Դավիթ Տոնոյանը փակ հանդիպում է կազմակերպել
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր, ժամը 16.00-ին փակ հանդիպում է նախաձեռնել Զանգվածային լրատվական միջոցների ղեկավարների հետ։
Թեև նման ֆորմատի հանդիպումներ պարբերաբար են կազմակերպվում, սակայն այսօրվա քննարկման գլխավոր շարժառիթը, ըստ ամենայնի, բանակում վերջին շրջանում արձանագրված մահվան դեպքերի աճն է։