Պորոշենկոյի որդին Լոնդոնում բեմ է բարձրացել ռուս կատարողի համերգին՝ «ռուսները Լոնդոնում են» լոզունգի ներքո. Տեսանյութ
Ուկրաինայի նախկին նախագահի՝ Պյոտր Պորոշենկոյի որդուն հիշեցնող մի երիտասարդ նկատվել է Face ռեփ կատարողի համերգին Լոնդոնում:
Տեսանյութը համացանցում տեղադրել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական ֆրակցիայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին:
Կադրերում երևում է, թե ինչպես Միխաիլ Պորոշենկոյին նման երիտասարդը բարձրանում է բեմ, իսկ Face-ը գոռում, որ «ռուսները Լոնդոնում են»:
«Պորոշենկոյի որդուն նման երիտասարդը հաղորդում է մեզ այն մասին, որ «ռուսները Լոնդոնում են»: Ռեփեր Face-ի համերգ 21,02», - մեկնաբանել է տեսանյութը Դուբինսկին:
Ինչպես հաղորդում է «Русская Весна»-ն, Պորոշենկոյի որդին արդեն իսկ եղել է սկանդալների կիզակետում, երբ համացանցում հայտնվել է «Russia» գրությամբ վերնազգեստով, որն արվել է երբ նա սովորում էր բրիտանական քոլեջներից մեկում:
Այն ժամանակ դեռ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պացատրեց դա նրանով, որ լուսանկարն արվել է Հելլոունի ժամանակ:
Zham.am