Ռոբետ Քոչարյանի որդիները ՀՔԾ-ում հրաժարվել են ցուցմունք տալ. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ)
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին
ՀՀ հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ որպես վկա ցուցմունք տալու Արմեն Թավադյանի և Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակցի գործով։
Խոսքը վերաբերում է հայտնի տեսանյութին, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը փորձել էր կաշառել մարտի 1-ի տուժածի։ Արդյունքում դա համարվեց բեմադրություն, «կաշառողն» ազատ արձակվեց, իսկ փոխարենը կալանքի տակ է պահվում «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը։
«Ես և եղբայրս ցուցմունք չենք տվել, քանի որ մենք բազիմիցս արտահայտել ենք այդ կառույցի հանդեպ մեր վերաբերմունքը։ Իր պետից սկսած՝ մի քանի անգամ անմեղության կանխվարկած են խախտել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։