակի լույսի ներքո։ Եվ նա կբացատրի՝ եթե երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է, ապա առավել եւս վտանգավոր է երկուսից ավել հոգով մի հեծանիվ վարելը։ Ուստի արգելված է նաեւ երեք, չորս․․․ հոգով մի հեծանիվ վարելը, թեեւ օրենսդիրն այդ մասին ոչինչ չի ասել։ Անգամ եթե նա չկարողանա գիտականորեն բացատրել, թե ինչ կանոնների հիման վրա նա հանգեց նման եզրակացության, միեւնույն է նրա ընկալումը ճիշտ է։

Գիտական բացատրությունը կտա միջինից բարձր մակարդակի իրավաբանը։ Նա կբացատրի, որ իր գործընկեր միջին մակարդակի իրավաբանի եզրակացությունը բխում է argumentum a fortiori տրամաբանական հետեւությունից, որը հայերենում արտահայտվում է «Եթե արդեն․․․, ապա առավել եւս․․․» ձեւակերպմամբ։ «ԵԹԵ ԱՐԴԵՆ արգելված է երկուսով մի հեծանիվ վարելը (որովհետեւ դա վտանգավոր է), ԱՊԱ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ պիտի արգելված լինի երեք, չորս, հինգ․․․ հոգով մի հեծանիվ վարելը (որովհետեւ դա է՛լ ավելի վտանգավոր է)»։

Իսկ բարձրակարգ իրավաբանը կավելացնի, որ նշված հետեւությունը argumentum a fortiori-ի ընդամենը մի ենթատեսակն է՝ argumentum a minore ad maius ( = եզրակացություն ավելի փոքրից դեպի ավելի մեծը)»:

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan