Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

«Կոլցո» օպերացիան․ ի՞նչ է պատմում Վազգեն Մանուկյանը

-Պարոն Մանուկյան, օրերս համացանցում ակտիվացել են Գետաշենի, «Օղակ» գործողության հետ կապված դեպքերը։ Դուք այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետն էիք, ի՞նչ կարող եք հիշել, ի՞նչ էր իրականում կատարվում և արդյո՞ք հնարավոր էր խուսափել ցավալի կորուստներից։

-1991 թվականին Խորհրդային Միությունում ստեղծվել էր շատ լարված իրավիճակ, և զգացվում էր, որ միությունը փլուզման շեմին է կանգնած։ Այդ պատճառով Խորհրդային միությունը նախաձեռնեց հանրաքվե, որով պետք է որոշվեր՝ Խորհրդային Միության ժողովուրդը կո՞ղմ է միության պահպանմանը, թե ոչ։ Հայաստանը որոշեց չմասնակցել այդ հանրաքվեին, և ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց առանձին հանրաքվե անել և Հայաստանի քաղաքացիներին հարցնել՝ արդյո՞ք համաձայն են անկախության, թե ոչ։

Չնայած 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններից, ինքնուրույն կառավարություն ստեղծելուց հետո մենք բավականին անկախ էինք, բայց միևնույն է, դեռևս մնում էինք Խորհրդային Միության կազմում։ Մեր կառավարությունը սերտ շփումներ ուներ Խորհրդային Միության ղեկավարության հետ։ Ոչ միայն ես, այլև մեր կառավարության անդամները գիտակցում էին, որ Խորհրդային Միությունը պետք է ինչ-որ տեղ հարվածի, որ մյուսներին վախեցնի։ Մենք կասկածներ ունեինք, որ այդ հարվածը կարող է ստանալ Հայաստանը։

Այդ ժամանակ դեռ նոր-նոր ձևավորվում էին զինված ջոկատներ Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում, և արդեն ընդհարումներ կային, բայց այդ ջոկատներն իրենցից դեռևս շատ մեծ ուժ չէին ներկայացնում։

Փաստորեն, 1991 թ․ ապրիլի 30-ին սկսվեց «Օղակ» օպերացիան, որն իրականացնում էր Խորհրդային միության կանոնավոր բանակը։ Երբ այդ գործողությունը սկսվեց, այստեղից Արցախում կային փոքր ջոկատներ, այնտեղ էին Իգոր Մուրադյանը, Թաթուլ Կրպեյանը և մյուս տղաները։ Մենք ուղղաթիռներով օգնություն էինք ուղարկում Գետաշեն։ Ես հիշում եմ, որ վերջին ուղղաթիռի պատասխանատուն, որ կարողացավ հասնել Գետաշեն, Յուրի Մկրտումյանն էր, որը հետագայում՝ 1994-97 թվականներին, դարձավ Հայաստանի դեսպանը Ռուսաստանում։ Հիշում եմ, Մկրտումյանը եկավ իմ մոտ՝ որպես վարչապետի, և վերջին ստացականը տվեց, որ ալյուրը տեղ է հասցրել։

Իրավիճակն այնպիսին էր, որ դիմադրել Խորհրդային միության բանակին ուղղակի հնարավոր չէր։ Ես այդ ժամանակ շատ սերտ հարաբերություններ ունեի Խորհրդային Միության պաշտպանության նախարար, մարշալ Յազովի հետ, հաճախ իրար հետ հեռախոսով խոսում էինք և հանդիպում, երբ ես Մոսկվայում էի լինում։ Բայց այդ օրերին զանգում էի նրան, չէր պատասխանում իմ զանգերին, ինչն աննախադեպ էր։ Ես հասկացա, որ այդ գործողությունը կարգադրված է ոչ թե իր կողմից, այլ իրենից ավելի վեր գտնվողի, և քանի որ չէր կարող ոչ մի բանով մեզ օգնել, խուսափում էր խոսելուց։

Այդ ժամանակ Մոսկվայում մի խորհրդակցություն կար, ես գնացել էի Մոսկվա։ Ընդմիջման ժամանակ մոտեցա Գորբաչովին և ասացի, որ իր հետ խոսելու բան ունեմ, որովհետև վտանգը ոչ միայն Գետաշենն էր, այլ որ այդ գործողությունները կարող էին շարունակվել, իսկ Խորհրդային Միության բանակի դեմ նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակները չէին կարող կռվել, ուր մնաց փոքր ջոկատներով մենք կարողանայինք պաշտպանվել։ Գորբաչովն ասաց, որ զանգեմ իր օգնականին, առավոտյան հանդիպենք։ Երբ առավոտյան զանգեցի, օգնականն ասաց, որ Գորբաչովը զբաղված է։ Հասկացա, որ Գորբաջովը չի ուզում ինձ ընդունել։ Միանգամից զանգեցի Կրյուչկովին, որն այն ժամանակ Խորհրդային Միության ԿԳԲ-ի պետն էր, և որի հետ նույնպես նորմալ հարաբերություններ ունեի, գնացի Կրյուչկովի մոտ։ Ասեցի, որ Գորբաչովի հետ ուզում եմ հանդիպել, բայց ոնց որ թե խուսափում է։ Նստեցինք (սովորություն ուներ՝ թեյ խմելով խոսում էինք), հարցրեց՝ ի՞նչն է մեզ հետաքրքրում, ինչու եմ ուզում հանդիպել։ Ընդհանրապես, քաղաքականության մեջ մի այսպիսի ձև կա․ դիմացինդ ուղիղ չի ուզում ասել, թե ինչ է քեզանից ակնկալում, ուզում է, որ դու քոնը առաջարկես կամ կռահես, թե իրեն ինչն է հետաքրքիր։ Դրա համար, երբ Գորբաչովի հետ քննարկելիք հարցերի մասին Կրյուչկովի հետ խոսում էի, ոչ միայն Գետաշենի հարցը նշեցի, այլև մի շարք այլ հարցեր, որոնք իրենց կհետաքրքրեին։ Եվ երբ ասացի, որ Գորբաչովի հետ կարելի է քննարկել նաև մեր հանրաքվեի տեքստը, որը նրանց շատ մտահոգում էր, Կրյուչկովը միանգամից ուղիղ հեռախոսով կապվեց Գորբաչովի հետ և ասաց, որ Վազգեն Մանուկյանն ուզում է հանդիպել իրեն։ Գորբաչովն ինձ ընդունեց, մեկ-մեկուկես ժամ խոսեցինք, ու հետաքրքիրն այն էր, որ հանրաքվեի տեքստի մասին բացարձակապես խոսք չգնաց։ Դա ուղղակի բանալի էր, որ կարողանամ խոսել մեզ հուզող թեմաներից, և դա նաև ցույց տվեց, թե ինչն է ամենաշատը հուզում Խորհրդային Միության ղեկավարությանը։

Գորբաչովի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ պատժելու նպատակով ինչ-որ հանձնարարական ես տվել զորքերին, բայց, ասացի, դա Խորհրդային Միության հսկայական զորքն է, ու եթե այդ գործողությունները շարունակվեն ևս 2-3 օր, ուղղակի արյունահեղություն տեղի կունենա ամբողջ տարածքում։ Ինքն էլ իր պրետենզիաները ներկայացրեց, զգացվեց, որ իրեն շատ է մտահոգում դիսիդենտների ակտիվությունը Հայաստանում (Պարույր Հայրիկյանը, մյուսները), մտահոգված էր նաև, որ Դաշնակցությունը Հայաստանում դերակատար է դառնում, զարմանալի ձևով խոսակցության մեջ մի երկու անգամ նշեց, որ երբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ իր տիկնոջ հետ եկել է Գյումրի, տիկնոջը վիրավորել են։ Զգացվում էր, որ շատ վիրավորված է դրանից։

Չնայած այդ հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց այնուամենայնիվ, խոսակցությունը բերեց նրան, որ որոշ փափկություն տեղի ունենա, և ամենակարևորը՝ այդ գործողությունները չշարունակվեցին, որովհետև վտանգավորը այդ գործողությունների շարունակությունն ու տարածումն էր մյուս շրջաններում, հատկապես Շահումյանում և այլն։

Բայց դա մեզ համար նաև առաջին դասերից մեկն էր, որ երբ առաջ ես գնում, երբեմն պետք է ցցվեց, երբեմն էլ հետ-հետ գնաս`պահպանելով նպատակներդ, որովհետև շատ ցցվելը կարող է քեզ վնասել։

Հիշում եմ, Շարժման ժամանակ Հայաստան էր եկել Էստոնիայի շարժման ղեկավարը՝ Սաավիսարը (երբ Էստոնիան անկախացավ, նա դարձավ վարչապետ)։ «Ղարաբաղ կոմիտեի» անդամներով նրա հետ խոսում էինք, ինքը մեզ համոզում էր, որ Հայաստանը գնա առաջ, մենք էլ իրեն համոզում էինք, որ Էստոնիան թող առաջինը գնա, որովհետև հասկանում էինք, որ առաջ ընկնողն իր վրա է վերցնում հարվածները։

«Կոլցո» գործողությունը նաև ցույց տվեց, որ մեզ հարկավոր է կանոնավոր, հզոր բանակ, որովհետև Ադրբեջանի դեմ դեռևս կարող էինք փոքր ուժերով կռվել, բայց Խորհրդային Միության դեմ այդպես կռվելն անհույս էր։

Գետաշենի դեպքերում ամենացայտուն կերպարն, իհարկե, Թաթուլն էր, որը զոհվեց հերոսաբար։ Հիմա ես առանձին իր մասին չեմ ուզում խոսել, առիթ ունեցել եմ խոսելու, բայց նա ամենապատրաստված, հայրենասեր, համարձակ տղամարդկանցից էր, և հենց այդպիսի հերոսների շնորհիվ էր, որ մենք հետագայում կարողացանք պատերազմում հաղթել։

Բոլոր դեպքերում, իրավիճակը ճիշտ գնահատելու համար, լինի դա Գետաշենը, թե մյուս դեպքերը, պետք է ամբողջ իրավիճակը պատկերացնել ու հասկանալ, թե ինչ միջավայրում էր գտնվում Խորհրդային Միությունը։ Այսինքն, Գետաշենի դեպքերն ունեին իրենց տրամաբանական պատճառներն ու բացատրությունը, որը կապված էր Խորհրդային Միության այդ ժամանակվա իրավիճակի հետ։

Երբ 88-ի Շարժումը սկսվեց, և Խորհրդային Միության տանկերը մտնում էին Երևան, երիտասարդները գրքերը դրել, պառկել էին տանկերի առաջ, և Գորբաչովը չհամարձակվեց անել այն, ինչ Դեն Սյաոպինն արեց Չինաստանում։ Բայց դրանից հետո Գորբաչովը հասկացավ, որ պետք է պատժամիջոցներով վախեցնել և կասեցնել տարբեր հանրապետություններում ընթացքող պրոցեսները։ Եվ նման տարբեր «պատժիչ գործողություններ» տեղի ունեցան Խորհրդային Միության տարբեր քաղաքներում՝ Թբիլիսիում, Վիլնյուսում և այլն։ Գորբաչովը փորձում էր կանխել Խորհրդային Միության փլուզումը, բայց արդեն ուշ էր․․․

Աղբյուրը՝ Ankakh.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan