Վրացական անձնագիրը համավարակի ընթացքում ավելի «հզոր» է դարձել, քան ամերիկյանը՝ հայտնվելով 47-րդ տեղում. Հայաստանը 135-րդն է «Անձնագրերի ինդեքսում» Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը՝ ուղիղ Արտակարգ դրությունը երկարացնելու կարիք տեսնում եմ. Արսեն Թորոսյան. Տեսանյութ
8
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը «հանրահավաք» անցկացնում Արմեն Սարգսյանի դեմ Փաշինյանը մտածում է իր ապագա դատի մասին, մերձավորների հետ 20-30 տարով նստելու է. Հրանտ Բագրատյան. Տեսանյութ Ալիևը կրկին հղում անելով Փաշինյանին` նշել է, թե վերջին 20 տարիներին Հայաստանը ղեկավարել են «հանցագործներն ու թալանչիները» Ալիևը մեղադրո՞ւմ է Փաշինյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Որտեղի՞ց Ալիևին այսքան «երկար լեզու» Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ-ում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս.ուղիղ Պատերազմական անտիուտոպիա. ինչպե՞ս կպահի իրեն «գերագույնը» ՍԴ֊ը նիստը Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ անգամ տեղի չունեցավ. թվորում չկա. Տեսանյութ «Վորոնեժ-Կրասնոդար․․․ Չե՛ք կարողանալու կոծկեք»․ ֆլեշմոբ կառավարության մոտ.Տեսանյութ, Լուսանկար Եթե բանակցությունները Ղարաբաղի հարցով չլինեն առարկայական, մենք դրանցում չենք մասնակցի. Ալիև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349, մահվան՝ 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 29 285 է Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Քայլի Ջենները լուսանկարվել է առանց ներքնազգեստի (լուսանկարներ) Թուրքիան արձագանքեց Սպիտակ Տան մամուլի քարտուղարին «Բժիշկ WHY?ԲՈԼԻՏԸ». Ռուբեն Մխիթարյանը նախարար Արսեն Թորոսյանի մասին հոլովակ է պատրաստել. Տեսանյութ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 55 շահառուի մոտ կորանավիրուս է հաստատվել Օդեսայում տեղի է ունեցել «Տոլմայի փառատոն» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լավ է՝ չեն միջնորդել՝ դատաքննությունն ընթանա առանց պաշտպանների Էսքան ձրիակեր որտղի՞ց Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի մամուլի խոսնակ Հուլիսի 8-ին տեղի կունենա ՀՅԴ ՀԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի մամուլի ասուլիսը Փաստ, որ դժվար է մեկնաբանել Գիշերը հայտնաբերվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձ. Տեսանյութ Որ իմանաք՝ Եկեղեցու պատմություն առարկան հեռացնելու օրակարգը ումն է. Լուսանկար Վրացական անձնագիրը համավարակի ընթացքում ավելի «հզոր» է դարձել, քան ամերիկյանը՝ հայտնվելով 47-րդ տեղում. Հայաստանը 135-րդն է «Անձնագրերի ինդեքսում» Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր ԱԺ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է Անհեթեթություն է, թե Հայ եկեղեցու պատմության դասավանդումը ծանրաբեռնում է դասացուցակը․ հանե՞նք նաև ֆիզիկան, որովհետև ֆիզիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ․ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյան Հայաստանը ներկայացնող մարզիկները չեն մասնակցի ԱՊՀ խաղերին Հուլիսի 18-ից ամբողջ Երևանում թույլատրելի առավելագույն արագությունը կլինի 60 կմ/ժ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը «հանրահավաք» անցկացնում Արմեն Սարգսյանի դեմ Պողոսնե՛ր, ՔԱՋԱԼԵՐՎԵՔ տուգանքներով, դուք արժանի եք դրան Անհեթեթություն է, թե Հայ եկեղեցու պատմության դասավանդումը ծանրաբեռնում է դասացուցակը․ հանե՞նք նաև ֆիզիկան, որովհետև ֆիզիկոս դարձող աշակերտների տոկոսը շատ չէ․ Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալբանդյան Մարգարիտա Սիմոնյանը վերջին ամիսների ընթացքում ավելի քան 6 մլն ռուբլի է նվիրաբերել կարիքավոր ընտանիքներին. Լուսանկար Փաշինյանը մտածում է իր ապագա դատի մասին, մերձավորների հետ 20-30 տարով նստելու է. Հրանտ Բագրատյան. Տեսանյութ Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը Եղբորս և Նվեր Մուրադյանի միջև երբևէ որևէ միջադեպ չի եղել Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն այլևս թաքցնել չի ստացվում «Նախարարը չի տարբերո՞ւմ՝ վարտիքն ինչ է ծածկում, դիմակը՝ ինչ». Գևորգ Պետրոսյան Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ քրգործ չի հարուցվել, թեեւ սպառնացողի ինքնությունը հայտնի է Ալիևը կրկին հղում անելով Փաշինյանին` նշել է, թե վերջին 20 տարիներին Հայաստանը ղեկավարել են «հանցագործներն ու թալանչիները» Չգիտեինք, որ դատավորը համատեղության կարգով նաև գլխավոր դատախազի «հասարակական պաշտպանն» է Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը Հարգելի քաղաքացիներ,պատկերավոր տեսեք թե ինչ է իրենից ներկայացնում COVID-19. Արմեն Մուրադյան. Տեսանյութ Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը. Թադևոս Ավետիսյան Սնվելն իր մեջ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ այդ ժամանակ մարդիկ առանց դիմակի են. Արսեն Թորոսյան «Ռազբորկա» եւ ծեծկռտուք Մասիսում․ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի որդին եւ քաղաքապետի եղբայրը հաշիվներ են մաքրել Նիկոլ ջան, փողոցում շնչելու հարկ մտցրու Ալիևը մեղադրո՞ւմ է Փաշինյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ: Որտեղի՞ց Ալիևին այսքան «երկար լեզու» Էդ ժողովրդից, որին խոստացվել էր հրապարակում, որ իրենք են ամեն ինչ որոշողը, էլ ինչի՞ կարծիք չեն հարցնում Իրականությունը շատ պարզ է՝ կա երկու բարիկադ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ-ում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս.ուղիղ Նիկոլի համար հետույք տվող պարոնայք պաշտոնյաներ, բոլորիդ նույն ապագանա սպասվում. Լուսանկար Չմասնակցե՛լ եւ չլռե՛լ. Էլինար Վարդանյան Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 27-ամյա քաղաքացին մահացել է Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը Իվետա Մուկուչյանի սադրիչ լուսանկարը Առաջիկա օրերի չվերթների ցանկը Ինչպես են արևմտյան գործակալները պառակտում Հայաստանը և թշնամանք սերմանում Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 045 քաղաքացի ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ակցիա է անում նախագահականի դիմաց. պատգամավորը խախտում է արտակարգ դրության մասին օրենքը

Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին

Ինչպես հայտնի է, սիրիական Իդլիբում իրավիճակը կտրուկ սրվել է, որի արդյունքում կարող են բախվել Ռուսաստանն ու Թուրքիան: Առաջին հայացքից մեզ շատ չհետաքրքրող այս կոնֆլիկտը կարող է էական ազդեցություն թողնել նաև մեր երկրի վրա: Ինչո՞ւ։ Փորձենք բացատրել և ավելի մանրամասն անդրադառնալ այս խնդրին:

Ի՞նչ է կատարվում Իդլիբում և ինչո՞ւ այն մեզ պետք է հետաքրքրի

Բանն այն է, որ երբ Սիրիայում պատերազմ էր ընթանում Բաշար Ասադի բանակի ու սուննի արաբների շահերը ներկայացնող ահաբեկչական կազմակերպությունների միջև, արտաքին խաղացողները՝ Մոսկվան և Թեհրանը, որոնք աջակցում էին Ասադին, առաջարկեցին ահաբեկիչներին յուրօրինակ «հումանիտար միջանցք» դեպի Իդլիբի մարզ: Արդյունքում, ռուսներին և Ասադին հաջողվեց «մաքրել» երկիրը ահաբեկիչներից՝ նրանց համար յուրատեսակ «ռեզերվացիա» ստեղծելով Իդլիբում:

Այս հարցում ռուսներին մեծապես օգնեց Թուրքիան: Վերջինս երաշխավոր դարձավ սուննի արաբներին, որ ռուսներն ու Ասադի բանակը երբեք Իդլիբ չեն մտնի:

Խորամանկ Պուտինը թուրքերին համոզեց այն պատրվակով, որ հետագայում Իդլիբը կարող է դառնալ Թուրքիայի ազդեցության գոտին: Այդպիսով Սիրիայի պետական ապագա կառուցվածքում Թուրքիան կունենար իր ազդեցության մասնիկը:

Էրդողանը ռուսների այդ խայծը կուլ էր տվել նաև այն պատճառով, որ դրանով մասնակիորեն կատարվում էր Էրդողանի նեոօսմանյան ծրագրերի երազանքը կոնկրետ Սիրիայում:

2018-ի սեպտեմբերին Աստանայում հիմնվեց Իդլիբի, այսպես կոչված, «լարվածության վերացման գոտին», որի երաշխավորն էր «նշանակված» Թուրքիան: Սակայն ստանալով այդ «արտոնությունը»՝ Թուրքիան ստանձնել էր նաև մեկ այլ պարտավորություն: Իդլիբում տեղակայված ավելի քան 30 հազարանոց ահաբեկիչների բանակը պետք է զինաթափվեր: Նրանց հիման վրա պետք է ձևավորվեր միասնական Իդլիբյան ոստիկանական ուժեր: Իսկ տեղի սուննի արաբների շահերը պետք է ներկայացնեին ոչ թե կրոնամոլ ահաբեկիչները, այլ չափավոր աշխարհիկ գործիչները: Ողջ այդ «աշխատանքը» դրված էր Թուրքիայի վրա: Սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ սուննի արաբներին համոզել, որ նրանք հրաժարվեն կրոնամոլ դիրքերից հանդես գալ:

«Ջաբհատ ան Նուսրայի» տեղը թուրքերը ստեղծեցին «Թահրիր Ար-Շամ»-ը, սակայն անվանափոխությունից նրանց բովանդակությունը այդպես էլ չփոխվեց:

Անկարան Իդլիբում ձևավորեց «Ազգային ազատագրական ճակատ» կազմակերպությունը, որպեսզի նրա շուրջ համախմբի սուննի արաբների վերնախավին: Սակայն դա էլ չհաջողվեց։ Այդ կառույցի մեջ հիմնականում մտան տեղի փոքրաթիվ թուրքոմանների ներկայացուցիչները, որոնք կազմում էին բնակչության ընդամենը չնչին՝ 0.5 տոկոսը:

Արդյունքում Թուրքիային չհաջողվեց Իդլիբն ամբողջովին իր վերահսկողության տակ վերցնել նույնիսկ այն դեպքում, երբ սուննիները հասկանում էին, որ նրանց պաշտպանության երաշխավորն Ասադի հարձակումներից միայն թուրքերը կարող են լինել։

Այստեղ տեղին է նշել, որ Իդլիբի մարզում պատերազմից առաջ բնակչության թիվը կազմում էր ավելի քան 1,5 մլն մարդ: Ընդ որում, նրանցից 90 տոկոսը սուննի արաբներ էին, որոնք խիստ ընդդիմադիր էին տրամադրված Ասադի ռեժիմի հանդեպ: Քրդերը կազմում էին բնակչության մոտ 5 տոկոսը։ Նույնքան էին արաբ քրիստոնյաները:

Պատերազմի արդյունքում քրդերն ու քրիստոնյաները վտարվեցին իրենց օջախներից, և նրանց տեղը համալրեցին Սիրիայի այլ բնակավայրերից փախած սուննի արաբները: Այսօր նրանց թիվը այս մարզում կազմում է մի քանի միլիոն մարդ, որոնք կտրականապես մերժում են մտնել Ասադի ռեժիմի վերահսկողության տակ:

Եվ այսպես, Իդլիբը, որպես Սիրիայի տարածքում «ահաբեկչական կղզյակ», մշտական սպառնալիք է Ասադի համար: Նախ այս մարզի հյուսիս-արևելքում է գտնվում Հալեպը, որը լինելով Ասադի վերահսկողության տակ՝ այնուամենայնիվ կոմունիկացիոն տեսակետից Իդլիբի պատճառով նույնպես կտրված է մնում Դամասկոսից և մյուս մարզերից: Բացի այդ Հալեպին և ծովին կապող միջանցքը նույնպես անցնում է Իդլիբով: Իդլիբի արևմուտքում գտնվող Լաթակիան, որտեղ առավելապես ապրում են ալավիները (Ասադի դաշնակիցները), նույնպես կտրված է մնում Հալեպից, որը միշտ համարվել է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը:

Եթե մեզ համար հասկանալի տերմինով նշենք, ապա կարելի է Իդլիբը համարել Սիրիայի «Լաչինն ու Շուշին»:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Իդլիբը Թուրքիայի համար

Իդլիբը միշտ եղել է Սիրիայի սուննի բնակչության ռեժիմին դիմադրող գլխավոր օջախը: Սուննի արաբների մոտ Թուրքիայի հանդեպ եղել է միշտ այն զգացողությունը, ինչ մեզ մոտ եղել է ռուսների հանդեպ: Այդ իսկ պատճառով Թուրքիան միշտ փորձել է «հայրական օգնությամբ» կամ մեծ եղբոր վարքագծով աչքի ընկնել սուննի արաբների նկատմամբ: Ի դեպ, նրանցից մոտ 3 մլն-ը փախստականի կարգավիճակով այսօր բնակվում է Թուրքիայի հարավային մասում:

Թուրքիան միշտ դիտարկել է Իդլիբը և սուննի արաբներին որպես Սիրիայում իր դաշնակիցների: Ի դեպ, անցած դարի 30-ական թվականներին Սիրիայի տարածքում էր գտնվում նաև Խաթայի մարզը, որտեղ մեծամասնությունը կազմում էին թուրքոմանները: Օգտվելով այդ հանգամանքից՝ Թուրքիան այն ժամանակ «հանրաքվե» անցկացրեց Խաթայում և պոկեց այդ մարզը Սիրիայից՝ կցելով իր տարածքին: Ինչպես, որ ռուսները 2014-ին Ղրիմն անջատեցին Ուկրաինայից և միացրին իրենց:

Մինչև այսօր էլ Սիրիան չի ճանաչել Խաթայի անջատումը և տարածքային պահանջ ունի Թուրքիայի նկատմամբ: Եվ այդ պատմությունը հաշվի առնելով՝ Դամասկոսում ունեն մտավախություն, որ Խաթայի ճակատագրին կարող է արժանանալ նաև այսօրվա Իդլիբը:

Ի՞նչ են մտածում Իդլիբի խնդրի մասին Թուրքիայում

Իդլիբը տարբերվում է Խաթայից նրանով, որ այնտեղ թուրքալեզու բնակչության տոկոսը շատ չնչին է, և այդ իսկ պատճառով Անկարան լուրջ հույսեր չունի այս տարածքը նույնպես կցել իրեն:

Էրդողանի նպատակն է իրականացնել իր նեոօսմանյան ծրագրերը՝ հենվելով Սիրիայում հենց սուննի արաբների վրա, ձևավորելով այս երկրում իր ազդեցության գոտին: Բայց այս քայլով նա բախվում է Ասադի հետ, որին անվերապահորեն աջակցում են Մոսկվան և Թեհրանը: Եվ Էրդողանը պետք է որոշի՝ արժե՞ դրա պատճառով հակադրվել Մոսկվայի հետ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հանրային կարծիքին, ապա այն շատ արագ փոխվում է: Նեոօսմանիզմը այստեղ իր տեղը սկսում է զիջել քեմալականությանն ու նույնիսկ պանթուրքիզմին: Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրության արդյունքները դա ցույց տվեցին: Իսկ, ինչպես ասում էր ժամանակին Էրդողանը, «ով կհաղթի Ստամբուլում, նա էլ հաջորդ քայլին կստանձնի երկրի ղեկը»:

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի վերջին ընտրություններում հաղթանակ տարավ քեմալականը: Այսօր քեմալական և պանթուրքիստական բոլոր շրջանակները կոչ են անում Էրդողանին հրաժարվել Սիրիայում սուննի արաբներին աջակցելուց և փոխարենը ավելի ակտիվ զբաղվել, օրինակ, Ադրբեջանով և Ղարաբաղով:

Օրեր առաջ նույնիսկ Էրդողանի երբեմնի աջակից, «իսլամիստ», այդ երկրի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց հետևյալը.

1. Թուրքիայում քաղաքական իսլամն այլևս ակտուալ չէ,

2. Սիրիայում հանուն սուննի արաբների Թուրքիան չպետք է բախվի Մոսկվայի հետ,

3. Ռուսաստանից «Ս-400»-ի գնումը սխալ էր, քանզի դրանով Թուրքիան կորցրեց իր վստահությունը Արևմուտքի մոտ,

4. Թուրքիան պետք է զերծ մնա Ռուսաստանի հետ առավել մերձենալուց, քանզի դա հակասում է Թուրքիայի կենսական շահերին:

Պետք է նշել, որ եթե նույնիսկ «չափավոր» Գյուլն է այս դիրքերից քննադատում Էրդողանին, ապա կարելի է կռահել, թե ինչպիսի մթնոլորտ է ձևավորվել արդեն այդ երկրում:

Ի՞նչ են մտածում Իդլիբի մասին Թուրքիայի պանթուրքիստներն ու Ադրբեջանը

Այստեղ այն կարծիքին են, որ նեոօսմանիզմն իրատեսական գաղափար չէ, և պետք է հենվել ոչ թե հին մաշված կրոնական արժեքների, այլ «արյան կանչի» վրա: Քանզի ժամանակակից աշխարհում սա միակ կենսունակ գաղափարն է: Այդ իսկ պատճառով էլ այս շրջանակները կոչ են անում Էրդողանին բանակցել Պուտինի հետ՝ «Իդլիբը փոխում ենք Ղարաբաղով» բանաձևով:

Ըստ նրանց՝ միևնույն է վաղ թե ուշ Ասադը վերահսկելու է Իդլիբը: Մանավանդ, որ սուննի արաբները Թուրքիային հիշում են, երբ առաջանում է վտանգ Ասադի կողմից: Մյուս սուննի արաբական ռեժիմները նույնպես մոռացել են Թուրքիային: Մինչդեռ, ըստ այդ շրջանակների, Կովկասում Թուրքիան կարող է ձեռք բերել «մնայուն արժեքներ», եթե ակտիվ աջակցի Ադրբեջանին:

Իր հերթին ռուսական շրջանակները համարում են, որ Թուրքիան վաղուց պետք է զիջեր Իդլիբը Ասադին ու Մոսկվային, քանզի հատկապես վերջինիս ջանքերով Թուրքիան ստացավ Սիրիայի հյուսիսում 130 կմ երկարությամբ և 30 կմ խորությամբ վերահսկելի գոտի, որտեղ արդեն քրդական ուժեր չկան:

Մոսկովյան շրջանակները հիշեցնում են այսօր թուրքերին, որ քրդերին աջակցում էին ամերիկացիները, և միայն ռուս-թուրքական համաձայնության շնորհիվ Անկարային հաջողվեց առանց պատերազմի «մաքրել» այս տարածքները քրդական ուժերից:

Բացի այդ, ռուս-թուրքական հարաբերություններում բացի Իդլիբից, Ղարաբաղի և քրդերի խնդիրներից ավելացել է նաև Լիբիայի հարցը, որտեղ Մոսկվայի ու Անկարայի շահերը նույնպես բախվում են իրար:

Կհաջողվի՞ Ադրբեջանին ու թուրք ազգայնականներին համոզել «փոխանակել Իդլիբը Ղարաբաղի հետ», կախված է մի շարք հանգամանքներից: Առաջինը՝ Հայաստանի ու Ղարաբաղի դիրքավորումներից, նրանց դիմակայելու հնարավորություններից և էլի մի շարք հանգամանքներից: Սակայն, մի հարցում Ադրբեջանին ու թուրք ազգայնականներին հաջողվել է հասնել իրենց նպատակներին: Նրանք կարողացել են իրենց պրոքսի ուժերի միջոցով ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև Ղարաբաղում: Օգտվելով այն հանգամանքից, որ հայերը չունենալով երկարամյա պետականության փորձ՝ չեն կարողանա լուրջ պետականություններ կերտել Հայաստանում և Ղարաբաղում:

Վերջին երկու տարվա զարգացումները ցույց են տալիս, որ ադրբեջանցիների ու թուրքերի վեկտորները Հայաստանի ուղությամբ «ճիշտ», այսինքն՝ մեզ համար անցանկալի ուղղությամբ են զարգանում: Իսկ թե ինչքանով դա հերիք կլինի հասնել իրենց վերջնական նպատակին, դա արդեն այլ քննարկման թեմա է։

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan