Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայց է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Թովմադյանը դատարան է դիմել՝ Փաշինյանին պարտավորեցնել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելու եւ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու համար։
Գործը մակագրվել է դատավոր Գայանե Խաչատրյանին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մասին խոստացված փաստը. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է»։