Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է
Դիտել նաև
Իշխանության առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է. Տիգրան Աբրահամյան
Առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը
«Սոլեյմանին նաև հայերիս լավ բարեկամն է եղել». Տիգրան Աբրահամյան
Հայաստանի իշխանությունն իր տարբեր բնակավայրեր առևտրի առարկա է դարձրել. Տիգրան Աբրահամյան
«Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ մարզերի նկատմամբ». Տ. Աբրահամյան
Որդեգրումների գործով անցնող, գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է։ Նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 167֊րդ հոդվածի 3֊րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արեւիկ Խաչատրյանը։
Նշենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել է։