Մահացել է Արցախյան ազատամարտի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը. Լուսանկարներ
Դիտել նաև
Ընտրողների մասնակցության աննախադեպ ցածր տոկոսը կհայտարարվի որպես ձեռքբերում
Ռուսական պետական և իշխանական խոսափողները կարծես պատրաստ են հայտարարել «Նիկոլ դավաճան». Ղարամյան
Հայաստանի դե-ֆակտո վարչապետի փարիսեցիական հայտարարությունները հայ-ռուսական «աննախադեպ» հարաբերությունների մասին իրենց տխրահռչակ ավարտին հասան
Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում. Արշավիր Ղարամյան
«Նամուսը տվեցին շանը՝ չկերավ, մարդը կերավ». Արշավիր Ղարամյան
Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:
«Գնաց մեր սիրելի Մարգարիտան…
Աստված հոգիդ լուսերի մեջ պահի…»,- գրել է նա:
Մարգարիտ Թարանյանը 1992 թվականին կընդգրկվել է «Արցախի կանանց ջոկատում», մինչ այդ աշխատում էր որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Արցախյան պատերազմից հետո պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նա զինադադարից հետո էլ շարունակել է ծառայել արցախյան բանակի շարքերում, Արցախի ՊՆ-ին կից «Կանանց խորհրդի» ղեկավար կազմում էր։