Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ

Տոտալիտար աղանդները՝ գունավոր հեղաշրջումների սպասարկու. Աստծո կողմից ուղարկված փրկիչ

Տարբեր երկրներում իրականացված գունավոր հեղափոխությունների նախապատրաստման և իրականացման գործում կարևորագույն դեր են խաղում այսպես կոչված տոտալիտար աղանդները, որոնք հանդիսանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների մասնաճյուղեր, ապահովում են իրականացվող հեղաշրջման զանգվածային բաղադրիչը։

Աղանդավորական կազմակերպությունների անդամներն առավել մոտիվացված են լինում դուրս գալ գործող իշխանությանների դեմ, քանի որ մանիպուլացված լինելով կրոնական աղավաղված մեկնաբանություններով, համարում են, որ գործող իշխանությունը չարից է, իսկ իշխանությունների դեմ հանդես եկող ուժը Աստծո կողմից ուղարկված փրկիչ է։
Արևմտյան ուղեղային կենտրոնների կողմից մշակված հատուկ միջոցառումների արդյունքում՝ միլիոնավոր մարդիկ ներգրավվում են աղանդավորական կազմակերպությունների շարքերում, որոնք, ըստ անհրաժեշտության, հեղաշրջումների ժամանակ օգտագործվում են որպես փողոցային կարևոր ուժ։

Հատկանշական է, որ աղանդավորական կազմակերպությունների գլխավոր մասնաճյուղերը հիմնականում գտնվում են Միացյալ Նահանգներում։
Կարծիք կա, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին ԱՄՆ-ում նախապատրաստվում էին հատուկ կրոնական ուղղվածություն ունեցող միսիոներներ, որոնք ուսումնասիրելով ԽՍՀՄ ժողովուրդների մշակույթն ու ավանդույթները հետագայում տեղափոխվում էին ԽՍՀՄ տարածք։

ԽՍՀՄ տարածք արևմտյան կրոնական կազմակերպությունների մուտքը հատկապես աշխուժացավ անցյալ դարի 80-ական թվականների վերջից՝ ԽՍՀՄ փլուզման գործընթացներին զուգահեռ։ Հայաստանում այդ հոսքը նկատելի դարձավ հատկապես 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո. օգտվելով ժողովրդի բարոյա-հոգեբանական վիճակից, կրոնական միսիոներները սկսեցին մարդկանց հավաքագրումը իրենց կազմակերպությունների շարքերում։

Սկզբում, որպես կանոն, այս կազմակերպությունները գործող իշխանությունների առջև բարձրացնում են կրոնական ազատությունների և ավանդական կրոնական կառույցների հետ հավասարության ապահովման հարցը, ապա՝ պարտադրում են օրենքներ, որոնք թույլ կտան աղանդավորական կազմակերպություններին անարգել գործել տվյալ երկրի տարածքում: Արդյունքում, նրանց գործունեությունը դառնում է գրեթե անվերահսկելի։ Միաժամանակ, համապատասխան աշխատանքներ են կատարվում տվյալ երկրում ավանդական եկեղեցու դիրքերի և ազդեցության թուլացման ու վարկաբեկման ուղղությամբ։

Այսօր Հայաստանում գործում են շուրջ 60 կրոնական կազմակերպություններ, որոնց մեծամասնությունը աղանդավորական են։ Սակայն կան գործող բազմաթիվ չգրանցված կազմակերպություններ։

Պետականության հիմքերի խարխլման առումով, առավել վտանգավոր է համարվում «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունը, որի գործունեությունը Ռուսաստանում արգելվեց 2017 թվականին՝ ՌԴ գերագույն դատարանի որոշմամբ։ Դատարանը այդ աղանդավորական կազմակերպության գործունեությունը ճանաչեց էքստրեմիստական և բռնագրավեց ողջ ունեցվածքը։ Ռուսաստանում «Եհովայի վկաներ» աղանդի գործունեության արգելքից հետո մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ կազմակերպության ռուսաստանյան մասնաճյուղի ֆինանսական և մարդկային ռեսուրսների ներհոսք է սպասվում դեպի հետխորհրդային այլ երկրներ, մասնավորապես՝ նաև Հայաստան։

Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» աղանդի հետևորդները սպասելով իրենց պատկերացմամբ «Արմագեդոնին» (աշխարհի վերջին), մերժում են պետությունը և պետական կառույցները։ Խոսքը հատկապես վերաբերվում է զինված ուժերին։ Օգտվելով կրոնական ազատությունների մասին օրենքով սահմանված լայն հնարավորություններից, այդ կազմակերպությունը զբաղվում է բացահայտ հոգեորսությամբ:

Աղանդավորական կազմակերպությունները լայնորեն կիրառվել են հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների իրականացման գործում։ Դրա վառ օրինակ է Ուկրաինան, որտեղ 2013-2014 թվականների գունավոր հեղաշրջման արդյունքում իշխանական պաշտոններ ստացան տոտալիտար աղանդների շարքերով անցած գործիչներ. Օրինակ՝ Ալեքսանդր Տուրչինովը և Արսենի Յացենյուկը։
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների գունավոր հեղաշրջումը Հայաստանում՝ աղանդավորական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացված հերթական հեղափոխությունն էր։

Այսօր արդեն հայտնի է, որ Հայաստանում իրականացված հեղաշրջման փողոցային բաղադրիչի ապահովման գործում առանցքային դեր են խաղացել հիմնականում «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպության հետևորդները, որոնք հեղաշրջման օրերին հրահանգով դուրս եկան հանրապետության փողոցներ։

Իհարկե, աղանդավորական կազմակերպություններն ունեն բազմաթիվ անդամներ նաև պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց շրջանում, որոնք իբրև 6-րդ շարասյուն ևս ներգրավված են պետական հեղաշրջման գործընթացում: Չկատարելով ի պաշտոնե իրենց վերապահված գործառույթները, նրանք լծված են արտաքին ուժերի կառքին։

Հ.Գ.Այսպիսով, փաստենք, որ տոտալիտար աղանդները, որպես հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ, սպասարկում են գերտերությունների (առաջին հերթին՝ արևմտյան) աշխարհաքաղաքական շահերը և անհրաժեշտության դեպքում՝ ներգրավվում գունավոր հեղաշրջումների նախապատրաստման և իրականացման գործում։


©️Վահե Հայկունի

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan