Այս շենքը, կանխատեսում եմ, ևս 3-6 տարի հետո վերածվելու է Կենտրոնական Աֆրիկայի լավագույն ավանդույթներով ձևավորված շենքերից մեկի
Դիտել նաև
«Առկա քարտեզներից ոչ մեկը Փաշինյանին ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չի տալիս»․ Աննա Մկրտչյան
«Պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ էս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»․ Աննա Մկրտչյան
Արեն Մկրտչյանը ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
էդ ո՞ր մի դատախազն ա, որ նիկոլի ասածը պտի չանի․ Աննա Մկրտչյան
Ալավերդու «գողականները» ծեծել են ՔՊ-ական Արեն Մկրտչյանին
Այս շենքը Դավթաշենի ձորի բերանին կառուցեցին ու բացեցին մի երեք տարի առաջ։ Ակուռատնի, մաքուր շենք։
Հիմա պատշգամբների մի մասը ներկված՝ մեկը՝ մանուշակագույն, մեկը՝ սպիտակ, մեկը՝ մուգ, մեկը՝ գլոբալ վերակառուցում ա նախաձեռնել, մի քանիսը՝ կիսաավարտ վերանորոգման հետքերով։ Անցել է ընդամենը երեք տարի։
Այս շենքը, կանխատեսում եմ, ևս 3-6 տարի հետո վերածվելու է Կենտրոնական Աֆրիկայի լավագույն ավանդույթներով ձևավորված շենքերից մեկի։ Վերահսկողություն բնակելի շենքերի արտաքին տեսքի հետ կապված չկա։ Այսպիսի շենքեր են մեր քաղաքների գրեթե բոլորը։ Բոլորիս շենքերն են այսպիսին։ Բոլորս ենք այսպիսի շենքերի հեղինակներ։
Վայելենք միասին։
Սեդրակ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից