Հարգելի պարոն վարչապետ, այն, որ Դուք ստանձնել եք ՃՈ ծառայության պետի մամլո խոսնակի գործառույթը, խոսում է կառավարման համակարգում խորքային ճգնաժամի մասին
Հարգելի պարոն վարչապետ,
մեծ համակարգերի ու առավել ևս պետության արդյունավետ կառավարման համար նախևառաջ անհրաժեշտ է ապահովել գործառույթների բաշխում:
Այն, որ Դուք ստանձնել եք ՃՈ ծառայության պետի մամլո խոսնակի գործառույթը՝ բալային համակարգի առավելությունների մասին հատուկ live անցկացնելով, խոսում է կառավարման համակարգում խորքային ճգնաժամի ու կադրային սնանկության մասին:
Տուգանման նոր համակարգն այլևս ներդրված է: Պետք չէ մեզ համոզել, որ այն շատ լավն է և ուղղված է արդարության հաստատմանը: Մենք դա չենք բացառում:
Խոսելու փոխարեն պարզապես արեք այնպես, որ այն լինի արդյունավետ ու իրապես նպաստի երկրում երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Հ.Գ. Ինձնից 0,5 տուգանային միավոր պահելու մասին ՃՈ վերջին որոշման հետ համաձայն չեմ:
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից