Նախընտրել եմ քարոզարշավի ընթացքում լինել մարզում, ընդ որում չեզոք մարզում. Լուսինե Բադալյան. Տեսանյութ
Նախընտրել եմ քարոզարշավի ընթացքում լինել մարզում, ընդ որում չեզոք մարզում, որի մասին առանձնապես տեղեկություններ չունեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Բադալյանը, նաեւ պարզաբանել, թե չեզոք ասելով ինչ նկատի ունի. «Այսինքն ես արմատներով մի կողմից Տավուշի մարզից եմ, մյուս կողմից՝ Վայոց Ձորից, շատ լավ ծանոթ եմ այնտեղի խնդիրներին, բայց ընտրել եմ Լոռու մարզը, որպեսզի տեղում ապրեմ այդ մարդկանց հետ, տեսնեմ նրանց խնդիրները։ Մենք՝ պատգամավորներս, հատկապես՝ Երեւանից, ժամանակ չենք գտնում, այսինքն խնդիրների մասին տեղեկացնելու պատասխանատվությունը դրված է մարզից եկած պատգամավորների վրա»։