Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրգործը կարճելու մասին միջնորդության որոշումը կհրապարակվի մարտի 3-ին. Տեսանյութ
Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում փետրվարի 25-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ այս փուլում քննարկվում է նախկին նախագահի փաստաբանների` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը: Մասնավորապես, փաստաբանները պնդում են Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի անթույլատրելիությունը, քանի որ հոդվածը ներդրվել է ենթադրյալ արարքից մեկ տարի անց եւ չի կարող հետադարձ ուժ ունենալ: Հատկապես հաշվի առնելով «յոթի գործի» նախադեպը: Ավելի վաղ, նմանատիպ միջնորդություններ էին ներկայացվել նաեւ այլ ամբաստանյալների փաստաբանների կողմից:
Նախորդ հանդիպումը չէր կայացել թարգմանչի բացակայության պատճառով:
***
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություն էր ներկայացրել դադարեցնելու քրեական հետապնդումը և կարճել քրեական գործը։
Միջնորդության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը՝ 300.1 հոդվածը փաստաբանների խոսքով անթույլատրելի է, քանի որ այն 2008 թվականին չի եղել և ներդրվել է ենթադրյալ արարքից (սահմանադրական կարգը տապալել, հեղ.) մեկ տարի անց և չի կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող հետապնդվել այդ հոդվածով:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ միջնորդությունների վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մարտի 3-ին՝ ժամը 13:00-ին:
Zham.am