Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Քայլեր են ձեռնարկվում Ծառուկյանի դեմ․ նրա հնարավորությունները փորձում են կրճատել

Մեր նախորդ հոդվածներից մեկում կանխատեսել էինք, որ ՍԴ յոթ դատավորների դեմ նախաձեռնված գործողությունների ավարտից հետո իշխանությունները քայլեր են իրականացնելու նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։

Հաշվարկը պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը չեն կարող հանդուրժել քաղաքական դաշտում Ծառուկյանի հնարավորություններն ունեցող գործչի։ Սա հատկապես կարևոր է դառնում, երբ անզեն աչքով էլ նկատելի է դառնում վարչապետի և իր քաղաքական թիմի վարկանիշի սրընթաց նվազումը։

Փաշինյանի աջակիցների մեծ մասը սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներն են։ Նրանք աջակցելով Փաշինյանին հույս ունեին, որ ճանապարհներից կհանվեն արագաչափերը, որ բանկերը չզրոյացնեն իրենց վարկերը, որ կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր ու իրենք կապրեն ապահով պայմաններում։ 

Արդեն երկու տարի է Փաշինյանը իշխանության է, բայց իր խոստումներից որևէ մեկը չի կատարվել։ Ավելին կատարվել են տրված խոստումների հակառակ գործողությունները։

Ահա այս ֆոնին է, որ հասարակության այդ զանգվածը կրկին թեքվելու է Գագիկ Ծառուկյանի կողմ։ ԲՀԿ առաջնորդն իր գործունեության ողջ ընթացքում սոցիալական, բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք թեթևացնում են սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիների բեռը։  

Իշխանությունները սա լավ են հասկանում և ինչպես արդեն նկատել էինք նախապատրաստում են քայլեր, որոնք պետք է իրականացվեն ՍԴ-ն ուզուրպացնելուց հետո։ Երեկ հայտնի դարձավ, որ կառավարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել «Բարեգործության մասին» օրենքում, որոնցից թերեւս ամենաէականը 18-րդ հոդվածում հետևյալ պարբերության ավելացումն է. «Բարեգործական ծրագրերի ընթացքի ու արդյունավետության գնահատման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու կարգը սահմանում եւ հաստատում է լիազորված մարմինը»:

Այսպիսով, կառավարությունն իր վրա է վերցնում բարեգործական ծրագրերի արդյունավետության գնահատման լիազորությունը, իսկ դա նշանակում է, որ բարեգործական ծրագրերը մշտապես գտնվելու են կառավարության հսկողության ներքո։

Այս որոշմամբ, ըստ ամենայնի, կառավարությունը ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, որը հազարավոր ծրագրեր է իրականացնում։ Այլ հիմնադրամներ ևս կան թիրախում, բայց գլխավորը նշված հիմնադրամն է լինելու։

Աղբյուրը` politik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan