«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
23
Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ Պատերազմ Արցախում
Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի «Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան 7 անձ է ձերբակալվել․ ՔԿ Փաշինյանի այցն ուղղակի մղձավանջ է դարձել Գետավանի բնակիչների համար Հանձնման, միակողմանի զիջումների փորձերը որևէ երաշխիք չեն պարունակում Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք

«Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնում Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար

Հանգստյան օրերին Մյունխենում անվտանգության միջազգային ամենամյա համաժողովում տեղի է ունեցել հասարակական քննարկում՝ Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև, գրում է «Аргументы и факты» (АИФ) թերթը:

Թերթը նշում է, որ երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես հայտնի է, ծայրահեղ լարված են, եթե ոչ թշնամական: Պատճառը Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճն է: Մյունխենում ինչպես Ալիևը, այնպես էլ Փաշինյանը փորձել են միմյանց և հանդիսատեսին համոզել, որ Ղարաբաղում միայն իր երկիրն ունի օրինական իրավունքներ: Երկուսն էլ դիմել են պատմությանը:

«Եվ վեճի ընթացքում անսպասելիորեն հղում է կատարվել մեր շաբաթաթերթի հրապարակմանը: «1990-ականների կեսերին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական«Аргументы и факты» թերթին, որում նա ասել է, որ Խոջալիում տեղի ունեցած սադրանքները կազմակերպվել են ադրբեջանական ընդդիմության կողմից՝ նրան իշխանությունից հեռացնելու համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Մի քանի րոպե անց նա կրկին հիշեցրել է ընդդիմախոսին այս պատմության մասին.

«Անձամբ ես «Аргументы и факты» թերթում կարդացել եմ Ադրբեջանի նախկին նախագահի հետ հարցազրույցը: Կարծում եմ`ինտերնետում հեշտ է այն գտնել»:

Երբ խոսքի իրավունք է ստացել Իլհամ Ալիևը, նա անտարբեր չի մնացել ՀՀ վարչապետի այս փաստարկներին: «Ես չգիտեմ, թե ինչ է գրվել «АИФ»-ում»,-սկսել է նա, - «АИФ»-ն անկախ թերթ է, որում աշխատում են շատ հայեր: Եվ մենք Ադրբեջանում գիտենք, թե քանի հայ է գլխավորում ռուսական հիմնական թերթերը, նրանք գրում են իրենց ուզածը»:

Երկու հարգարժան քաղաքական գործիչների միջև վեճի մանրամասների մեջ չմտնելով, մենք նշում ենք միայն, որ Ալիևի խոսքերը «АИФ»-ում շատ հայերի» (և նույնիսկ ավելին՝ հրատարակության ղեկավարության մեջ), մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Եվ սա վերաբերում է ինչպես ներկայիս խմբագրակազմին, այնպես էլ լրագրողներին, ովքեր աշխատել են 90-ականներին: Զավեշտալին այն է, որ ՀՀ վարչապետը նույնպես սխալվեց: Մութալիբովի հարցազրույցը հրապարակվել է ոչ թե «АИФ»-ում, այլ 1992-ին «Независимая газета»-ում: Եվ 1995-ին «АИФ»-ին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքական գործիչը նման բան Խոջալուի կոտորածի մասին չի ասել:

Բայց մենք երախտագիտություն ենք հայտնում պարոնայք Ալիևին և Փաշինյանին միջազգային ասպարեզում մեր թերթը գովազդելու համար»,-գրում է«АИФ» թերթը:

Աղբյուրը՝ aysor.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan