Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի ոստիկանությունը հարձակվեց «Գումի շուկայի» մսավաճառների վրա, խլեց մսեղիքը (տեսանյութ) Արսեն Թորոսյանը առաջին պլան է բարձրացել Դեղին քարտ՝ իշխանություններին Փաշինյանը մեկնել է իր չսիրած Ռուսաստան՝ նախագահելու իր չսիրած ԵԱՏՄ նիստը Վարչապետի աշխատակազմը 700 000 դրամով 100 շապիկ և 100 հազար դրամով 10 շարֆ է ձեռք բերել Արսեն Թորոսյանը առաջին պլան է բարձրացել Դասագրքի այրվող դրոշի նկարը փոխում են «Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան

Նիկոլ Փաշինյանը վախենում է բարձրաձայնել կարգավորման իր սցենարը, որովհետև հայ հասարակությունը գուցե պայթի. Տարասով

168.am-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցեցին «Թարմացում Լեռնային Ղարաբաղի հարցով» խորագրով քննարկմանը, որը վարեց ԱՄՆ-Ռուսաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Սելեստա Վալենդերը։ Քննարկումից առաջ տեղի էր ունեցել երկու ղեկավարների փակ հանդիպումը։ Նման հանրային քննարկումն Արցախյան հարցով բացառիկ ձևաչափ էր, ինչպե՞ս եք այն գնահատում, ստացվա՞ծ էր այն:

– Նախ՝ ձևաչափը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ՝ այն տետ-ա-տետ հանդիպման հետ, որը նախորդել էր հանրային քննարկմանը: Իսկ փակ հանդիպման արդյունքներով որևէ պաշտոնական, հստակեցնող հաղորդագրություն չտարածվեց, այսինքն՝ շարունակվեցին փակ տիպի խոսակցությունները, որոնք ավելի վաղ ծավալվել էին Ժնևում նախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի միջև շուրջ 11 ժամ: Նմանատիպ փակ ձևաչափը ենթադրում է փակ հարցերի քննարկում և ինչ-որ հարցերի նրբությունների վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցում, ինչը մեզ հիմքեր է տալիս պնդել, որ Ալիևը և Փաշինյանն ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել են, նրանք ունեն պրոյեկտ: Եթե նրանք ինչ-որ բան չպայմանավորվեին, չլիներ դրական նոտա տետ-ա-տետ հանդիպման ընթացքում, ապա նրանք, քիչ հավանական է, որ կգնային նման աննախադեպ հանրային քննարկման Մյունխենում, իսկ այդ հատվածում նրանք ներկայացրին իրենց դիրքորոշումները զրոյական ելքով:

– Ձևաչափը նախապես էր հստակեցված, այսինքն՝ ամենայն հավանականությամբ, Փաշինյան-Ալիև հանդիպման բովանդակությունը հանրային քննարկմանը մասնակցելուն համաձայնություն տալու հետ կապ չուներ:

– Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ կար նման կապ: Հաշվի առնելով հանրային հատվածում հնչած դիրքորոշումները, այդտեղ պայմանավորվելու եզրեր անգամ չկան: Այն պատմական փաստարկները, որոնք նրանք ներկայացրին և օգտագործեցին իրենց խոսքում, զուտ ազգային մոտեցումներ են, և ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը դրանք չեն կիսում. դրանք ներքին օգտագործման համար նախատեսված թեմաներ են: Ամեն դեպքում սա հանրային քննարկում էր, որն իր հերթին՝ ևս մեկ անգամ ընդգծեց բանակցային գործընթացի փակ բնույթը: Ինչպե՞ս դրան վերաբերվել: Փաշինյանի և Ալիևի միջև շփումներ են հաստատվել, և դրանց շարունակականությունը ցույց է տալիս, որ, բացի հանրային այս անիմաստ քննարկումներից, նրանք քննարկելու ընդհանուր թեմաներ ունեն: Այդ շփումները պետք է դիտարկել՝ որպես դրական փաստ, քանի որ ավելի լավ է խոսել, քան պատերազմել:

Հանրային հարթակում նրանք տարբեր մեթոդիկաներից խոսեցին: Եթե Փաշինյանը խոսեց քաղաքական-դիվանագիտական մեթոդիկայից՝ փորձելով միկրոհեղափոխություններ իրականացնելով՝ փուլ առ փուլ ինչ-որ հաջողություններ արձանագրել, ապա Ալիևը խոսում էր գլոբալ խնդիրներից՝ տարածքների ազատագրում, հետո՝ այն, հետո՝ այն, և կարգավիճակի հարցի լուծում՝ ամենավերջին փուլում: Նա, փաստորեն, կրկնեց հին բանաձևը, որը հնչեցվել է դեռ Մադրիդյան սկզբունքների բազայի հիման վրա, որոնց շուրջ ընթացել են բանակցություններ և տարբեր փաթեթներ են քննարկվել. Սկզբից՝ կարգավիճակի հարցը լուծել, հետո՝ տարածքներ հանձնել, կամ՝ հակառակը, կամ ինչպե՞ս է միջանկյալ կարգավիճակը լուծվելու, ինչպե՞ս է հանրաքվե անցկացվելու և ե՞րբ, ադրբեջանական համայնքի մասնակցությա՞մբ, թե՞ ոչ, և այլն: Սրանք քննարկումներ են, որոնք անցնում են ՄԽ շրջանակներում, և Ալիևը որևէ նոր բան չասաց:

– Ի պատասխան ռուս լրագրողի հարցի՝ պարզ դարձավ, որ եղել են ու կան ռուսական առաջարկներ, որոնք էլ Ալիևը ներկայացրեց և ասաց, որ ադրբեջանական կողմը դրանց համաձայնել է:

– Դրանք Մինսկի խմբի առաջարկներն են, Ռուսաստանն առանց ՄԽ-ի՝ ոչինչ չի անում, այդ ամենը կատարվում է Մինսկի խմբի անունից, Ռուսաստանն առանձին քայլեր, առանձին հայտարարություններ չի անում, Ռուսաստանը մշտապես դիրքավորվում է՝ որպես Մինսկի խմբի ներկայացուցիչ: Եթե Ռուսաստանն առանձին գործեր, ապա դա որոշակի արձագանքի կարժանանար ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից, բայց նրանք լռում են, և երբեք ՄԽ-ում չի եղել փորձ՝ չեղարկել մյուս համանախագահ երկրի հայտարարություն կամ նախաձեռնություն, նրանք գործում են համաձայնեցված: Կան փորձեր՝ գնդակը գցել Մոսկվայի կողմ:

Ինտրիգը պահպանվում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Փաշինյանն ասաց, որ ՀՀ որևէ կառավարություն նման ձևով բաց, թափանցիկ չի գործել, բայց շարունակում է գաղտնի փակ բանակցությունները, շահում է ժամանակ, Ալիևը ևս դա թույլ է տալիս, որպեսզի նոր խաղը սկսվի և իրականացվի: Հանելուկ է, թե ինչ խաղ է, այն ինչ սցենար ունի. այդ ամենը փակ է և մի շարք հարցեր է առաջացնում: Միակ բանը, որ հաստատ կարող եմ պնդել, որ Ալիևը Փաշինյանի հետ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել է:

– Բացառո՞ւմ եք, որ հենց այդ ռուսական առաջարկներն են քննարկվում:

– Փաշինյանը կրկին օգտագործեց այն տերմինը, որ պետք է հաշվի առնվեն նաև ադրբեջանական կողմի շահերը: Նրանք կարծես ծտի լեզվով խոսեն, և դա հարկավոր է թարգմանել, երևի թե այն հասկանալի է միայն ԵԱՀԿ ՄԽ-ի և մարդկանց նեղ շրջանակի համար: Երբ Փաշինյանը խոսում է ադրբեջանական շահերը հաշվի առնելու մասին, միանգամից հարց է առաջանում՝ ի՞նչ է նկատի առնվում՝ Ադրբեջանի շահեր ասելով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ասում է, որ հարկավոր է պահպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում, իսկ հետագայում կհստակեցնեն կարգավիճակը: Սա իր շահերն են, որոնց մասին նա հրապարակային, բաց կերպով ասում է, այս դեպքում պետք է հստակ հասկանանք, թե ինչ նկատի ունի հայկական կողմը՝ ասելով՝ ադրբեջանական շահեր: Կարելի է ենթադրել, որ որոշ շրջանների վերադարձ՝ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց, կամ այլ բան: ՀՀ ղեկավարն առաջին անգամ օգտագործում է «Ադրբեջանի շահեր» արտահայտությունը, և պետք է հասկանալ, թե այն ինչ է ենթադրում: Իսկ Ալիևը, չգիտես ինչու, չի օգտագործում «հայկական շահեր» տերմինը: Այս ամենը ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված: Սա հաստատ կարող եմ ասել, չեմ կարող ասել միայն այն, թե քանի շրջանի մասին է խոսքը՝ Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն:

– Պարոն Տարասով, Մյունխենում խոսվեց կարգավորման փուլային տարբերակի մասին, սակայն դրա անընդունելիության մասին հայկական կողմերը մեկ անգամ չէ, որ խոսել են: Ըստ Ձեզ՝ ներկայումս դա կարո՞ղ է ընդունելի լինել:

– Բանակցություններն ընթանում են ՄԽ շրջանակում, տարբեր հնարավորություններ են քննարկվել, ներկայումս կարող եմ միայն ենթադրել, թե ինչ վերջնական համաձայնություն կլինի, սակայն ինչ որ մեխանիզմ կա, որն աշխատում է:

– Եթե, ինչպես Դուք եք պնդում, կա որոշակի գործընթաց՝ բովանդակային, Ալիևն ակնարկեց, որ կան ռուսական առաջարկներ, ինչը հայկական կողմի հայտարարություններից հնարավոր չէ ենթադրել: Եթե կա նման գործընթաց, ինչո՞ւ, ըստ Ձեզ, այդ մասին չկա հրապարակայնացում հայկական կողմից:

– Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի: Եթե ներկայումս, ենթադրենք, որ հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը ոտքի կկանգնեն: Եթե Ալիևը հասկանալի լեզվով խոսում է սեփական ժողովրդի հետ, որ իրենք պայքարում են տարածքային ամբողջականության պահպանման համար և Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում լինելու համար, որի դեպքում ցանկացած կարգավիճակ, ինքնավարություն կարող են տալ, ադրբեջանցիների համար հասկանալի է, թե ինչ է իրենց ղեկավարն իրականացնում: Այլ հարց է՝ դա դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այդ դիրքորոշումը հասկանալի է: Անհասկանալի է այն, թե ինչ նկատի ունի Փաշինյանը՝ ադրբեջանական շահերի մասին խոսելիս: Ցանկանում եմ նշել, որ Փաշինյանին բաժին է ընկել չափազանց հարուստ ժառանգություն, նա ցանկանում է նախկին նախագահներին ազատազրկել, իսկ նախկիններից ոչ ոք որևէ շրջան չի հանձնել, նրանք պահպանել են ստատուս-քվոն: Իսկ միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է, ինչը խոսում է այն մասին, որ նա պատրաստ է գնալ պայմանավորվածությունների:

Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների միջոցով միմյանց մոտենալու մասին, Ալիևն այդ խաղը խաղում է, բայց հրապարակայնորեն այլ բան է ասում: Ինչպես են փորձում այս հարցը լուծել: Նրանցից մեկը ժամանակ է շահում, այս պաուզայից օգտվում է, Փաշինյանը ժամանակ է շահում և լուծում սեփական ներքաղաքական խնդիրները, Ադրբեջանը ևս պաուզա է պահում, համարում է, որ Ղարաբաղում իշխանափոխությունից հետո ով էլ որ այնտեղ հայտնվի՝ Բակո Սահակյանը չի լինելու, եթե Սահակյանը հեռանա, ապա հնարավորություն կբացվի Ղարաբաղյան նոր պարտիա սկսելու համար, քանի որ Բակո Սահակյանը երբեք տարածքների հանձնման փաստաթուղթ չի ստորագրի:

– Ո՞ր գերտերությունն է, ըստ Ձեզ, «առաջին ջութակի» դերակատարությունը ստանձնել բանակցային ներկայիս փուլում:

– Սա հաստատ ռուսական պարտիա չէ: Մենք մեզ այլ կերպ կդրսևորեինք: Մենք չեզոք դիրքորոշում ունենք: Մեզ անհանգստացնում է առավելապես Մերձավոր Արևելքը, գլխավոր սպառնալիքը Անդրկովկասին հյուսիսից չէ, այլ հարավից՝ Իրան, Թուրքիա, ԱՄՆ: Եթե Իրանը կամ Թուրքիան տապալվեն, ոչ մեկի համար լավ չի լինի, այդ թվում՝ Ռուսաստանի, եթե Նոր Քրդստան հայտնվի, կրկին անկանխատեսելի զարգացումներ կլինեն: Արաքսի սահմաններն անկայուն են թվում, թե հետագայում ինչպիսի տեսք կունենան Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, կպահպանվե՞ն այն սահմաններով, որոնցով մենք սովոր ենք այս երկրներին տեսնել, մեծ հարց է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan