Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու ԵՄ-ն Հայաստանին 92 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար. Լոուրենս Մերեդիթ
9
Պարզ չէ, թե ինչո՞ւ է մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդների այսպիսի բարձր ցուցանիշ Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ԱԱԾ Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին. Տեսանյութ Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը ավելացել է 40-ով եւ հասել 921-ի Կառավարության նիստի օրակարգում 47 հարց է, որից 41-ը՝ չզեկուցվող, երեքը՝ գաղտնի.Տեսանյութ Ռուսաստանում թույլատրվել է վաղաժամ ավարտել ուսումնական տարին 1-8-րդ դասարանների համար Մինչև վերջ պայքարելու եմ Քոչարյանի ազատության համար. Արմեն Թավադյան. Տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության «Московский комсомолец»-ը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների մասին կեղծ լուրեր է տարածում Պարզ չէ, թե ինչո՞ւ է մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդների այսպիսի բարձր ցուցանիշ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Երևանում շրջող տարօրինակ տղամարդը հայտնվել է Դավթաշենում. Տեսանյութ Երևանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը Ռուսաստանից Հայաստան ժամանած տղամարդը, ով հրաժարվել է բժիշկներին կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին Դանիբեկյանը չի ներկայանում դատական նիստերին քթի պլաստիկ վիրահատության պատճառով․ Մանթաշյան. Տեսանյութ Նախագահ Քոչարյանի և մյուսների դատավորը որոշում է քթի պլաստիկ վիրահատություն անել. պլաստիկիշխանություն Լենա Նազարյանի այսօրվա մտքի փայլատակումը,ժամանակին մարդկանց կողմից նրանց կուրորեն աջակցելու արդունքն է ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Գազի գնի հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի ավելի ուշ. Գրիգորյան ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին շինաշխատանքներ կառաջարկի Հայաստանում թեստերի արտադրությունը կսկսվի հումք ձեռք բերելուց հետո.բանակցում են արտադրողների հետ ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում դեմ քվեարկել Տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխությանը և չդառնալ գաղտագողի օրենքներ անցկացնող կառավարության կցորդը Զելենսկին կորոնավիրուսի թեստ է հանձնել Վրաստանը ԱՄՆ-ից հայրենիք հատուկ չվերթով վրացի աշակերտների հետ կտեղափոխի ՀՀ 35 քաղաքացու «Դա կարող է ընկալվել որպես տարօրինակ հարց». Մհեր Գրիգորյանը՝ բնակիչներին կոմունալների բեռից ազատելու մասին Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել» Դեմոկրատիայի համար պետք է ունենալ արդյունավետ դատական համակարգ և որակյալ բյուրոկրատիա Կորոնավիրուս է հաստատվել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Իջևանի մասնաճյուղի աշխատակցի մոտ․ մասնաճյուղը փակ է Ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք». Արսեն Բաբայան ՀՀ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարնելու դեպքի առթիվ 4 քրգործ է հարուցվել Առաջիկա օրերին լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին կանչել են ԱԱԾ 60 շահառու ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության մթերքների փաթեթներ․ դիմակներ են բաժանվել բնակիչներին․ մարզպետ Այս գիշեր բավական լարված էինք. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ելակը մտավ զորամաս. լավ պահեք այս վիդեոն, հետո առանձին քրեական գործի նյութ է դառնալու. Տեսանյութ Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին. Տեսանյութ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 4 նոր դեպք Արարատի մարզում. 80-ամյա պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում Ծանր երկընտրանք՝ պայքարել կորոնավիրուսայի՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի դեմ Պլան և շոու. Հայաստանի առաջիկա փուլի բնորոշիչները. Էլինար Վարդանյան Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, նախարարներ Զարուհի Բաթոյանի և Տիգրան Խաչատրյանի ասուլիսը. ուղիղ Իվանիշվիլին 30 մլն դոլար է փոխանցել Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար Փորձարկվել է կորոնավիրուսի կուտակումը 5000 անգամ նվազեցնող դեղամիջոց Ավելի լավ է լուռ մնաս քո խոսքն առոչինչ է «Վերջին նախաձեռնությունն արվում է առաջիկա Ապրիլի 24-ի համատեքստում». Վարուժան Գեղամյան Առցանց կոնֆերանսի ժամանակ ռուս քաղաքապետն էրոտիկ մերսում է արել իր տեղակալին. Տեսանյութ Հնարավո՞ր է, որ դպրոցական ամառային արձակուրդները փոխարինվեն դասերով. մեկնաբանում է նախարարը. Տեսանյութ Վաղվանից պիտի ստեղծենք օրը 1000 թեստի հնարավորություն. Փաշինյան Արթիկում ու Երևանում չի կարելի նույն արշինով չափել սահմանափակումների հարցը ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տեղափոխվել հյուրանոց Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել Ինչու՞ Կառավարությունը լուծարեց ՊՆ-ի «Հենակետ» ՍՊԸ-ն Գարունը բժշկականում... Օրվա կադր Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը ավելացել է 40-ով եւ հասել 921-ի

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում եմ, որ հայ եմ․ Անդրանիկ Միհրանյան

Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության և ղարաբաղյան կոնֆլիկտի արմատների մասին բավարար գիտելիքներ չունի և Մյունխենում Ալիևի հետ ունեցած դեբատի ժամանակ ուղղակի խայտառակեց հայ ժողովրդին. «Նայեցի Ալիևի հետ նրա այդ դեբատը և շատ մեծ ցավ զգացի, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի ներկայացուցիչ, որը չունի մինիմալ գիտելիքներ ո՛չ պատմությունից, ո՛չ քաղաքականությունից, ոչ էլ դիվանագիտությունից»,-Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Միհրանյանը:

Նրա գնահատմամբ` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հիշատակումը Տիգրան Մեծի վերաբերյալ շատ անհաջող էր. Պոմպեոսի հետ կապված պատմական դրվագը հաջորդել է զորավար Լուկուլլոսից կրած պարտությանը: Այդ իրադարձությունը, ըստ Միհրանյանի, Տիգրանն Մեծի և այդ ժամանակների հայկական կայսրության ամենածանր պարտություններից մեկին հաջորդած բանակցությունն է եղել, որի հիշատակումը ցույց է տալիս վարչապետի տգիտությունը«Անհնարին է, որ պետությունն ունենա մի ղեկավար, որը իր ժողովրդի պատմությունից միանգամայն անտեղյակ է, որովհետև եթե նա հիշատակում է Տիգրան Մեծին, ուրեմն գոնե պիտի հասկանա, թե ում դեմ է պայքարել Տիգրան Մեծը, ինչ բանակցություններ է վարել: Տիգրան Մեծը ավելի մեծ գործեր և ավելի պանծալի հաղթանակներ ունի, քան այն, ինչ հիշատակեց Փաշինյանը: Հայաստանի ղեկավարը իրավունք չունի խոսել Հայաստանի պատմությունից, եթե ինքը դրա մասին գաղափար չունի»,- նշեց Միհրանյանը՝ ավելացնելով, թե դեռ լավ է, որ Ալիևը ևս իր պատմական իմացություններով չի փայլում, հակառակ պարագայում կարող էր Փաշինյանի հիշատակած փաստին հակադարձումներ բերել:

Հաջորդ կարևոր բացթողումը Փաշինյանի կողմից Մութալիբովի հիշատակումն է եղել: Եվ վերջապես Փաշինյանի պնդումը, թե ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: «Հազար անգամ գրված, ասված և հայտարարված ճշմարտություն է` միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը երբեք Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ իրավունքներ չի ունեցել: Բայց Փաշինյանը չկարողացավ անգամ այս պարզ փաստը հիշատակել, երբ Ալիևը հոխորտում էր, թե Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի ենթակայության տակ կամ Ադրբեջանի մաս: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում ինչով է զբաղվել, հավանաբար փողոցներում քայլել է, անասուններ է կերակրել, թե ուրիշ բաներ արել, բայց փաստ է, որ նա չի տիրապետում ղարաբաղյան կոնֆլիկտի արմատներին: Նա չգիտի, որ Ղարաբաղն ու Նախիջևանը միշտ Ադրբեջանի համար դիտարկվել են վիճահարույց տարածքներ: 1918 թվականին Ազգերի լիգան նման արձանագրում է արել, երբ Ադրբեջանը անդամակցության նպատակով դիմել է Ազգերի լիգային: Երբեք Ադրբեջանը իրավունքի ստատուս այդ տարածքների նկատմամբ չի ունեցել: Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը այս մասին չգիտի: Եվ ես շատ մեծ ամոթ եմ զգում, որ նման կարգի «տգետը» զբաղեցնում է վարչապետի աթոռը: Ես Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչեցի, որ հայ եմ, ես ամաչում եմ, որ իմ ժողովուրդը նման «թյուրիմացությանը» վարչապետ է նշանակել:

Երկու տարի առաջ, երբ հեղափոխությունը նոր էր եղել, ես ասել էի, որ փողոցի խուժանը չի կարող իշխանություն լինել, հիմա ցավոք համոզվում եմ, որ չեմ սխալվել»:

Նրա համոզմամբ` միջազգային ատյանները Փաշինյանի ասածներին լուրջ չեն վերաբերվում, և նրա մոտեցումն ու դիրքորոշումը կարևոր նշանակություն չեն կարող ունենալ. «Բոլորը գիտեն, տեսնում են, որ Հայաստանն այժմ ղեկավարում է երրորդ դասարանցու մակարդակով մի անձ, որի հետ որևէ մեկը որևէ լուրջ հարց չի քննարկում: Սա է Հայաստանի այսօրվա թիվ մեկ խնդիրը: Ի վերջո, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում: Եվ եթե Հայաստանի ղեկավարը երկիրը տանում է կործանման, և ժողովուրդը դրա դեմը չի առնում, ուրեմն թող տանի․ դա դրսում որևէ մեկին չի հետաքրքրում»,-խոսքը եզրափակեց Անդրանիկ Միհրանյանը:

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan