Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Քաղաքական իշխանությունը բանակի խնդիրների համար իրական լուծումներ առաջարկելու փոխարեն բանակի ներսում «քավության նոխազներ» է փնտրում

Նախորդ շաբաթ ես գրել էի նրա մասին, որ բանակում զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում կորուստների աճի պատճառները պետք է փնտրել բանակի խրոնիկ թերֆինանսավորման, սպայական մասնագիտության հեղինակության անկման, և բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզարշավի մեջ, որի արդյունքում կարգապահությունը բանակում վերջին երկու տարիներին զգալիորեն թուլացել է։

Քաղաքական իշխանությունը, որը անմիջական պատասխանատվությոն է կրում այս խնդիրների սրացման համար, փոխանակ իրական լուծումներ առաջարկելու ստեղծված իրավիճակից, իր արդեն ավանադական դարձած սովորության համաձայն, փորձում է "քավության նոխազներ" փնտրել նույն բանակի ներսում։ Անցած շաբաթ, առանց որևէ բացատրության, պաշտոնից հեռացվեցին երկու գեներալներ, իսկ երեկ էլ, կրկին առանց որևէ բացատրության, ծառայողական հետաքննության, և իրական պատասխանատվության չափը պարզելու, պաշտոնից հեռացվեց Արցախի Պաշտպանուայն բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։

Վերջին պաշտոնանկության հետ կապված, ցանկանում եմ հիշեցնել, որ գեներալ Աբրահամյանը պաշտոնավարում էր տառացիորնեն մեկ տարի և երկու ամիս, իր նախորդի, գեներալ Լևոն Մնացականյանի, նմանապես որևէ կերպ չհիմնավորված պաշտոնանկությունից հետո։ Գեներալ Աբրահամյանը մեր բանակի լավագույն կադրային սպաներից մեկն է, անբասիր կենսագրությամբ։ Իր մարտական ուղին սկսելով Հադրութի ինքնապաշտպանական մարտերից, նա անցել է դասակի հրամանատարից մինչը ՊԲ հրամանատարի ողջ ճանապարհը, ոսկե մեդալով ավարտել Ռուսաստանի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, եղել կորպուսի հրամանատար, այնուհետև ՊԲ շտաբի պետ։ Իր ՊԲ հրամանատարության ընթացքում, արձանագրվել է բոլոր տարիների ընթացքում մարտական կորուստների ամենացածր մակարդակը, իրականացավել են առաջնագծի ամրապնդման լայնածավալ աշխատանքներ, դժվարին պայմաններում ապահովվել է զինված ուժերի մարտունակությունը։

Այսօր, այսպիսի կադրային սպան, առանց ծառայողական հետաքննության, առանց առաջացած խնդիրներներին համարժեք լուծումներ տալու հնարավորության, կամայական որոշմամբ ազատվում է զբաղեցված պաշտոնից։ Ոչ մի երաշխիք չկա, որ նրան հաջորդող ցանկացած կարդային սպա նույն ճակատագրին չի արժանանա, երբ իշխանությունը, սեփական ձախողումները քողարկելու նպատակով, և խնդիրներին իրական լուծումներ առաջարկելու փոխարեն, չի զոհաբերի հերթական "մեղավորին"։ Ոչ մի երաշխիք չկա նաև, որ նրան հաջորդող սպաները, իրենց պարտքը հայրենիքի առաջ ազնվորեն կատարելու փոխարեն, չեն սկսի մտածել պարզապես իշխանությանը հաճոյանալու և դրանով իրենց դիրքերը ապահովագրելու մասին։ Այս իշխանությունը բազմաթիվ օրինակների վրա արդեն ցույց է տվել, թե որքան «կարևոր» է իրեն հաճոյանալը, և թե ինչպես արդյունքում բազմաթիվ նախկիններ մեղքերի թողություն են ստացել, իսկ ազնվորեն երկրի առաջ իրենց պարտքը կատարողները՝ դարձել հախուռն գրոհների և «սևացման» առարկա։

Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետևում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա։ Սակայն գեներալ Կարեն Աբրահամյանի պաշտոնանկությունը, դրան մեկ տարի առաջ նախորդած վաստակավոր գեներալ Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը, բանակի ղեկավարության դեմ տարվող անթաքույց քարոզը, իմ մոտ կասկած են առաջացնում, որ մենք իրականում գործ ունենք հենց այդպիսի վտանգավոր միտման հետ։ Մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե որքան հեռու այն կգնա, և արդյունքում ինչպիսի կորուստներ կհասցվեն մեր երկրի պաշպանունակությանը։ Այսօր դեռ մենք կարող ենք բարձրացնել մեր հավաքական բողոքի ձայնը, և պաշտպանել մեր երկրի իրական պաշտպաններին։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում գեներալ Աբրահամյանին, և հույս հայտնում, որ նա կշարունակի իր ծառայությունը հայրենիքին, իսկ բանակի հեղինակությունը վտանգող բոլոր անձիք վաղ թե ուշ պատասխանատվություն կկրեն իրեն գործողությունների համար։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan