Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Պատերազմ Արցախում
Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք....

ԱԺՄ. կուսակցության անդամները և քաղաքացիները ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին

Ազգային ժողովրդավարական միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Ապրիլի 5-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցումը։

Իշխանությունները հանրաքվեի անցկացումը պատճառաբանում են այն հանգամանքով, թե իբր Սահմանադրական դատարանն այս կազմով խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգային բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Այս փաստարկը հիմնազուրկ է, քանի որ մինչ օրս Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ չի առաջացրել այս իշխանությունների իրավական գործունեության համար։ Հետևաբար հանրաքվե անցկացնելու իշխանությունների մղումները բոլորովին այլ պատճառներ ու նպատակներ ունեն։

«Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցությունը ԴԵՄ է հանրաքվեին հետևյալ պատճառներով.

 

1.      Այս գործընթացն անօրինական է։ Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով, միջազգային իրավաստեղծ պրակտիկայի բացահայտ ոտնահարմամբ։

2.      Աշխարհի բոլոր կայացած ժողովրդավարական և իրավական պետություններում բարձրագույն դատական մարմիններն իրենց անկախությամբ իշխանությունների բաժանման համակարգում կարևոր զսպող օղակ են՝ թույլ չտալու իշխանության եկած քաղաքական ուժերին երկրի օրենքները ծառայեցնել իրենց քաղաքական շահերին։ Այդ իսկ պատճառով միջազգային պրակտիկայում ձևավորվել են հստակ չափորոշիչներ և սկզբունքներ, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չունենա ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա  և կամայական փոփոխություններ անել դրա կազմում։

3.      Եթե, այնուամենայնիվ, հանրաքվեն կայանա և ստանա դրական արդյունք (ինչը, մեր համոզմամբ, հնարավոր չէ առանց կեղծիքների), ապա ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ մեր երկրի համար.

 

·         կստեղծվի նախադեպ ցանկացած հարց անօրինական ճանապարհով լուծելու համար,

·         կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքական նոր իրավիճակի անվան ներքո կընդունվեն օրենքներ, որոշումներ, որոնք էապես կսահմանափակեն մեր հասարակության իրավունքներն ու ազատությունները՝ ձևավորելով մեկ ուժի բացառիկ գերիշխանություն և խոչընդոտելով մեր երկրի ու հասարակության զարգացումը։

 

Հաշվի առնելով այս ամենը՝ ԱԺՄ-ն գտնում է, որ կուսակցության անդամները և քաղաքացիները ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին։

Սիրելի՛ ժողովուրդ,

Այս հանրաքվեի նախաձեռնությունն ու անցկացումը ցույց են տալիս իշխանությունների պետական մտածողության մակարդակը, իսկ հանրաքվեի արդյունքը ցույց կտա մեր հասարակության, քաղաքական ուժերի հասունության աստիճանը և թե արդյո՞ք մենք պատրաստ ենք լուծել մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և իրագործել մեր երազանքները։

                                                                                                 ԱԺՄ նախագահ

 ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan