Ձեզ քֆուր գրողները կստանա՛ն պարգևավճար, իսկ դուք` ոչ, որովհետև ամեն ինչից վախենում եք. Լուսանկար
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
ՀՀ ԱԽ քարտուղարը կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան
Ճիշտ է, հենց այսպես էլ պետք է լիներ...
Մինչև բուժաշխատողները չսկսեն պաշտպանել իրենց շահերը, մինչև չհամախմբվեն, մինչև չդադարեցնեն վախենալ վերադասի կողմից անխնա կիրառվող վարչական լծակի, ամեն ինչ հենց այսպես էլ շարունակվելու է:
Հարգելի կոլեգաներ, գիտե՞ք՝ ինչի համար են ստացել պարգևավճար այս ՊՈԱԿ-ի աշխատակիցները... Ասեմ` այն բանի համար, որ սկսեն ձեզ վատաբանել և ուշունցներ գրել, երբ դուք նախարարի ծրագրերին որևէ անհամաձայնություն արտահայտեք Ֆեյսբուքում: Այ հենց այդ գործառույթի համար: Իսկ դուք շարունակեք գլուխներդ կախ աշխատել, օր ու գիշեր կատարեք տիտանական աշխատանք, փրկեք մարդկանց, լրացրեք ձևաթղթեր, ստացեք նկատողություններ, լսեք բողոքներ... Ձեզ վրա «մատ թափ տալու» պրակտիկան լինելու է շարունակական, դրանից չեք ձերբազատվելու:
Ձեզ քֆուր գրողները կստանա՛ն պարգևավճար, իսկ դուք` ոչ, որովհետև վախենում եք համախմբվել, վախենում եք ձեր շահերը բարձրաձայնել, վախենում եք... Ուղղակի ամեն ինչից վախենում եք...
Նշեմ, որ ԱԱՊ օղակում (պոլիկլինիկա) աշխատող բժիշկները «պարգևավճար» ասելով մնացին... բայց այդպես էլ չստացան:
Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից