Արարատի մարզում բախվել են Subaru-ն և «Նիվան», վերջինս կողաշրջվել է. 7 վիրավորներից 4-ը երեխաներ են
Դիտել նաև
Նուբարաշենի բանտում դատապարտյալը փորձել է պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան լինել
«Մեզ մի՛ ազատեք, այլ տարեք ռազմաճակատ». 142 դատապարտյալ և կալանավոր կտրուկ քայլերի կդիմեն
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը ստուգելու նպատակով քրեական գործ է հարուցվել
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանն ազատ է արձակվել
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի՝ Դիտակի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 VՍ 439 համարանիշի և Subaru մակնիշի 35 TX 176 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Նիվան» կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորոդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 7 վիրավորներից 6-ը եղել են Subaru-ի մեջ, որոնցից 4-ը երեխաներ են: «Արտաշատ» բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածներից 2 հոգու տեղափոխել են Երևան: