Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

Կառավարությունը լուծարեց Տիգրան Սարգսյանի ստեղծած ընկերությունը. վարկը մնաց բյուջեի վրա

Կառավարությունը լուծարում է Տիգրան Սարգսյանի ստեղծած «Հայկական միրգ» ընկերությունը։ Այս որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության նիստում առանց զեկուցման ու քննարկման։

«Ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում և եկամտի աղբյուր չունի, աշխատակազմն ազատված է աշխատանքից, բացառությամբ տնօրենի և հաշվապահի»,–ասված է որոշման նախագծում։

Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։ Դրանց կառավարման լիազորությունը վերապահված է էկոնոմիկայի նախարարությանը: Կանոնադրական կապիտալը 660.7 մլն դրամ է: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ընկերության ակտիվները գնահատվել են 81.2 մլն դրամ, կուտակած վնասը` 591.1 մլն.։

«Հայկական միրգը» ստեղծվել էր 2011 թվականին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության որոշմամբ։

Ծրագիրն իրականացվել էր Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամի (IFAD) հատկացրած 13,48 մլն դոլարի վարկային ու 0,5 մլն դոլարի դրամաշնորհային միջոցներով։

«Հայկական միրգը» պետք է զբաղվեր Հայաստանում թարմ մրգի և ընկույզի արտահանման խթանմամբ, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային և միջազգային շուկաներում ներկայացնելով։ Փոխարենը շատ արագ հայտնվեց ֆինանսական չարաշահումների շղթայում։

2013 թվականին Վերահսկիչ պալատը պարզել էր, որ ընկերությունը մի իտալական կազմակերպությունից գնել է 10 000 հատ ընկուզենու պատվաստացու` 16.5 մլն դրամով։ Բայց դրանք փչացել էին իտալացի փորձագետի մեղքով: Իսկ պետությունը փորձագետին 6.4 մլն դրամ էր վճարել:

Ծրագրով ակնկալվում էր հիմնել շուրջ 700 հա ծիրանի, դեղձի և ընկուզենու այգիներ: Սակայն ՎՊ-ն պարզել էր, որ այգիները միայն մասամբ են տնկվել։

Բացի այդ չեն կառուցվել ծրագրով նախատեսված ջրավազանը, մայր ջրատարը, կաթիլային ոռոգման համակարգերը, այգիների հակակարկտային համակարգերը և այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ։

«Հայկական միրգ» ընկերությունում ՎՊ–ի այս բացահայտումները ժամանակին «մանր-մունր թերություններ» էին որակել են:

Նշենք, որ միջազգային վարկով ֆինանսավորվող ծրագիրն ու դրա համար հատկացված գումարն ավարտվել էր 2016 թվականին։ Դրանից հետո ընկերությունը միայն աշխատավարձերի պարտքեր է կուտակել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan