Աշխատողներս տեսան, որ գալիս եմ հետս եկան. Դերժավայի Արկադը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին. Տեսանյութ
Արդեն հայտնել էինք, որ դատարանի դիմաց հավաքվել են Սերժ Սարգսյանի աջակիցները՝ ՀՀԿ-ականներ, գործարարներ, երիտթևի ներկայացուցիչներ:
Ավելի վաղ անդրադարձել էինք լուրերին, ըստ որի՝ օլիգարխներն աջակիցներ են հավաքագրում երրորդ նախագահի համար: Դիմելով Արկադի Համբարձումյանին՝ (Դերժավայի Արկադ), լրագրողները հարցրին՝ լուրեր կան, որ Դուք պարտադրել եք ձեր աշխատակիցներին մասնակցել այսօրվա ակցիային. «Չի եղել պարտադրանք... Ես որ մի տեղ եմ գնում, իմ հետ գալիս են. հարգանք ունենք, պատիվ ունենք»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: