Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Թումանյան փողոցում ապամոնտաժվում են առողջ և կանաչած ծառերը (տեսանյութ) Ինչո՞ւ է կարողանում Փաշինյանը պահպանել սեփական իշխանությունը այսչափ արհավիրքներից հետո Crocus City Hall-ում կատարվածի հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան. Բորտնիկով Պատերազմ Արցախում
Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Փաշինյանը հանձնել է Արցախը՝ հանուն ՀՀ տարածքով թուրքական գազատարի ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց

Մեկ շաբաթ առաջ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր պաշտոնական հայտարարության մեջ ներկայացրեց ՀՀ Սահմանադրության և սահմանադրական օրենքների այն հիմնարար դրույթները, որոնց կոպիտ խախտումով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորների և Ազգային Ժողովի նախագահի կողմից նախաձեռնվեց Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ հանրաքվեի գործընթացը։ Խախտելով դրանցով նախատեսված հստակ ընթացակարգերը և գերազանցելով սեփական լիազորությունները, նրանք «ՀՀ Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ուղարկեցին ՀՀ Նախագահին։ Վերջինս, ունենալով իրական հնարավորություն իրացնելու Սահմանադրության պահպանմանը հետևելու իր կարևորագույն լիազորությունը, այնուամենայնիվ ընտրեց հակասահմանադրական այս նախաձեռնությանը աջակցելու ճանապարհը։

Հայաստանի Հանրապետության սահմանադրության 1-ին գլխում ամփոփված են այն հիմնարար սկզբունքները, որոնք սահմանում են իրավունքի գերակայությունը, իշխանությունների բաժանումն ու հավասարակշռումը, ինչպես նաև ժողովրդի ինքնիշխանությունը։ Սահմանադրական կարգը ձևավորող վերոնշյալ սկզբունքները պաշտպանվում են նաև ՀՀ Քրեական օրենսգրքով, որով սահմանադրական կարգի տապալումը, այսինքն՝ Սահմանադրության 1-5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացումը, հանդիսանում է հանցագործություն։ Խախտելով այս նորմերը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունը, ՀՀ Նախագահի անմիջական թողտվությամբ, փաստացի սկսել է ապօրինի գործընթաց, և փորձում է նախորդ իշխանությունների դեմ պայքարի քողի տակ, երկրի ողջ բնակչությանը ներքաշել իրավական քաոսի և քաղաքական անկայունության տանող այս արկածախնդրության մեջ։

Վստահ ենք, որ առերևույթ իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման իրական վտանգ պարունակող այս գործընթացին և դրանում ներգրավված բոլոր անձանց արարքներին վաղ թե ուշ տրվելու են համապատասխան իրավական և քաղաքական գնահատականներ։ Նպատակ ունենալով կանգնեցնել սահմանադրական կարգի դեմ ծավալվող այս ուղղորդված արշավը, և վտանգավոր համարելով մեր հայրենակիցներին մոլորեցնելով դրա մեջ ներքաշելու իշխանության փորձերը, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց։ Միաժամանակ, բոլոր այն քաղաքացիներին, որոնք տարաբնույթ ճնշումների ներքո հարկադրված կլինեն ներկայանալ ընտրատեղամասեր, առաջարկում ենք քվեաթերթիկն անվավեր դարձնելու միջոցով իրենց վերաբերմունքն արտահայտել այս ապօրինի նախաձեռնությանը։

Դրան զուգահեռ, կոչ ենք անում բոլոր շահագրգիռ քաղաքական և հասարակական ուժերին միավորել ջանքերը՝ երկրում համակարգային սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով, որով նախորդ իշխանությունների կողմից ստեղծված և գործող իշխանությունների կողմից պատրաստակամորեն կյանքի կոչած գերվարչապետական համակարգը կփոխարինվի հիրավի ժողովրդավարական և առաջադեմ, ժողովրդի աջակցությունը վայելող կառավարման համակարգով։

"Ազգային օրակարգ" կուսակցության Խորհուրդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan