Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
20
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ

Մյունխենից հետո մենք ևս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ամենամեծ խնդիրն, ըստ էության, այն է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է առկա բոլոր ձեւակերպումները մերժելու եւ բանակցային գործընթացը նորից վերսկսելու մասին։ Նա Հանրային Հ/Ը հետ երեկվա հարցազրույցում հենց դրա մասին էր խոսում։ Եվ այն պարագայում , երբ հայկական կողմը , ըստ էության հրաժարվում է բանակցային առկա տարբերակներից ու մեխանիզմներից, մի շարք այլ հարցեր են ի հայտ գալիս, որտեղ անվտանգության նման ձեւակերպումներն ուղղակի անիմաստ են դառնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արած հայտարարություններին։

«Նման ճանապարհով պաշտոնական Երեւանը Ադրբեջանին լեգիտիմ հնարավորություն է տալիս պատերազմ սկսելու եւ նաեւ հնարավորություն է տալիս միջնորդներին դիվանագիտական ճանապարհով դրան չխոչընդոտելու համար»,-շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հավելելով, որ երբ ՀՀ վարչապետը Հանրային Հ/Ը եթերից այս ամենին զուգահեռ Բաքվին առաջարկում է ընդունելի առաջարկներ մշակել, ցույց է տալիս, որ հակամարտության ընկալման աստիճանը Փաշինյանի մոտ ընդամենը աբսուրդի է հասցված եւ նա պարզապես բառախաղերով փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանն ու հակառակորդ կողմին, որի պատասխանը պատերազմն է լինելու։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նա խոսեց իր հռչակած Մյունխենյան սկզբունքներից, կրկնեց, որ «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»։

Նա հայտարարեց, որ Մյունխենում իր եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում-քննարկումը շրջադարձային էր։ Ըստ նրա, այդ խոսակցությունը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Հայաստանը ունի կառուցողական դիրքորոշում, իսկ Ադրբեջանն ունի ապակառուցողական ընդհուպ ռասիզմի հասնող դիրքորոշում Ղարաբաղի հարցում:

Քաղաքագետի խոսքով, Արցախի տարածքների մասին որպես անվտանգության գոտու մասին խոսելը մի երեւույթ է, որը նախկինում էլ եղել է, բայց այն որեւէ աղերս չունի իրականության հետ, որովհետեւ այդ տարածքները Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն մեկ միասնական պետության մաս են եւ Արցախում բնակվող քաղաքացիների համար հայրենիքի հատված է, որոնք, երբ ասում են անվտանգություն, նկատի ունեն ամբողջ Արցախի անվտանգությունը։

«Դա մեկ ամբողջություն է եւ չի կարող կիսվել տարածքների եւ այդպիսի շահարկումները մշտապես բերում են մեր դիրքերի թուլացմանը»,-շեշտեց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Մյունխենում միջազգային հանրությունը որեւէ բան չտեսավ, բացի այն, որ 2 երկրների ղեկավարներն էլ խոսում էին՝ պատմական փաստերի խեղաթյուրելով, չափազանց մեծ ամբիցիաներով եւ, ըստ քաղաքագետի, որեւէ մեկը չխոսեց Արցախում ապրող մարդու, նրա իրավունքների մասին. «Փոխադարձ մեղադրանքներ էին, երկուստեք վատ հիմնավորված եւ անգրագետ մատուցված եւ ես կարծում եմ, որ դահլիճում նստած մարդկանց համար երկուսն էլ նույն հարթության մեջ էին եւ այնքան էլ ընկալելի չէին ։ Իհարկե, Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ մյունխենյան հանդիպումով ինչ-որ խնդիրներ է լուծել, բայց ես կարող եմ ասել, որ Մյունխենում պարզ դարձավ միայն, որ հակամարտության կարգավորման որեւէ ուղի մշակված չէ, երկու երկրների ղեկավարները այդ ուղղությամբ չեն աշխատել եւ դրա այլընտրանքը, ցավոք, պատերազմն է»։

Անդրադառնալով դիտարկմանը, արդյոք Փաշինյանի հայտարարած «միկրոհեղափոխություններ»-ի անհրաժեշտությունը բանակցային գործընթացում չի՞ ընկալվում որպես հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակ, ինչի մասին Մյունխենում բացահայտ խոսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, քաղաքագետը պատասխանեց. «Դա մեկնաբանության խնդիր է եւ կարող է այդպես մեկնաբանվել, այո։ Կարող է մեկնաբանվել, որ երկուսն էլ խոսում են նույն բանի մասին, բայց տարբեր ձեւակերպումներ են տալիս»։

Քաղաքագետի խոսքով, բանակցային գործընթացը վերջին 30 տարիներին հենց այդ պատճառով էլ առաջ չի գնում, որ միեւնույն բաները տարբեր մեկնաբանությունների են արժանանում եւ որպես արդյունք կողմերի համար դառնում են անընդունելի։

«Հիմա, երբ Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների մասին, Ալիեւը շատ հանգիստ կարող է այդպիսի մի միկրոհեղափոխություն առաջարկել, օրինակ ասի, թողեք Ակնայի շրջանի գյուղում գան եւ վերաբնակեցվեն։ Ի՞նչ պատասխան է տալու դրան Փաշինյանը, ինձ համար դժվար է ասել, որովհետեւ դա կարող է Ալիեւը փաթեթավորել նույն տրամաբանության մեջ, ինչի մասին խոսում է մեր վարչապետը։ Ակնհայտ է մի բան, որ լուծումներ չկան, ընդհանրապես, պաշտոնական Երեւանի կողմից որեւէ քաղաքականություն մշակված չէ եւ ամբողջ հույսը դրված է նրա վրա, որ խոսքով կամ ինչ-որ մտավարժություններով հնարավոր կլինի մոլորեցնել Ադրբեջանին եւ միջնորդներին՝ առաջացնելով ինչ-որ սպասումներ, բայց ես համոզված եմ, որ դա ի սկզբանե տապալված է եւ, ցավոք սրտի, կարելի է ասել, որ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan