Ընկեր Փաշինյան, օրավարձով աշխատողները ո՞նց պիտի ապրեն, բանվոր դասակարգին էլ ուշադրություն դարձրեք. հարցախույզ Արմավիրում. Տեսանյութ Այո մենք ենք կատարել այս ընտրությունը, հասկանալով բոլոր ռիսկերը Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել. Հրանտ Բագրատյանը բերել է Չինաստանի, Սինգապուրի, Իսրայելի օրինակները
29
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 407 դեպք. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսեց ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին. Տեսանյութ Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից ՈՒհանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը երկամսյա դադարից հետո. Տեսանյութ Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու Նիկոլ Փաշինյանը կրկին զանգահարում է քաղաքացիներին․ Տեսանյութ Աճ, որ չթմբկահարվեց երկու պատճառով. կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է Փաշինյանն իր վրայից փորձում է գցել պատասխանատվությունը. Տիգրան Քոչարյան. Տեսանյութ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ըստ մարզերի. 46 տոկոսը Երեւանից է. Լուսանկար
Կրկին` վարկերի և տոկոսների մասին: Միայն սառեցում առնվազն երեք ամսով, սա է միակ ելքը Հայ ազգը մտել է զարգացման փակուղի Ընկեր Փաշինյան, օրավարձով աշխատողները ո՞նց պիտի ապրեն, բանվոր դասակարգին էլ ուշադրություն դարձրեք. հարցախույզ Արմավիրում. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 407 դեպք. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսեց ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին. Տեսանյութ Ժողովրդին զանգելու փոխարեն, գուցե զանգեք եւ լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետներին․ Լիլիթ Գալստյան Փաշինյանը կրկնօրինակում է Չավեսին Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից Այո մենք ենք կատարել այս ընտրությունը, հասկանալով բոլոր ռիսկերը Նիկոլն էնքան պարապ է, որ զբաղված է առանց այն էլ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց դիվադադար անելով Վայ մեր Մարիամն էլ է էդտեղ աշխատում. Փաշինյանը՝ մարալիկցի ուսանող տղային. Տեսանյութ Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի զրոյական պացիենտը․ նա կորոնավիրուսով վարակվել է չղջիկների հետ սեքսի արդյունքում Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար ՈՒհանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը երկամսյա դադարից հետո. Տեսանյութ Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու Գերմանիան կորոնավիրուսի հարցում գրանցում է լուրջ հաջողություններ ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը․ #РБК Ցիկլոնը ձևաթուղթ ունի՞. Գագիկ Սուրենյանի գրառումը Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի երեխաները պայքարում են COVID-19-ի դեմ ՌԴ-ում գտնվող հայերը ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպան Եղիր ինչպես Պուշկինը, մնա տանը. ի՞նչ է ստեղծել մեծանուն գրողը մնալով տանը համաճարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին զանգահարում է քաղաքացիներին․ Տեսանյութ Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) մեքենա վարելու համար ՌԴ-ում մահացել է Ափիկ Հասրաթյանը, որը հոսպիտալացվել էր կորոնավիրուս ախտորոշմամբ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքականում կորոնավիրուսով վարակված կա Հայաստանի հավաքականի պաշտպանը հայր է դարձել. Հարցազրույց Անդրե Կալիսիրի հետ Աճ, որ չթմբկահարվեց երկու պատճառով. կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է Եղանակը կցրտի. Գագիկ Սուրենյան «Սոցիալական տարածություն»․ հանրային համերաշխության ներկայիս անվանումը «Երկրի ժամ»․ Երկիր մոլորակը 1 ժամ կընկղմվի խավարում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է Վեց ժամ չեն գործի «Երևան Սիթի», «Սաս» և «Նոր Զովք» սուպերմարկետների մի քանի մասնաճյուղեր. Ավինյան Փաշինյանն իր վրայից փորձում է գցել պատասխանատվությունը. Տիգրան Քոչարյան. Տեսանյութ Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել. Հրանտ Բագրատյանը բերել է Չինաստանի, Սինգապուրի, Իսրայելի օրինակները Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 1 մարզի մի շարք հասցեներում Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը 40-45 րոպե ազատ ժամանակ ունի հերթական կապիկությունը անելու, երբ երկիրը արտակարգ դրություններ է հայտարարել «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ԱՄՆ–ը 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Արսեն Թորոսյանը, Նուբար Աֆեյանը, Արա Դարզին կմասնակցեն COVID-19-ի թեմայով առցանց վեբինարին «Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ 30 դոլարանոց «հռոմեական արձակուրդներ» պետք չեն, պետք է ազգային ավիափոխադրող» Թու, թու, թու` աչքով չտամ, բայց լավ «նիհարել եք» պարոն Փաշինյան, կասե՞ք, թե որն է գաղտնիքը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ըստ մարզերի. 46 տոկոսը Երեւանից է. Լուսանկար Հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ կեղծ, սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց «Երկաթե Լեդին» ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով նշանակվել է ոստիկանության բաժնի պետ «Ինչպե՞ս եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները թեստ հանձնեն». Արփինե Հովհաննիսյան «Կորոնավիրուս է հաստատվել ԱԻՆ–ի 1 աշխատակցի մոտ. 11 կոնտակտավորներ մեկուսացված են». Վրեժ Գաբրիելյան «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն Ընդամենը զանգել էր, որ ասի՝ իր վրա հույս չդնեն

Պետությունների ղեկավարներից Նիկոլ Փաշինյանի ստացած 4 նախազգուշացումները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեսակետ է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է «վենդետա չի լինելու» խոստումը։ Խոսքը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեա-քաղաքական հետապնդմանը։ Լավրովի ասածը Հայաստանի քաղաքական և դիվանագիտական ղեկավարությունը չի ընկալում կամ ձևացնում է, թե չի ընկալել։ Ավելին, Լավրովին հեռակա պատասխանում է, թե պետք է ադապտացվի Հայաստանի նոր իրողություններին։ Հետո Նիկոլ Փաշինյանն արժանանում է արդեն սառը ընդունելության ՌԴ նախագահի կողմից։

Վլադիմիր Պուտինը հանդիպում է Նիկոլ Փաշինյանին ու հասկացնում, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ կատարվողն անարդար է, մեղմ ասած։ Պուտինը հանդիպում է երկրորդ նախագահի տիկնոջ հետ՝ այդպիսով վերահաստատելով իր դիրքորոշումը։

Իշխանությունը դարձյալ տպավորություն է թողնում, որ ոչինչ չի հասկացել։

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը նամակ է ուղարկում Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանին, հայտնում, որ ուշադրությամբ հետևում է Քոչարյանի դատավարությանը և իր շուրջը կատարվողին։ Նիկոլ Փաշինյանը ձևացնում է, թե ամեն ինչ նորմալ է։

Ու բնականաբար՝ այդքան ձևացնելուց հետո, արդեն, առավել կոնկրետ հարցեր կտան։ Ըստ մամուլի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենում հանդիպման ժամանակ հարցեր է ուղղել Հայաստանի վարչապետին` Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ։ Հարցերն այնքան բազմաթիվ ու առարկայական են եղել, որ Փաշինյանը սկզբից զարմացել, ապա նյարդայնացել է, առավել ևս, որ հարցերի դիվանագիտական ձևակերպումներում անթաքույց քննադատական հնչերանգներ են եղել։ Ըստ նույն աղբյուրների, Մերկելն ընդգծել է, որ Քոչարյանի գործը քաղաքական հետապնդման տպավորություն է թողնում, և եթե մոտակա մեկ-երկու ամսում Հայաստանի իշխանությունները հստակ ու սպառիչ պատասխաններ չտան բարձրացված հարցերին և չփարատեն բոլոր կասկածները, ապա Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստիպված է լինելու առաջնահերթության կարգով ներառել հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում:

Վստահաբար, այլ հարցադրումներ ևս եղել են ու կլինեն այլ առաջնորդների կողմից․ Նիկոլ Փաշինյանը զարմանում է ու կզարմանա՝ լավ, նախկին նախագահի նկատմամբ նման ուշադրություն ինչո՞ւ պետք է լինի, մարդը պաշտոնավարել-գնացել է։ Բայց նա այդպես էլ չի հասկանա, որ կարևորն այն է, թե այդ պաշտոնավարման ընթացքում քեզ ինչպես ես դրսևորում՝ որպես պետության ղեկավար, ինչ հարաբերություններ ունես մյուս պետությունների ղեկավարների հետ, որքան արհեստավարժ ես եղել միջազգային հարաբերություններ կառուցելիս, այդ հարաբերությունները սկսվել ու ավարտվել են պրոտոկոլային նկարահանումներո՞վ, թե՝ օրինակ, հասնում են անգամ անձնական մտերմության։ Ամեն հանդիպումից միայն սելֆիով ուրախացող պաշտոնյան դա չի հասկանա։ Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը եղել է լավ գործընկեր, այնքան, որ անգամ պաշտոնավարումն ավարտելուց հետո տարբեր երկրների ղեկավարների կողմից հնչում են շնորհավորանքներ, բարևներ, տեղի են ունենում հանդիպումներ։ Հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական տա, նրա ծննդյան օրը քանի՞ արտասահմանյան գործընկեր կհիշի։ Պատճառն այսօրվա իր վերաբերմունքն է, գործունեությունը, շփման մակարդակը։

Ցավոք, այդ դիլետանտիզմը չի դրսևորվում միայն Քոչարյանի պարագայում, այդպես է ամենուր, ամեն հարցում։

Վերցնենք Հրայր Թովմասյանի դեպքը․ ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում դադարեցնել ՍԴ հետ հակամարտությունը։ Իշխանությունն ասում է, որ իրեն նկատի չունեն, քանի որ ուղիղ չեն ասել։ Հետո Վենետիկի հանձնաժողովն է կոչ անում, որ դադարեցնեն ճնշումները․ սրան էլ նույն պատասխանն է հնչում։ Հետո կոնկրետ հայտարարություն են տարածում, որ իշխանության գործերը սխալ ուղղությամբ են գնում և պարտադիր պետք է դիմեն իրենց՝ կարծիք ստանալու համար։ Այստեղից պատասխանում են, որ արդեն ուշ է, ԱԺ-ն ընդունել է հանրաքվեի օրենքը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հրայր Թովմասյանն իրեն քծնել է՝ կորցրած գրիչի փոխարեն իր գրիչն առաջարկելով, հետո Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի դիմաց դնում են նույն ֆիրմայի գրիչ։ Նախագահ Դոդոնը կարող էր կոնկրետ ասել, բայց չի ասում, հասկացնում է, որ այ․․․ ընկեր, գրի՜չն ուր, կաշա՜ռքն ուր, պետություն ես ներկայացնում, մի քիչ քեզ ղեկավարի պես պահիր։

Դիվնագիտական լեզու է։ Երբ չես հասկանում, ուղիղ են ասում։ Եթե մերոնք կես բառ հասկանային դիվանագիտությունից, հենց առաջին ակնարկը կհասկանային, և ՌԴ արտգործնախարարի ակնարկը բավարար կլիներ, ու չէր հասնի մինչև Պուտին, Մակրոն, Մերկել, Դոդոն, Բուքիքիո․․․

Եվրոպան ողջունել է Հայաստանում փոփոխությունները և փորձում է հասկացնել, որ այդ փոփոխությունները միապետություն տանելու համար չէին, որ պետք է շտկվել, սթափվել։ Այս նախազգուշացումները դրա համար են։

Դիլետանտիզմը բնորոշ է նոր քաղաքականություն մտածներին, բայց սրանք հետևողականորեն չեն ուզում սովորել։

Աղբյուրը՝ yerevan.today

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan