«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
23
Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ Պատերազմ Արցախում
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը «Իրանը չի ընդունի օտարերկրյա զորքերի մուտքը Հարավային Կովկաս»․ Քանանի «Պուտինի և Փաշինյանի շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում»․ Պեսկով Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան 7 անձ է ձերբակալվել․ ՔԿ Փաշինյանի այցն ուղղակի մղձավանջ է դարձել Գետավանի բնակիչների համար Հանձնման, միակողմանի զիջումների փորձերը որևէ երաշխիք չեն պարունակում Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ ԱԱԾ հատուկ ջոկատայիններ են տարվել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել (լուսանկարներ

Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ԼՂ հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելն է

«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի առանցքային մոտեցումներն ու առաջնահերթությունները փոխվում են սրընթաց արագությամբ՝ ավելի ու ավելի ակներեւաբար մերկացնելով 2018 թվականի ապրիլին հասունացած մտահղացումը: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» պարբերականը՝ անդրադառնալով Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին շփումներին:

«Խոսքը հենց պաշտոնական Երեւանի մոտեցումների մասին է, որոնց էվոլյուցիան, ավելի ճիշտ՝ դեվալվալվացիան գործնականում ամեն օր իր հաստատումն է գտնում մե՛րթ Հայաստանի կողմից երկու գլխավոր բանակցորդների հարցազրույցներում (կառավարության եւ ԱԳՆ-ի ղեկավարների), մե՛րթ իրենց իսկ հայտարարություններում, մե՛րթ Մինսկի խմբի շրջանակում հերթական հանդիպման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերում։ Նախարարության պաշտոնական ներկայացուցիչների հռետորաբանության եւ ձեւակերպումների փոփոխությունը, կցկտուր ու անհամոզիչ շտկումները, իրողությունների եւ փաստերի մշտական հարկադրված ժխտումները, ինչպես եւ սեւը սպիտակի տեղ ներկայացնելու գերատեսչության անհաջող փորձերը լիակատար չափով բացահայտում են այն ոչ թե պարզապես անմխիթարական, այլ հայ ժողովրդի համար սպառնալի պատկերը, որ Փաշինյանի իշխանության դեռ չլրացած երկու տարիների ընթացքում ձեւավորվել է կարգավորման գործընթացում եւ ընդհանրապես համաշխարհային հանրության կողմից Արցախի խնդրի ընկալման հարցում։ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի մյունխենյան հանդիպումը դարձավ դրա եւս մեկ ակներեւ ու առավել քան համոզիչ հաստատումը։

Արտաքին ասպարեզում, թերեւս առաջին անգամ, այդչափ ակնբախ դրսեւորվեց պետության համար սարսափելի եւ ծայրաստիճան վտանգավոր փաշինյանական քաղաքական, իրավական ու մտավոր մերկությունն ու ողորմելիությունը։ Արդյունքում եվրոպացիների կազմակերպած «խաղաղարար» շոուի գլխավոր արդյունքը կարելի է բնորոշել հետեւյալ կերպ. հաղթող ժողովրդի ներկայացուցիչը պետության ղեկավարի պարզապես խղճուկ ու անօգնական ծաղրապատկերի տեսք ուներ՝ պատերազմում պարտված, ջախջախված եւ խայտառակված կողմը ներկայացնող Ալիեւի ու իր շքախմբի լկտի, ինքնավստահ, գռեհիկ պահվածքի խորապատկերին։

Սակայն Նիկոլ Փաշինյանը որոշեց գործել «ոչ մի օր՝ առանց սթրեսի» սկզբունքով եւ հենց հաջորդ օրը հրապարակեց «մյունխենյան սկզբունքները», որոնք, պետք է ենթադրել, Հայաստանի կառավարության պաշտոնական դիրքորոշումն են բանակցային գործընթացում։ Արժանին մատուցենք Փաշինյանին. նա ազնվորեն, չթաքցնելով ու չթաքնվելով, հասարկությանը հրամցնում է այն, ինչին, ըստ էության, փորձում է հասնել իր կառավարությունը բանակցությունների ընթացքում։ Եվ ապացուցում է, որ իրավացի էին նրանք, ովքեր առաջին իսկ օրվանից համարել են, որ Հայաստանում իրեն իշխանության բերելու հիմնական նպատակը Արցախի հարցը լուծելն է ի նպաստ Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ նրանց թիկունքում կանգնած նավթային կորպորացիաների շահերի։ Այն, ինչը չհաջողվեց Տեր-Պետրոսյանին 90-ականներին, ներկայումս հանձնարարված է Նիկոլ Փաշինյանին։ Հենց այդ մասին են առաջին հերթին պերճախոս կերպով վկայում նրա «մյունխենյան սկզբունքները»։

ԱՐՁԱՆԱԳՐՈւՄ ԵՆՔ.

1. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ չի նշվում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

2. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ չի օգտագործվում «պետություն» բառը Արցախի վերաբերյալ։

3. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի բառ չկա ինքնորոշման իրավունքի մասին։

4. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի բառ չկա Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին։

5. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ գործածված չէ «Արցախի Հանրապետության իշխանություններ» արտահայտությունը։

6. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ նշված չէ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու անհրաժեշտությունը՝ որպես հայկական կողմի համար առաջնահերթ եւ կարեւորագույն խնդիր։

7. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի անգամ հիշատակված չէ հայկական կողմի համար կարեւորագույն կանխադրույթը՝ Արցախը ոչ մի պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

8. Փաշինյանի գրառման մեջ ակնարկ անգամ չկա Ադրբեջանի կողմից վերջին 32 տարիներին իրականացվող հայատյացության եւ ցեղասպանության պետական քաղաքականության մասին։

9. Փաշինյանի գրառման մեջ ոչ մի բառ չկա հայ փախստականների եւ նրանց իրավունքների մասին։

10. Փաշինյանի գրառումը վկայում է Արցախի կողմից պետական անկախության ձեռքբերման հարցում վարչապետի բացարձակ իրավաբանական անգրագիտության մասին։

11. Փոխարենը Փաշինյանի գրառման մեջ երկու անգամ օգտագործված է «հեղափոխություն» բառը, իսկ այդ «միկրո» եւ «մինի հեղափոխությունների» էությունը փաստացի հանգում է հարցի փուլ առ փուլ լուծմանը։

12. Փոխարենը Փաշինյանի գրառման մեջ կրկին ներկայացվում է ծայրաստիճան անհեթեթ թեզն այն մասին, թե «հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan